ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թուրքերի ճնշող մեծամասնությունը օտար երկրներին համարում է թշնամի

08 Ապրիլ 2025

Հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաճախակի և հրահրող հարձակումները Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Իսրայելի վրա, զարմանալի չէ, որ թուրքերի ճնշող մեծամասնությունն այդ երկրներին համարում է իրենց ամենամեծ թշնամիները: Սա լուրջ հարց է, քանի որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, արևմտյան ռազմական դաշինքի մաս է կազմում: Ցավոք, ՆԱՏՕ-ն չունի այնպիսի մեխանիզմ, որով կարող է վտարել սխալ վարքագիծ դրսևորած անդամին, ինչը նշանակում է, որ Թուրքիայի համար դաշինքից դուրս գալու միակ տարբերակը կամավոր հրաժարականն է:

Արևմուտքի դեմ Էրդողանի հարձակումները նրա ռազմավարության մի մասն են՝ շեղելու թուրք հասարակության ուշադրությունը երկրի լուրջ ներքին տնտեսական խնդիրներից և քաղաքական խառնաշփոթից՝ նպատակ ունենալով ամրապնդել իր նվազող ժողովրդականությունը:

Թուրքական ASAL Araştırma ve Danışmanlık ընկերության կողմից վերջերս անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ թուրքերի 84 տոկոսը Իսրայելին համարում է թշնամի, 75 տոկոսը թշնամական վերաբերմունք ունի ԱՄՆ-ի նկատմամբ, իսկ 55 տոկոսը Ֆրանսիային վերաբերվում է որպես հակառակորդի: Համապատասխանաբար 7 տոկոսը, 14 տոկոսը և 25 տոկոսը այդ երկրներին համարում են բարեկամական, իսկ մնացածները ոչ մի կարծիք չեն հայտնել: Այս հակաարևմտյան տրամադրությունն արդեն կայուն աճում է մի քանի տարի շարունակ:

Էրդողանի հարաբերությունները հատկապես սրվել էին նախագահ Բայդենի հետ: Բայդենի նախագահության ընթացքում Էրդողանին արգելվել էր այցելել Սպիտակ տուն: 2020 թվականի հունվարի 17-ին «Նյու Յորք Թայմս» թերթին տված հարցազրույցում այն ժամանակ նախագահի թեկնածու Բայդենը Էրդողանին անվանել էր «բռնապետ», խոստացել աջակցել նրա հակառակորդներին և պաշտպանել նրա ընտրական պարտությունը: Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալընը պատասխանել է Բայդենին՝ մեղադրելով նրան անտեղյակության, ամբարտավանության և կեղծավորության համար, մինչդեռ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն կասկածել էր հայտնել, թե ինչպես է «այսքան ապատեղեկացված մարդը ցանկանում կառավարել երկիրը [ԱՄՆ]»:

Էրդողանի ամենամեծ ցնցումներից մեկը եղավ 2021 թվականի ապրիլի 24-ին, երբ նախագահ Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչը կտրուկ փոփոխություն էր Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերություններում: Էրդողանը պատասխանեց, ասելով, որ «ԱՄՆ նախագահն անհիմն, անարդար և կեղծ հայտարարություններ է արել մեր տարածաշրջանում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած տխուր իրադարձությունների մասին: Հուսով եմ, որ ԱՄՆ նախագահը հնարավորինս շուտ հետ կկանգնի այս սխալ քայլից»: Էրդողանը նաև հայտարարեց, որ այս թեմայի շուրջ լուրջ զրույց կունենա Բայդենի հետ, երբ նրանք հանդիպեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում 2021 թվականի հունիսին: Սակայն, այդ հանդիպման ընթացքում Էրդողանը չբարձրացրեց ցեղասպանության հարցը:

Պատմական վեճերից բացի, Էրդողանը բախվել է Բայդենի հետ Ուկրաինայի և Գազայի հարցով՝ Թուրքիայի կողմից Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն խոչընդոտելու և ռուսական S-400 օդային պաշտպանության համակարգի գնման հարցում, որի պատճառով ԱՄՆ-ը արգելափակեց Թուրքիայի կողմից F-35 ժամանակակից կործանիչների գնումը: Էրդողանը նաև դատապարտել է Սիրիայում քրդական ուժերին ԱՄՆ-ի աջակցությունը և քննադատել Վաշինգտոնի որոշումը հյուրընկալել Թուրքիայի այլախոհ հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին:

Իսրայելի նկատմամբ Էրդողանի թշնամանքը կտրուկ աճել է: 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման և դրան հաջորդած Իսրայելի ռազմական պատասխանից հետո Գազայում Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները ընկղմվել են թշնամանքի մեջ:

2009 թվականին Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, հավաքված համաշխարհային ղեկավարների առջև, Էրդողանը դեմ հանդիման բախվեց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ՝ հայտարարելով՝ «Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես եք դուք սպանել երեխաներին [Գազայի] լողափերին»:

2010 թվականին դաժան բախում տեղի ունեցավ, երբ իսրայելական զորքերը բարձրացան թուրքական նավերը, որոնք փորձում էին օգնություն հասցնել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին, ինչի հետևանքով սպանվեց տասը թուրքեր և վիրավորվեցին տասնյակ մարդիկ: Ի պատասխան, Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Թել Ավիվից և արտաքսեց Իսրայելի դեսպանին Անկարայից: Էրդողանը դատապարտեց միջադեպը որպես «արյունալի կոտորած», ստիպելով վարչապետ Բենյամին Նեթանյահուին պաշտոնապես ներողություն խնդրել և 20 միլիոն դոլար վճարել զոհերի ընտանիքներին:
Վերջերս Էրդողանը ուժեղացրել է իր բանավոր հարձակումները Նեթանյահուի վրա՝ համեմատելով նրան «Հիտլերի, Մուսոլինիի և Ստալինի՝ այսօրվա նացիստների հետ», բնութագրելով նրան որպես «Գազայի մարդասպան», և մեղադրելով պաղեստինցիների դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ: Նա նաև հայտարարեց, որ Նեթանյահուին կուղարկի Ալլահի մոտ, որպեսզի վերջիս հոգ տանի նրա մասին, նրան դժբախտ դարձնելու և անիծելու համար»:

Իսրայելն արձագանքեց վճռականորեն․ 2024 թվականի հունվարին Իսրայելի արտգործնախարարը թվիթերում գրեց. «Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող երկրից, այժմ հոխորտում է Իսրայելի դեմ անհիմն մեղադրանքներով: Մենք հիշում ենք հայերին ու քրդերին։ Ձեր պատմությունը ինքնին խոսուն է»։ Վարչապետ Նեթանյահուն հավելեց. «Էրդողանը ժխտում է հայոց Հոլոքոստը, իր սեփական երկրում կոտորածներ է իրականացնում քրդերի նկատմամբ և վերացնում վարչակարգի հակառակորդներին ու լրագրողներին»:

Զարմանալիորեն, ինչպես Էրդողանը, այնպես էլ Նեթանյահուն, որոնք հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այն ընտրովի օգտագործում են միմյանց վրա հարձակվելու ժամանակ։ Իր ավելի ծայրահեղ հայտարարություններից մեկում Էրդողանը վերջերս պնդել է, որ Իսրայելը պլանավորում է ներխուժել Թուրքիա և բռնակցել նրա տարածքը:

Էրդողանի դիմակայությունները դուրս են գալիս Միացյալ Նահանգների և Իսրայելի սահմաններից՝ տարածվելով դեպի Եվրոպա: 2017 թվականին նա Գերմանիայի այսօրվա ղեկավարներին համեմատեց նացիստական ժամանակաշրջանի ղեկավարների հետ՝ նրանց մեղադրելով նացիստական ժամանակները հիշեցնող «ֆաշիստական գործողություններում» ներգրավված լինելու մեջ: Նա հարձակվեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա՝ կասկածի տակ դնելով նրա հոգեկան առողջությանը, որն ստիպեց Ֆրանսիային հետ կանչել իր դեսպանին Անկարայից:

Էրդողանի կողմից օտարերկրյա ղեկավարների անողոք դիվականացումը թուրքերի շրջանում բարձրացրել է այն կարծիքը, որ աշխարհը դավադրություն է կազմակերպում իրենց դեմ:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company