ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Երկխոսության բացակայությունը իշխանության և ընդդիմության միջև արժեհամակարգերի տարբերության հետեւանք է

16 Մայիս 2025

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Քննարկվել են ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության ձախողումներին գրեթե բոլոր ոլորտներում, տրվել քաղաքական դաշտում նկատվող նախընտրական վերադասավորումների ընդհանուր պատկերը:

Խոսելով վերջին քառօրյայի ընթացքում ԱԺ-ում ուժային կառույցների ղեկավարների զեկույցների շուրջ քննարկումների բացահայտ տապալման մասին, Արթուր Խաչատրյանը դա բացատրել է առաջին հերթին իշխանությունների՝ ընդդիմության հարցերին պատասխան չունենալով և ՀՀ կառավարության ծրագրից ակնհայտ շեղումներով: «Իրենց իշխանության 8-րդ տարում նրանք արդեն պետք է զեկուցեին, որ այս, այս, այս բաներն ենք արել, մինչդեռ շարունակում են խոսել ապառնի ժամանակով՝ այս, այս, այս բաներն ենք անելու և հրապարակում են թվեր, որոնց բացատրությունն իրենք էլ չգիտեն: Օրինակ՝ խոսում են հանցավորության աճից, թմրամոլության սարսափելի վիճակից, իսկ թե ինչու են աճել հանցավորությունն ու թմրամոլությունը՝ բացատրություն չկա: Ո՞ւր են մնացել Արցախի ապագա կարգավիճակի մասին և արցախահայությանը տված այս իշխանությունների խոստումները: Ոչինչ չեն արել: Այսօր նրանց հույսը մի թղթի կտոր է, որի վրա գրված կլինի «խաղաղության պայմանագիր» և որով գուցե կարողանան բացատրել Արցախի հանձնումն ու հայաթափումը»,- նշել է Արթուր խաչատրյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ խորհրդարանում երկխոսություն չկա իշխանությունների և ընդդիմության միջև՝ Արթուր Խաչատրյանը, ի թիվս մի շարք այլ պատճառների, առանձնացրել է նաև ՀՀ թուրքամետ իշխանությունների և ընդդիմության դավանած արժեհամակարգերի տարբերությունը: «Ի՞նչի շուրջ երկխոսենք մի իշխանության հետ, որ հերքում ու կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը»,- ասել է նա:

Խոսվել է նաև Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու գործընթացի մասին, որի նախաձեռնողները, ըստ Արթուր Խաչատրյանի, հաշվի չեն առնում ակնհայտ խոչընդոտները, ինչից տպավորություն է ստացվում, որ նրանք սպասարկում են որոշակի քաղաքական շրջանակների շահերը: «Մեզնից ոչ ոք ավելի շահագրգռված չէ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցում, մեզնից ոչ ոք ավելի շատ չի պայքարել դրա համար (փողոցից մինչև խորհրդարան), վերջապես մենք ենք առաջինը խոսել Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին և բոլորից էլ լավ ենք հասկանում այդ գործընթացի ողջ սպեցիֆիկան»,- ասել է Արթուր խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company