ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Սարդարապատի զանգաշտարակի յաղթաձայն ղօղանջները կը յուշեն հայ ժողովուրդի գերագոյն ծառացման հերոսապատումը

28 Մայիս 2025

«Մայիս 28 տօնել կը նշանակէ պրկե՛լ մեր աղեղը: Կը նշանակէ պրկել մեր հոգի՛ն եւ կա՛մքը: Կը նշանակէ ո՛չ ըսել աշխարհի բոլոր բարիքներուն, որովհետեւ ո՛չ մէկ բարիք կայ, որ փոխարինէ բարիքներուն գերագո՛յնը, որ ՀԱՅՐԵՆԻՔ-ն է»:

Սարգիս Զէյթլեան

1878-էն ետք միջազգային քաղաքական օրակարգ մտած Հայկական հարցի զարթօնքէն, անոր յաջորդող ազատագրական պայքարի վարարող պոռթկումներէն, Հայոց Ցեղասպանութեան արհաւրալից արարէն ետք՝ Հայաստանի վերջին ժայռաբեկորին կառչած հայ ժողովուրդի մնացորդացը գերագոյն ծառացումով մաքառեցաւ հայ ազգը արմատախլելու պատրաստուող թրքական հորդաներուն դէմ։

1918 թուականի 21-29, Արարատեան դաշտին վրայ մարտնչող հայ ռազմիկներու զէնքերու շկահիւնը այսօր կ՚արձագանգէ Սարդարապատի յուշակոթողի զանգաշտարակի ղօղանջներով եւ մեզի կը յուշէ, որ Սարդարապատի ճակատամարտի ընթացքին հայ զինուորը մենամարտելով կասեցուց թշնամին եւ կերտեց անկախ հայրենիքը։

Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր ղեկավարներու անկոտրում կամքն ու ազգային գաղափարախօսութեան այն ժառանգութիւնը կտակեցին գալիք սերունդներուն, որ կերտեց ազգի արժանապատուութեան վերականգնման պատմական յիշողութեան վէմը։

Անուրանալի է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ անոր առաջամարտիկներուն ունեցած դերակատարութիւնը անկախութեան վերընձիւղման եւ պետականութեան ձեւաւորման առաքելութեան մէջ։

Հանրապետութիւն մը, որ հիմնադրուեցաւ հայ ժողովուրդի համար տաժանագոյն պայմաններուն մէջ, երբ Հայոց Ցեղասպանութենէն ճողոպրած հարիւր հազարաւոր գաղթականներու ծանր կացութիւն ու սով կը տիրէր:

Միաժամանակ Անկախութեան ժամանակահատուածին, նորաստեղծ պետութիւնը պարտադրուած էր պատերազմ մղելու երեք ճակատներու վրայ՝ թրքական, վրացական եւ ատրպէյճանական։ Աշխարհաքաղաքական նման բարդ իրավիճակի մը մէջ շատ արագընթաց ստեղծուեցաւ եւ կազմաւորուեցաւ նորաստեղծ պետութեան ազգային բանակը։ Ընդամէնը երկու տարուան ընթացքին, հայոց բանակը ընդարձակեց երկրի սահմանները 11 հազար քառ. քլմ. տարածութենէն 70 հազարի։ Իսկ համաձայն 10 Օգոստոս 1920-ին ստորագրուած Սեւրի Դաշնագրի պայմաններուն, անկախ Հայաստանի տարածքը պիտի դառնար 160,000 քառ. քլմ.:

Ժողովրդավար հիմերու վրայ ծնունդ առած հանրապետութիւնը արագօրէն կազմակերպեց օրէնսդիր ու գործադիր իշխանութիւններու գործադաշտը, արդարադատութեան եւ կրթական համակարգերը, պետութեան զինուած ուժերը եւ տնտեսութեան ոլորտը։ Առաջին անգամ ըլլալով կեանքի կոչուեցան Ազգային խորհրդանիշերը՝ պետական դրօշը, զինանշանը եւ օրհներգը։

Այսօր, զրկուած Արցախի ռազմագիտական պատուարէն, հանրապետութեան գերիշխանութիւնը ինքնին կը գտնուի ճգնաժամի մէջ, այնքան ատեն, որ պետականութեան գոյատեւելիութեան պատուհասող գործօն է ներկայ վարչախումբը։ Իրականութիւնը մեզի կը յուշէ, որ անկախութիւնն ու գերիշխանութիւնը բեկման ընթացքի մէջ են, որովհետեւ 2018-էն ետք, «Նոր Հայաստան»ի խոստումներով բեմ եկած վարչախումբը, սահմանազատումներով եւ սահմանասիւներով ապահոված կը նկատէ երկրի անվտանգութիւնը, «Խաղաղաութեան խաչմերուկ»ներու վրայ զոհասեղանին վրայ դնելով Սիւնիքի, Գեղարգունիքի եւ Տաւուշի տարածքներ։ Ժամանակն է, որ 2018-ի թաւշեայ շարժման ինքնակուրացումէն դուրս գայ ժողովուրդը եւ հեռացնէ գործող վարչախումբը. այլապէս՝ պետական ինքնիշխանութեան գահավիժումը կրնայ սրընթաց շարունակուիլ։

Այսօր, վերարժեւորելով առաջին հանրապետութեան անցած անկախութեան ճանապարհը, կը հաստատենք, որ Մայիսեան գուպարները վկայութիւնն են հայ ժողովուրդի հայկեան ազատատենչութեան, վկայութիւնն են այն պատմական իրողութեան, որ կորստեան եզրին գտնուող հայրենիքին կարելի է յարութիւն ներշնչել եւ մաքառող ոգիով կեանքի կոչել ազգային իղձը՝ միաւորուած ու ազատ հայրենիքին մէջ համախումբ ապրելու որպէս ազգային գաղափարախօսութեամբ սպառազինուած ազգ։

«Հորիզոն»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դե

15 Մայիս 2026
Կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաս

Կարծում եմ՝ բոլոր ընդդիմադիր առաջնորդները պետք է հստակ հայտարարեն, որ Փաշինյան

14 Մայիս 2026
Գերիները Բաքվում են Փաշինյանի ցանկությ

Նիկոլ Փաշինյանին օժանդակող օլիգարխներն ու գործարարներն օգնում են նրան կատարել

14 Մայիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը. Խ

Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրա

14 Մայիս 2026
Ընտրարշաւի մութ ծալքերը

«Մարդիկ երբեք այնքան շատ չեն ստեր, որքան՝ որսէ մը ետք, պատերազմի ընթացքին, կամ

14 Մայիս 2026
Ակնարկ. Չինաստանէն Սիւնիք Եւ Նախընտրակ

Միացեալ Նահանգներու նախագահը Չինաստան կը մեկնի, առանց լուծած ըլլալու Իրանի հետ

14 Մայիս 2026
Ճակատագրական Ընտրութիւն

Ինչպէս յայտնի է, Հայաստան կը պատրաստուի Ազգային Ժողովի ընտրութիւններուն, որոնք

13 Մայիս 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը

13 Մայիս 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մայիսի 12-ին հանդիպել են ԵԽԽՎ դիտ

13 Մայիս 2026
ՀՕՄ-ը մեր ինքնութիւնը սնուցող անսպառ ա

Ստորեւ կը ներկայացնենք, ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերու

13 Մայիս 2026
Մոնթրէալի մէջ արժանավայել կերպով նշուե

Հովանաւորութեամբ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան, կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Մ

13 Մայիս 2026
Կոնգրեսական Ֆայնը պետք է հեռացվի Կոնգր

Ֆլորիդայից հրեական ծագում ունեցող ամերիկացի հանրապետական կոնգրեսական Ռենդի Ֆայ

12 Մայիս 2026
Անհամբեր սպասում ենք հունիսի 8-ի արշա

Alpha News-ի հետ զրույցում Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության

12 Մայիս 2026
Ներկայիս իշխանությունը կորցրել է վստահ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր և այդ դաշինքի պատգա

11 Մայիս 2026
Ակնարկ. Մշուշ, Ժամկէտ Եւ Մինչ Այդ

Տարածաշրջանին վրայ այնքան քաղաքական մշուշ պատած է, որ իրադարձութիւններու ընթաց

11 Մայիս 2026
Փաշինյանը ստի հերթական ռեկորդն է սահմա

Նախ արձանագրենք, որ «Հայաստան» հիմնադրամի շրջանակներում 1995-ից մինչև 2020թ

11 Մայիս 2026
Յիշատակի Ձեռնարկ` Վիգէն Զաքարեանի Նահա

Երէկ` կիրակի, 10 մայիսին, ազատամարտիկ Վիգէն Զաքարեանի նահատակութեան 34-րդ տարե

11 Մայիս 2026
Այցելություն Եռաբլուր

Այսօր՝ մայիսի 9-ին, հաղթանակի օրվա առթիվ Եռաբլուր են այցելել «Հայաստան» դաշինք

09 Մայիս 2026
Հայկական պետականության ընտրությունը.

Սակայն այստեղ առաջանում է հիմնական հակասությունը, որը գործող իշխանությունը չի

09 Մայիս 2026
Իմ Սիւնակը – Ձեր Աշխարհը. Շուշիի Նահատ

Բեկոր, պատերազմի ընթացքին 11 անգամ վիրաւորուիլը` ճակատագիրին կողմէ դրոշմուած մ

09 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company