ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մայիսի 28-ի գաղափարաբանութեանը չկայ այլընտրանք

27 Մայիս 2025

Այս տարի, հայ ժողովուրդը 107-րդ անգամն է ինչ նշում է Մայիսի 28-ը: Պատմական մի իրադարձութիւն, որն անկիւնաքարային նշանակութիւն ունեցաւ հայոց արդի պետականութեան ձեւաւորման գործում:

Դար ու 7 տարի առաջ հայ ժողովուրդը կրկին յայտնւել էր կեանքի ու մահւան սահմանաեզրին: Եղեռնագործ Թուրքիան օգտւելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթ իրավիճակից, փորձում էր աւարտին հասցնել ցեղասպանութեան իր հայաջինջ ծրագիրը: Արեւմտեան Հայաստանը հայաթափելուց յետոյ, թուրքական զօրքերը ներխուժել էին նաեւ Արեւելեան Հայաստան՝ սպառնալով հայ ժողովրդի վերջին բեկորների գոյութեանը:

Օրհասական այդ օրերին թւում էր, թէ միայն ինչ-որ հրաշքով է հնարաւոր փրկել Արեւելեան Հայաստանը, որպէսզի այն չարժանանայ Արեւմտեան Հայաստանի ճակատագրին, որպէսզի չշրջւի հայոց պատմութեան վերջին էջը: Եւ այդ անիրագործելի թւացող հրաշքը տեղի ունեցաւ 1918 թւականի մայիսի 23-ին մեկնարկած ճակատամարտերի ընթացքում, երբ մէկ ամբողջութիւն, մէկ կամք ու հոգի դարձած հայ ժողովուրդը ոտքի կանգնեց փրկելու հայրենիքը, իր կեանքը, պաշտպանելու հայրենի հողում ազատ եւ արժանապատիւ ապրելու իր իրաւունքը: Դիւցազնադաշտերի վերածւեցին Սարդարապատը, Բաշ Ապարանն ու Ղարաքիլիսան, եւ աննկարագրելի զոհողութիւնների ու հերոսութիւնների շնորհիւ հայոց երկրնակամարում շողաց Մայիսի 28-ի արեւը:

Ոչնչացման վերահաս վտանգից փրկւեց Արեւելեան Հայաստանը եւ 6 դարերի երկարատեւ ու անվերջանալի թւացող դադարից յետոյ վերականգնւեց հայկական անկախ պետականութիւնը: Ընդամէնը 3 տարի առաջ ցեղասպանութեան արհաւիրքն ապրած եղեռահար մեր ժողովուրդը երիցս վկայեց մոխիրներից վեր յառնելու՝ փիւնիկանալու իր զօրութեան, իր հոգու կենսունակութեան, անհնարինը հնարաւոր դարձնելու, պարտութիւններից յաղթանակներ կռելու եւ կոփելու իր կարողութեան մասին: Եւ հէնց այս հանգամանքն է, որ Մայիսի 28-ը դարձրեց մեր պատմութեան ամենապայծառ ու փառաւոր էջերից մէկը, եթէ ոչ՝ ամենապայծառն ու փառաւորը:

Մեր պատմութեան մէջ, Մայիսի 28-ը նշանաւորւում է յատկապէս նրանով, որ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադիր այրերի իմաստութեան եւ հեռատեսութեան շնորհիւ վերածւեց հայոց պետականութեան գաղափարաբանութեան, որն իր մէջ խտացնում է ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ԵՒ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ մեծ տեսլականը, ինչը մեր ազգային ինքնութեան առանցքային ու կարեւորագոյն բաղադրիչներից մէկն է, եւ որի կենսագործումը պարտադիր պայման է հայ ժողովրդի սերունդների կենսունակութեան պահպանման եւ գոյութեան երաշխաւորման համար:

Ցաւով պէտք է նշենք սակայն, որ այսօր Հայաստանի գործող իշխանութիւնների թիրախում է յայտնւել հէնց այդ պետականակերտ գաղափարաբանութիւնը, որը նրանք փորձում են ներկայացնել որպէս Հայաստանի եւ հայ ժողովրդի մերօրեայ բոլոր խնդիրների աղբիւրն ու պատճառը, իսկ սա ոչ այլ ինչ է, քան ինքնիշխանութեան հասկացողութեան գաղափարական կազմաքանդում, որն անխուսափելիօրէն յանգեցնելու է պետականութեան կորստի:

Եւ հէնց այս վտանգն է, որ պէտք է հաւաստանշենք մենք: Այս իրողութիւնն է, որ պէտք է գիտակցենք այսօր եւ ինքներս մեզ հարցնենք՝ ո՞րը պէտք է լինի մեր ընտրութիւնը. այս իշխանութիւնների հակազգայնական թեթեւութի՞ւնը, թէ՞ հայ ժողովրդի յարատեւումն ու յաւերժականութիւնն ապահովող, նրա իղձերն ու տենչերը, երազներն ու ձգտումները մարմնաւորող Մայիսի 28-ի գաղափարական վարդապետութիւնը:

Տրամաբանութիւնը յուշում է, որ ընտրութեան նժարի ծանրութիւնը մայիսքսանութեան գաղափարաբանութեան կողմն է:

Որովհետեւ պէ՛տք է յաղթի ազգայինը, արժէքայինը, որը մեր պատմութեան խորքերում արմատ ունի:

Պէ՛տք է յաղթի, որովհետեւ մեր էութեան ու նկարագրի առանցքն է, ողնայարը:

Պէ՛տք է յաղթի, որովհետեւ թրծւած է մեր ժողովրդի արիւնով եւ յաղթահարել է գոյապայքարի բոլոր փորձութիւնները:

Եւ վերջապէս պէ՛տք է յաղթի, որովհետեւ մեր երթը նրանով է պայմանաւորւած, որովհետեւ մեր հայրենիքի ներկայի եւ ապագայի համար չկայ այլ հիմնասիւն:

Ուրեմն ոտքի է պէտք ելնել, գիտակցելով, որ պայքարի վճռակամութիւնն է որոշելու մեր վաղւայ օրւայ որպիսութիւնը, մեր լինել-չլինելու հարցը:

Ոտքի ելնել եւ պայքարել է պէտք յանուն Մայիսի 28-ի մեզ կտակած ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ԵՒ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ նւիրական տեսլականի:

Պատմութեան կոչնակն անընդհատ յուշում է մեզ. մենք չունենք այլընտրանք: Սա է մեր միակ փրկօղակը, ամուր խարիսխը մեր գոյատեւման:

«Ալիք»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԶՈՄ-ը Դաշնակցութեան յեղափոխական մտածող

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

29 Մայիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հաղթանակները հպ

Մայիսը ավանդաբար տոնական է եղել մեզ համար, հպարտություն են ներշնչել այս ամսին

29 Մայիս 2025
Միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջի

Այսօր, Մայիսի 28-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր միջոցառումն

28 Մայիս 2025
Պարտությունը կարող է շրջվել հաղթանակի,

ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

28 Մայիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Գանատայի Կեդրոնակա

107 տարի առաջ, այսօր, հայ ժողովուրդը իր սեփական ուժով որոշեց իր ճակատագիրը։

28 Մայիս 2025
Մայիսի 28-ը պահելու հրամայականի առջեւ

Մայիսի 28-ը գնահատման և արժևորման կարիք ունի, հատկապես այս ծանր օրերեին, երբ մ

28 Մայիս 2025
Փաշինյանի ասածներն անհայրենիք, անսրբու

Մայիսի 28-ը ապացուցեց երբ որ կա ազգանվեր առաջնորդություն, կա կամք, կա վճռականո

28 Մայիս 2025
Ճիշտ ժամանակն է, որ մեր ժողովուրդը սթա

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ՝ այսօր Մայիս 28-ին, Հայաստանի ա

28 Մայիս 2025
Տեր կանգնենք մեր հաղթանակին` վերակերտե

Արցախում Մայիս 28-ի խորհուրդը յուրօրինակ էր ընկալվում, այն հպարտության եւ վերա

28 Մայիս 2025
28 Մայիսը՝ անկախ պետականութեան խարիսխը

Հայ ժողովուրդը 28 Մայիսին կերտեց Հայաստանի անկախ Հանրապետութիւնը, որովհետեւ կը

28 Մայիս 2025
Անկախութեան Խորհուրդը

Ազգերու պատմութեան մէջ կան ճակատագրական եւ բախտորոշ թուականներ, որոնք դարձակէտ

28 Մայիս 2025
«Յաղթանակի Դարը», Իսկ Հիմա՞

Շատերու համար հաւանաբար աննկատ անցած կամ մոռցուած է «Յաղթանակի Դարը» եզրոյթը,

28 Մայիս 2025
Սարդարապատի զանգաշտարակի յաղթաձայն ղօղ

«Մայիս 28 տօնել կը նշանակէ պրկե՛լ մեր աղեղը: Կը նշանակէ պրկել մեր հոգի՛ն եւ կա

28 Մայիս 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»-ի 2025 թ․ հինգերորդ համարը։ Ավանդաբար մայիսը

28 Մայիս 2025
Հայ Դատը Դարձեալ «ՀայՎոթց»ը Գործի Կը Լ

2026ի նախնական եւ ընդհանուր ընտրութիւններու սեմին, Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատ

28 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը Յատկանշական է, որ Դիլմանի ճակատամ

27 Մայիս 2025
Խմբագրական. Մնալ Անկախ` Մուրճին Եւ Սալ

(Հայաստանի Հանրապետութեան 107-Ամեակին Առիթով) Հայաստանի Հանրապետութեան անկախո

27 Մայիս 2025
Մայիսի 28-ի գաղափարաբանութեանը չկայ այ

Այս տարի, հայ ժողովուրդը 107-րդ անգամն է ինչ նշում է Մայիսի 28-ը: Պատմական մի

27 Մայիս 2025
Ան­վախ յոյ­սի խոս­տումն ու ժա­ռան­գու­

(­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան հռչակ­ման 107-րդ ­տա­րե­դար­ձին ա­ռի­թով)

27 Մայիս 2025
Ներուժը հաւաքելով՝ միասնաբար պետք է կ

Երկուշաբթի, Մայիս 26ին Լոս Անջէլըսի AABC հեռուստակայանի Բարև հաղորդման հաղորդա

27 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company