ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Ընդդէմ Շարունակուող Ցեղասպանութիւններուն

15 Ապրիլ 2025

Լիբանանահայ համայնքը յարանուանական եւ կուսակցական մակարդակներու վրայ կատարուող համակարգումներով կը նախապատրաստուի նշել Հայոց ցեղասպանութեան 110-ամեակը: Պայմանները ոչ միայն համահայկական, հայաստանեան եւ սփիւռքեան առումներով քաջալերական չեն թուիր, այլ նաեւ համայնքային-տեղական:

Խախտուող հրադադար, թշնամիի ոտնձգութեան փորձերու շարունակում, քաղաքական անորոշութիւն եւ տնտեսական տագնապի յամեցում: Ճգնաժամային այս պայմաններուն մէջ հերթական հետեւողականութեամբ շարունակուեցան միջկուսակցական հանդիպումներն ու յարանուանական պետերու միջեւ խորհրդակցութիւնները: Համեմատական խաղաղութեան եւ կայունութեան հաստատման առընթեր շատ արագ վերաշխուժացաւ համայնքային կազմակերպ կեանքը` հոգեւոր, կրթական, միութենական, մշակութային եւ մարզական երեսներով:

110-ամեակի հիմնական ձեռնարկը որոշուած է կայացնել Նահատակաց հրապարակին վրայ: Բնականաբար վայրը խորհրդանշական է քանի մը առումներով: Նախ ենթադրել կու տայ, որ Ցեղասպանութեան ոգեկոչման այս առիթը լիբանանցի եւ ընդհանրապէս օտար հանրային կարծիքին ուղղուած է եւ թիրախային ուղերձներ ներառած է: Ուղերձներու առանցքը շարունակուող ցեղասպանութիւններն են: Հիմնականին մէջ անշուշտ Թուրքիոյ օժանդակութեամբ իրականացուած Արցախի ցեղային զտումն է, անոր ամբողջական հայաթափումը: Հերթական անգամ ըսել կ՛ուզուի, որ երբ ցեղասպանը հաշիւ չի տար միջազգային դատաստանին առջեւ իր գործադրած արարքներուն համար, հետեւաբար կը շարունակէ օժանդակել, հովանաւորել եւ աջակցիլ, որպէսզի այլ ցեղասպանութիւններ կատարուին: Նոյնիսկ իր մասնակցութեամբ: Բնականաբար շարունակուող ցեղասպանութիւններու շարքին են Կազայի ժողովուրդին դէմ կատարուած զանգուածային բռնութիւնները, տեղահանութիւնները, այս անգամ Իսրայէլի կողմէ: Ահա այստեղ է, որ Իսրայէլ-Ազրպէյճան խորացող համագործակցութիւնը լոյսին կու գայ եւ տեսանելի կը դառնայ իսրայէլեան ուժերու մասնակցութիւնը Արցախի դէմ յայտարարուած պատերազմին, հետեւաբար նաեւ մասնակցութիւնը` Արցախի ցեղասպանութեան:

Նահատակաց հրապարակը անշուշտ այլ խորհուրդ ունի: Անիկա լիբանանցի նահատակներուն նուիրուած հրապարակ է եւ յուշակոթող: Այն նահատակներուն, որոնք լիբանանեան տարբեր համայնքներու կը պատկանէին եւ որոնք զոհ գացին Օսմանեան կայսրութեան կողմէ գործադրուած զանգուածային բռնարարքներուն: Լիբանանեան պետութիւնն ու հասարակութիւնը հաւաքական յիշողութիւնը ամուր պէտք է պահեն պատմական այս իրադարձութիւնները չմոռնալու եւ Նահատակաց հրապարակին եւ Նահատակաց յուշարձանին էութիւնը իր իմաստէն չպարպելու: Հաւաքավայրը նաեւ այս թելադրանքները կը յուշէ ուրեմն: Մտաբերել տալով, որ Լիբանանի խորհրդարանին մէջ դրսեւորուած էին փորձեր` ապրիլ 24-ը Հայոց եւ լիբանանցիներու ցեղասպանութեան զոհերու օր հռչակելու: Խօսքը կանխամտածուած սովամահութեան մասին է, որուն զոհ գացին հարիւր հազարաւորներ:

Այս հանգամանքներով ալ Նահատակաց հրապարակը կը համատեղէ ապրիլ 24-ի եւ մայիս 6-ի խորհուրդները:

Պիքֆայայի յուշարձանին առջեւ տեղի պիտի ունենայ համաերիտասարդական հսկում-հաւաք: Պահանջատիրական այս համախմբումը, իբրեւ հայ քաղաքական երեք կուսակցութիւններու երիտասարդական-ուսանողական միութիւններու նախաձեռնութիւն, ներառած է համայնքին մէջ գործող յարանուանութիւններու ուսանողական եւ երիտասարդական միաւորները, հաւաքին տալով համաերիտասարդական տարողութիւն: Պիքֆայայի յուշարձանը սփիւռքի Ծիծեռնակաբերդն է, եւ այդ առումով վերստին աւանդական կարգ պէտք է ստանայ այնտեղէն պահանջատիրութեան վերանորոգումը: 110-ամեակը կը վերամեկնարկէ այդ խորհրդանշումը:

Առընթեր անշուշտ պիտի իրականանան զանազան ձեռնարկներ տարբեր բնոյթի` բոլորը ոգեկոչող նահատակները եւ մանաւանդ պահանջատիրութիւնը վերաիմաստաւորող, ընդգծող Արցախի ժողովուրդին տրուելիք հատուցումը` հաւաքական վերադարձի թէ ինքնորոշման իրաւունքներու իրացումի պահանջներով:

Ուշագրաւ է այս բոլորին մէջ Համազգայինի կազմակերպութեամբ «Նեմեսիս» թեմայի գեղարուեստականացումը: «Նեմեսիս»-ը մեր հաւաքական արժանապատուութեան վերականգնումն է: Խորհուրդ ունի այժմէական առումներով: Ազրպէյճանը ռազմական յանցագործութիւններու ստուար թղթածրարի տէր ահաբեկչական պետութիւն է: Նկատառելի փաստահաւաք գոյութիւն ունի: Հայկական կողմին պարտականութիւնն է իբրեւ պետութիւն եւ իբրեւ հասարակական կազմակերպութիւններ այդ թղթածրարը հասցնել միջազգային արդարադատութիւն եւ դատել տալ յանցագործ պետութիւնը եւ պարտաւորեցնել հատուցել Արցախի ժողովուրդին: «Նեմեսիս»-ը յանցագործը անպատիժ չձգելու ուղերձը ունի: Որպէսզի չշարունակուին ցեղասպանութիւնները:

Քաղաքական թէ յարանուանական կեդրոններու կողմէ կազմակերպուած այս բոլորը կ՛ամփոփուին ապրիլ 24-ի օրը սրբադասուած նահատակներու աճիւններուն առջեւ հաւաքական ուխտի վերանորոգումով եւ վեհափառ հայրապետին կողմէ նոր ուղենիշներ փոխանցող պատգամով:

Կասեցնելու համար ցեղասպանութիւնները պէտք է նախ ընդունիլ ու ճանչնալ եղածները եւ այդ ճամբով կասեցնել շարունակուող ցեղասպանութիւնները: Պահանջելով, որ միջազգային արդարադատութիւնը պատժէ ցեղասպանները:

«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբեր 2. Արցախի Հանրապետության հռչ

1991 թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մարզային և Շահ

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company