ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Համաձայնութի՞ւն, թէ՞ բախում. ուր կը տանեն բանակցային ճամփաները

22 Ապրիլ 2025

Վերջին օրերի ընթացքում միջազգային քաղաքական զարգացումների էպիկենտրոնում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ընթացող միջնորդաւորւած բանակցութիւններն են, որոնք արագ ընթացք ու թափ են հաւաքել:

Կասկածից վեր է, որ իրանաամերիկեան բանակցութիւնները որպէս այդպիսին միջազգային տարողութիւն ու նշանակութիւն ստացած գործօն են, եւ ուղղակի կամ անուղղակի աղերսներ ունեն համաշխարհային եւ տարածաշրջանային նշանակութեան մի խումբ այլ հիմնահարցերի, ուժերի հաւասարումների եւ Մերձաւոր Արեւելքում տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային խաղացողների դերակատարութեան ու ազդեցութեան վերադասաւորման եւ վերահաստատման խնդրի հետ:

Աշխարհաքաղաքական չափազանց բարդ այս շախմատային մարատոնի համատեքստում բոլորի համար բնականօրէն առաջնային եւ գլխաւոր հարցը շարունակում է մնալ մէկը. բանակցային գործընթացի աւարտին կը դրւե՞ն արդեօք ճակատագրական նշանակութեան ստորագրութիւնները ճակատագրական փաստաթղթի տակ, թէ՞ ոչ: Մանաւանդ, որ հնարւոր դրական ելքի վրայ խաղադրոյք կատարելու գայթակղութիւնը մեծ է, որովհետեւ տրւող խոստումները եւս նոյնքան գայթակղիչ են. էսկալացիայի բացառում, յարաբերութիւնների որոշակի կարգաւորում, պատժամիջոցների եթէ ոչ ամբողջական, ապա գոնէ մասնակի վերացում, տնտեսական ճգնաժամի յաղթահարում, նոր հնարաւորութիւններ, հեռանկարներ եւ հորիզոններ…

Խոստովանենք՝ ծանօթ պատկեր է, այդպէս էլի է պատահել: 2015 թւականին, Գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագրի փաստաթղթի մասին բանակցութիւնների ժամանակ, երբ հաւաքական Արեւմուտքը մեզ խոստացաւ բաներ, որոնց կարիքն անխօս շատ ունէինք, եւ արդիւնքում հապճեպ, առանց գնի մասին լուրջ սակարկելու, առանց վճարելիքի դիմաց ամուր եւ անշրջելի երաշխիքներ ստանալու ստորագրեցինք մի փաստաթուղթ, որը յետոյ պարզ դարձաւ, որ ընդամէնը գրչի մէկ հարւածով կարող է առ ոչինչ դառնալ:

Եւ այս անգամ եւս նոյնը կրկնւելու մտավախութիւնից ելնելով է, որ տրամաբանական հարց է առաջանում. կարհամարհե՞նք, թէ՞ հաշւի կը նստենք կենսափորձի հետ, մանաւանդ, որ 10 տարիների հեռաւորութիւնից նախանշւող հեռանկարները դարձեալ մշուշոտ են, եւ ոչ մի յստակ երաշխիքներ դեռեւս չեն պարունակում, իսկ այսպէս կոչւած երաշխաւորները նախկին փաստաթուղթը պատռողներն ու աղբաման նետողներն են, որոնց սկզբունքայնութեան եւ անկեղծութեան չափն այս անգամ միանշանակ պէտք է որոշւի բացառապէս գործնական քայլերով եւ Իրանի պահանջների իրականացմանն ուղղւած գործողութիւններով:

Բարեբախտաբար, պէտք է նշենք, որ Մասկաթում եւ Հռոմում կայացած բանակցութիւնների երկու փուլերը ցոյց տւեցին, որ այս անգամ չկայ ցնորային լաւատեսութիւն, չկայ օր առաջ ինչ-որ փաստաթուղթ ունենալու անհեռատես վռազկոտութիւն, առարկայական գործօններն ու հանգամանքները չտեսնել տալու վնասաբեր եւ վտանգաւոր համառութիւն:

Արդար լինելու համար պէտք է նշենք, որ նման ընթացքը որոշակի յոյսեր ներշնչող, կարեւոր հանգամանք է, որովհետեւ նժարին դրւած է Իրանի ինքնիշխանութեան, անվտանգութեան եւ ժողովրդի անմիջական շահերի հարցը:

Ինչ որ է, ամէն ինչ դեռ առջեւում է: Չգիտենք, թէ ուր կը տանեն բանակցային ճամփաները, համաձայնութեան կը յանգեցնե՞ն, թէ՞ բախման: Դժւար է կանխագուշակել: Այնպէս, որ առանց անտեղի հոռետեսութեան կամ պարզամիտ լաւատեսութեան, զինւենք համբերութեամբ եւ հետեւենք զարգացումների ընթացքին:

«Ալիք»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company