ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայ ժողովուրդի պահանջատիրութեան երթը անվկանդ շարունակելու առաքելութիւնը՝ համազգային յանձնառութիւն է

24 Ապրիլ 2025

«Մեր փրկութեան միակ բանալին, բոլորանուէր մեր մասնակցութիւնն է ազգային-քաղաքական մեր կեանքին, եւ Հայ Դատի հետապնդման գծով, ազգային-ազատագրական մեր անհաւասար պայքարին, անհատական եւ հաւաքական մեր բոլոր միջոցներով»

Սարգիս Զէյթլեան

Հայոց Մեծ Եղեռնին նախորդող ամիսներուն ընթացքին կայացած երիտթուրքերու կառավարութեան նիստերէն մէկուն ընթացքին, Իթթիհատի Կեդրոնական կոմիտէի անդամ եւ հայ ժողովուրդը զանգուածային ջարդի ենթարկելու գլխաւոր գաղափարախօսներէն Նազըմ Պէյը կը յայտարարէր. «Անհրաժեշտ է ամբողջութեամբ կոտորել հայ ազգը, մեր հողին վրայ ոչ մէկ ողջ մնացած հայու հետք ձգելով։ Նոյնիսկ «հայ» բառը պէտք է ջնջուի մեր յիշողութենէն։ Պատերազմը լաւագոյն առիթն է իրագործելու այս ծրագիրը»…

Հայոց Ցեղասպանութեան անմիջական հետեւանքը հանդիսացաւ հայ ժողովուրդի ֆիզիքական բնաջնջումը, Արեւմտեան Հայաստանի հայաթափումը եւ պատմական իր բնօրրանի կորուստն ու բռնագրաւումը։ Յաջորդող տասնամեակներուն, թրքական պետութեան իրերայաջորդ կառավարութիւնները շարունակած են ցեղասպանութեան յանցագործութեան յաջորդող հանգրուանը՝ պատմութեան նենգափոխումով, ցեղասպանութեան արարքը ուրանալով եւ Արեւմտահայաստանի մշակութային ժառանգութիւնը քանդելով ու հողինհաւասարեցնելով։

Հայութեան համար պատմական անկիւնադարձային արար էր 2015 թուականին հրապարակուած «ՀայոցՑեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր»ը, որ հայ անկախ պետականութեան եւ ցեղասպանութեան հետեւանք Սփիւռքի հայութեան պաշտօնական դիրքորոշումը ներկայացնող համահայկական հռչակագիր է։

Հռչակագրի 6-րդ յօդուածին մէջ յստակօրէն բնութագրուած են հայոց պահանջատիրութեան հիմքերը, ուր յստակօրէն կը շեշտուի. «Հռչակագիրը արտայայտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց Ցեղասպանութեան փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրաւական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային եւ համազգային իրաւունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»:

Հռչակագրի հրապարակման նախօրեակին, ՀայոցՑեղասպանութեան հատուցումներու ուսումնասիրման խումբ»ը, 2014 թուականի Սեպտեմբերին՝ «1915-1923 Հայոց Ցեղասպանութեան հատուցման հարցի իրաւական, պատմական, քաղաքական եւ բարոյական կողմերուն առնչուող գիտական բարձր մակարդակով ու խորքային վերլուծութեամբ հատուցման թղթածրար մը պատրաստեց, որուն հիմնական բաղադրիչներն էին Հայոց Ցեղասպանութեան պատճառած նիւթական կորուստներու համար հատուցումներու պահանջները եւ ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդի իրաւայաջորդը հանդիսացող պետական միաւորման համար հողային հատուցումները։

Այստեղ ուշագրաւ է, որ Մեծ Եղեռնէն երկու տարի ետք, Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադիրներէն Ռոստոմի կողմէ Սթոքհոլմի Ընկերվար Միջազգայնականի Համագումարին (1917) կը ներկայացուէր յուշագիր մը, որուն բովանդակութեան մէջ առաջին անգամ ըլլալով կ՚ուրուագծուէին յանցագործութեան հատուցման առնչուող պահանջները («Նիւթեր Հ.Յ.Դաշնակցութեան Պատմութեան Համար – ԺԲ. հատոր», էջ 272)։ Այսպէս, յուշագրին մէջ Ռոստոմի կողմէ արձանագրուած է. «Կը պահանջենք նաեւ որ՝ հատուցում պահանջուի թրքական կառավարութենէն՝ պատերազմի ընթացքին բնաջնջուած հայ ընտանիքներուն՝ այն բոլոր նիւթական վնասներուն համար, զորս կարելի չէ արդարացնել մինչեւ իսկ ռազմավարական նկատումներով․ հատուցում` այն բոլոր հարստութեանց՝ դրամ, անասուն, ապրանք, կարասի, որ խլուած են հայերէն պատերազմի եւ տարագրութեանց ընթացքին՝ պետական գանձին, քաղաքային եւ զինուորական պաշտօնեաներուն, Իթթիհատ կոմիտէի անդամներուն, չեթայական վոհմակներուն, զինուորականներուն եւ մահմետական ամբոխին կողմէ»։

Ցեղաջնջման, ազգասպանութեան, տեղահանութեան եւ բռնագաղթի յանցագործութեանց ի դիմաց հատուցումը կ՚ենթադրէ ֆիզիքական եւ նիւթական կորուստներու հատուցում: Իսկ հատուցման հարցի հիմնախարիսխը կը հանդիսանայ հայութենէն բռնագրաւուածհողերու եւ տարածքներու հատուցումը, որովհետեւ, ի վերջոյ, հայութիւնը ո՛չ միայն ցեղասպանութեան ենթարկուած է, այլեւ՝ բռնօրէն հայրենազրկուած է:

Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման հարցը այսօր շարունակուող գործընթաց է, որովհետեւ հայ ժողովուրդին հանդէպ իրագործուած ցեղասպանական քաղաքականութիւնը այսօր կը շարունակուի Թուրքիոյ ուրացման քաղաքականութեամբ եւ Ատրպէյճանի կողմէ արցախահայութեան բռնագաղթով ու Արցախի մշակութային ժառանգութեան ոչնչացումով։ Միւս կողմէ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը եւ դատապարտումը կը շարունակէ մնալ Հայաստանի պետութեան անվտանգութեան եւ հայութեան ազգային ռազմավարութեան կարեւորագոյն բաղադրիչներէն մէկը:

Մինչ հայ ազգի պահանջատիրական երթը թեւակոխած է նոր հանգրուան, եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը վերածուած է աշխարհաքաղաքական գործօնի, Հայոց Ցեղասպանութեան պատմական իրողութիւնը քննարկման օրակարգի եւ բանավէճի վերածելու ու այդ մասին «խորհրդածելու» միտքը յառաջ մղող Հայաստանի Հանրապետութեան իշխող վարչախումբին եւ այս խումբի ղեկավարի վտանգաւոր մտադրութիւնները, Հայոց Ցեղասպանութեան «առաջնահերթութիւն»ը սակարկութեան սակարանին վրայ զետեղելու փորձութիւնները, «Պատմական» Հայաստանը «իրական»ին հակադրելու փորձաքննութիւնները՝ իրողապէս միա՛յն կը հարուածեն մեր պահանջատիրութեան երթին եւ պատմական իրաւունքներու ու արդարութեան վերականգնման աշխատանքներուն։ Երկարժամկէտ հեռանկարով, գործող վարչախումբի այս ընթացքը կրնայ յանգիլ միա՛յն մէկ թշուառ վախճանի՝ «իրական» Հայաստանի կորուստին։

«Հորիզոն»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company