ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թեժ բանավեճ Հայաստանում. ո՞ր ղեկավարն է ավելի շատ դեմ ցեղասպանության ճանաչմանը

15 Ապրիլ 2025

Կարծես թե քիչ վիճաբանություններ ունեինք հայերի շրջանակում, մի նոր բանավեճ ծագեց անցյալ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարող, արևմտամետ փոքր կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի և Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջև։

2025 թվականի ապրիլի 8-ին Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Օսկանյանը 2007 թվականի հուլիսին ամերիկացի դիվանագետներին հայտնել են, որ «նրանք պատրաստ են խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը, եթե Թուրքիան պարզապես բացի սահմանը կամ վերագործարկի Կարս–Գյումրի երկաթուղին»:

Բաբաջանյանն որոշ չափով սխալ է մեջբերել Օսկանյանի խոսքերը, որ նա ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզային 2007 թվականին Երևանում կայացած հանդիպման ժամանակ. «Եթե Թուրքիան բացի սահմանը և նորմալացնի հարաբերությունները, ես հաջորդ օրը թռչում եմ Վաշինգտոն՝ հայկական լոբբիներին համոզելու, որ չաջակցեն Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին»։

Ահա, թե իրականում ինչ է գրել Բրայզան Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո. «Բրայզան իմացել է, որ Հայաստանը Վաշինգտոնում միջամտելու է, որպեսզի դանդաղեցնի Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը միայն այն դեպքում, եթե թուրքական կողմը բացի սահմանը, կամ առնվազն թույլ տա վերաբացել միջսահմանային երկաթուղին …․ Արտգործնախարար Օսկանյանը ներկայացրել է մինչ օրս ամենակոնկրետ մեկնաբանությունն այն մասին, թե ինչն է Հայաստանը համարելու թուրքական բարեխղճության բավականին նշանակալի ժեստ, որպեսզի Հայաստանը լուրջ ջանքեր գործադրի Բանաձևի ուղղությամբ թափը մեղմելու համար: Օսկանյանը վերահաստատել է Հայաստանի շարունակական թերահավատությունը Թուրքիայի դրդապատճառների նկատմամբ և մտահոգությունը, որ Հայաստանի նկատմամբ նախաձեռնությունները նպատակ ունեն միայն շեղել եվրոպական ճնշումը և խափանել հնարավոր Բանաձևը: Օսկանյանը, սակայն, ասաց, որ եթե Թուրքիան բացի սահմանը և նորմալացնի հարաբերությունները, նա «հաջորդ օրը կթռչի» Վաշինգտոն՝ խորհրդակցելու Կոնգրեսում Հայաստանի բարեկամների և հայամետ լոբբիստական խմբերի հետ՝ հետաձգելու Բանաձևը։ Իրադարձությունների նոր շրջադարձով, Օսկանյանը հայտարարեց, որ եթե Թուրքիան ցանկանար պարզապես վերականգնել երկաթուղային երթևեկությունը գոյություն ունեցող Կարս-Գյումրի երկաթուղային գծով, դա կարող էր բավարար լինել, որպեսզի Հայաստանի կառավարությունը ներգրավի ամերիկահայ համայնքին Բանաձևի հարցում։ Նա, իհարկե, չէր կարող երաշխավորել արդյունքը, սակայն խոստացավ բարեխղճորեն, բարձր մակարդակով ջանք գործադրել՝ համոզելու Վաշինգտոնի զրուցակիցներին, որ Բանաձևը կհակասի Հայաստանի ազգային շահերին, եթե թուրքերը իրական շարժում առաջարկեն սահմանի հարցում»։

Բրայզան այս զեկույցը գրել է Քոչարյանի և Օսկանյանի հետ 2007 թվականի հուլիսին Երևանում ունեցած հանդիպումից հետո: WikiLeaks-ը Բրայզայի ամերիկյան ներքին զեկույցը հրապարակել է մի քանի տարի անց:

Բաբաջանյանը շարունակել է մեջբերել Քոչարյանի խոսքերը Բրայզայի զեկույցից. «Ինձ պետք չի [Հայոց ցեղասպանության ճանաչման] բանաձևը։ Ինձ պետք է բաց սահման և առևտրային հավասարակշռության հնարավորություն Թուրքիայի հետ»։

Օսկանյանը ապրիլի 10-ին Ֆեյսբուքում զայրացած պատասխանել է Բաբաջանյանին՝ մեղադրելով նրան «իբր WikiLeaks-ի փաստաթղթի վրա հիմնված կեղծ լուրեր տարածելու մեջ»։ Օսկանյանը հայտարարել է, որ Բաբաջանյանը «ստում է։ Նրա մեկնաբանությունները և հետևությունները չեն կարող բխել Wikileaks-ի բնօրինակի բովանդակությունից և քննարկումների էությունից։

Փաստաթուղթը կցված է»։

Ուսումնասիրելով WikiLeaks-ի 2007 թվականի փաստաթղթերը և համեմատելով դրանք Բաբաջանյանի ու Օսկանյանի գրառումների հետ, ես պարզեցի նրանց հակասական հայտարարությունների պատճառը։

Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ չի պարզաբանել, որ նա մեջբերում է Բրայզայի հանդիպումների մասին երկու տարբեր հաղորդագրություններից, որոնք տեղի են ունեցել Երևանում տարբեր ամսաթվերով՝ 2007 թվականի մարտի 28-ին և նույն թվականի հուլիսի 30-ին: Բաբաջանյանը հրապարակել է երկու փաստաթղթերի չթարմացված հատվածները:

Ուստի, երբ Օսկանյանը գրել է, որ Բաբաջանյանը «ստում է», քանի որ WikiLeaks-ի փաստաթղթում նման հայտարարություն չկա, Օսկանյանը չի հասկացել, որ Բաբաջանյանը նկատի է ունեցել Բրայզայի երկրորդ զեկույցը։

Իրականում, նախագահ Քոչարյանի, Օսկանյանի և նախագահի օգնական Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման իր երկրորդ զեկույցում՝ 2007թ. մարտի 28-ին Բրայզան գրել է. «Քոչարյանն ու Օսկանյանը բացահայտեցին իրենց խորը թերահավատությունը Թուրքիայի բարեխղճության նկատմամբ և իրենց հոգնածությունը մի գործընթացից, որը նրանց թվում է Անկարայում պարզապես համաշխարհային կարծիքի ճնշումը շեղելու և երբեք Հայաստանին կոնկրետ արդյունք չտալու համար է»: Նրանք ասացին․ «Չնայած Հայաստանը կփոխադարձի [Թուրքիայի] դրական ժեստերին, կառավարությունը հոգնել է ժեստերի և քննարկումների անվերջանալի շղթայից, որը ոչ մի տեղ չի տանում Թուրքայի հետ իր հարաբերություններում: Քոչարյանը կտրուկ ասաց, որ Հայաստանի համար ամենակարևորը սահմանն է։ Սփյուռքի խմբերը ճնշում էին նրան՝ աջակցելու Կոնգրեսի բանաձևի ընդունմանը, սակայն նա մերժել էր. «Ինձ պետք չի» նա ասաց։ «Ինձ պետք է բաց սահման և հնարավորություն հավասարակշռելու առևտրային հսկա անհավասարակշռությունը Թուրքիայի հետ»։

Սովորաբար, փաստաթղթի հղման վերաբերյալ թյուրիմացությունը լուրջ խնդիր չէ: Սակայն հաշվի առնելով, որ Փաշինյանի շրջապատն օգտագործում է բոլոր հնարավորությունները նախկին ղեկավարներին, այդ թվում՝ Օսկանյանին մեղադրելու համար, վերջինիս կողմից կտրուկ արձագանք եղավ։ Բաբաջանյանը կոշտ քննադատության էր ենթարկել Քոչարյանին և Օսկանյանին՝ հայտարարելով, որ նրանք «ոչ միայն պատրաստ էին լռեցնել սփյուռքի Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը, զոհաբերել ամբողջ ժողովրդի հիշողությունը, այլև բացահայտորեն ընդգծել՝ ցեղասպանության ճանաչումը իրենց օրակարգում առաջնահերթ չէ»։ Բաբաջանյանը հավելել է, որ նախկին ղեկավարները ներկայիս իշխանություններին անվանում են «թուրք, դավաճան և հողատու»։

Սա է խնդրի էությունը: Նախկին ղեկավարներին վարկաբեկելու մոլուցքով տարված Բաբաջանյանն անտեսում է այն փաստը, որ իր դաշնակից Փաշինյանը բազմիցս անարգել է հայոց գրեթե բոլոր ազգային խորհրդանիշները։ Փաշինյանն անտեղի հարցեր է բարձրացրել Հայոց ցեղասպանության փաստերի վերաբերյալ՝ անգամ հայտարարելով, որ «Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այսօր մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկում չէ»։

Ուզում եմ Բաբաջանյանին հիշեցնել հայտնի ասացվածքը՝ «Նրանք, ովքեր ապրում են ապակե տներում, չպետք է քարեր նետեն»։ Նախքան մատնացույց անելը, համոզվեք, որ ձեր ձեռքերը մաքուր են:

Սա չի նշանակում, որ ես պաշտպանում եմ նախկին ղեկավարներին։ Ես բազմաթիվ դեմառդեմ բանավեճեր եմ ունեցել թե՛ նախագահ Քոչարյանի, թե՛ նախագահ Սերժ Սարգսյանի հետ շատ հարցերի շուրջ նրանց դիրքորոշումների, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ։ Սակայն ես ավելի մեծ տարաձայնություններ ունեմ վարչապետ Փաշինյանի հետ։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company