ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևանում Ուրուգվայի դեսպանատուն
16 Մայիս 2025
Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի ղեկավար Գևորգ Ղուկասյանն այցելել են Երևանում Ուրուգվայի դեսպանատուն։
Նրանք ՀՅԴ անունից ցավակցական գրառում են կատարել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հիշատակին բացված սգո մատյանում՝ վշտակցելով եղբայրական Ուրուգվայի ժողովրդին և նախագահ Մուխիկայի հարազատներին և ընկերներին։
ՀՅԴ անդամները կարճ զրույց են ունեցելՀայաստանում Ուրուգվայի նորանշանակ դեսպան Ն․Գ․ տիկին Սիլվանա Լեսկա Բարոլինի հետ՝ շեշտելով որ պատրաստ են ամեն ջանք գործադրել հայ և ուրուգվայցի ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու ուղղությամբ։