Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհասցնի տրամաբանական ավարտի
16 Մայիս 2025
Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկա չդառնալն է։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը․
«Իմպիչմենտի հարցում չենք ուզում շարժվել փորձը փորձանք չի սկզբունքով։ Բոլոր հիմքերը կան Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու։
Բայց առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհասցնի տրամաբանական ավարտի։
Փողոցում 100 հազարավոր, տասնյակ հազարավոր քաղաքացիների առկայությունն իմպիչմենտի համար անհրաժեշտ քվեների գրավականը չէ։ Հիմա իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, իմպիչմենտ չսկսելու պատճառը ծիծաղի առարկա չդառնալն է։ Եթե ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի, կստորագրենք թղթի տակ»,- նշել է Մանուկյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում