ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մենք հող չունինք տալու, մենք հող ունինք առնելու

29 Մայիս 2025

«Հայկական գաւառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»…Հայաստանի անկախութեան յայտարարութեան այս վերջին տողին էութիւնը ճիշտ հասկնալու համար պէտք է մօտէն ուսումնասիրել այդ օրերու տագնապալի եղելութիւններու պատմութիւնը։

1918-ին, Անդրկովկասեան Հանրապետութեան մաս կազմող երեք ազգութիւնները՝ հայերը, վրացիները և թաթարները (այսօրուան ազերիները) դեռ շատ հեռու էին իրաւականօրէն սահմանագծուած ազգային հողատարածութիւններ ունենալէ։ Անդրկովկասեան Սէյմը ստեղծած էր յանձնախումբ մը այդ բարդ քարտէզը յստակացնելու նպատակով և սակայն արևելեան ճակատի վրայ թրքական ուժերու յառաջխաղացքը արագօրէն կանխեց այդ աշխատանքը և վերջ դրաւ Անդրկովկասեան Հանրապետութեան փխրուն կեանքին։

Հետևաբար1918-ի Մայիսին երբեք յստակ չէին սահմանները հայոց հայրենիքին և շփոթը մեծ էր, առաջին հերթին, հայ գործիչներու մտքերուն մէջ։ Հայոց Ազգային Խորհուրդը կը բաղկանար բազմաթիւ կուսակցութիւններէ և Դաշնակցութիւնը մեծ դժուարութիւններու առջև կը գտնուէր այսպիսի էական հարցերու վրայ համախոհութիւն մէջտեղ բերելու։ Երկար վիճաբանութիւններէ ետք, Հայոց Ազգային Խորհուրդը վերջապէս որոշեց ընթացք տալ թրքական վերջնագրին և Հայաստանը անկախ հռչակել իր հողային տարածութեան համար գործածելով «Հայկական Գաւառներ» անորոշ բառակապակցութիւնը…

Սիմոն Վրացեան իր «Անձինք Նուիրեալք» գրքի էջերուն մէջ կը նկարագրէ այդ օրերու հոգեվիճակը յատկապէս մեր երկրի սահմաններու անորոշութեան կապակցութեամբ։ Ի դէպ «Հայկական Գաւառներ» անորոշ եզրը կը վերագրուի Ազգային Խորհուրդի անդամ ՝ անկուսակցական Ստեփան Մամիկոնեանին։ Մամիկոնեան յայտնի իրաւագէտ էր և յարգուած հեղինակութի՛ւն՝ Խորհուրդի խմբակցութիւններէն։ Ան յաջողեցաւ համոզել Ազգային Խորհուրդին մաս կազմող կազմակերպութիւնները (մասնաւորապէս Դաշնակցութիւնը), որ Խորհուրդը գիտակից մարտավարութեամբ հանդէս գար գործածելով այդ իսկ եզրը…Պէտք էր լուսանցքը լայնօրէն բաց թողուլ այդ կէտին վրայ, որպէսզի գրաւոր յայտարարութիւնը անհարկիօրէն չսահմանափակէր հայկական կողմի իրաւական թէզը և յետագային հակասութեան մէջ չգտնուէր «գետնի վրայ» զարգանալիք կացութիւններուն հետ…

Վրացեան յատկապէս կը շեշտէ այն փաստը, որ հողային հարցին կենսական կարևորութիւն տուողը այդ օրերուն եղած է Նիկոլ Աղբալեանը՝ ի՛նք, որուն գրչին կը պատկանի նաև անկախութեան յայտարարութիւնը։ Ազգային Խորհուրդի աշխատանքներու կողքին, Աղբալեան Հայաստանի «հայացման» խնդիրը տարած է իր ընկերոջ՝ Ռուբէն Տէր Մինասեանին և երկուքով գիշերներ լուսցուցած են ապագայ Հայաստանի ռազմավարական սահմանագիծը ճշտելու գործին վրայ…

Անկախ Հայաստանը դեռ Հայաստան չէր և չէր կրնար նկատուիլ մինչև որ «Հայկական Գաւառներ» բառակապակցութիւնը յստակ և շօշափելի սահմանում ստանար։ Այս բանին կը գիտակցէին, առաջին հերթին, անկախութեան փաստաթուղթը դարբնող մեր մեծ ընկերները։

Աւելի՛ն։ Այդ գործին կիզակէտը Բաթումի Դաշնագիրը չէր կրնար ըլլալ։ Դաշնակցութիւնը լիովին կը գիտակցէր այս ճշմարտութեան։ Բաթումը սոսկ ժամանակ շահելու գործողութիւն մըն էր։ Եւ այս մէկը՝ ոչ միայն Թուրքիոյ համար, այլև ՀԱՅԱՍՏԱՆԻ՛ և այս բանին էր, որ չէին գիտակցեր թուրքերը…Անոնք կը գործէին «յաղթական» ուժի ամբարտաւանութեամբ և ինքնաբերաբար կ՚ըստորագնահատէին ռազմաճակատի իրավիճակը կարենալ խախտելու հայութեան քաղաքական կամքը։

Մեզի համար՝ Բաթումը սկզբնական հանգրուանն էր իրական անկախութիւնը շահելու այն մեծ գործողութեան, որ կեանքի կոչուեցաւ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերով Արամ Մանուկեանի, Զօր. Սիլիկեանի, Զօր. Դրոյի, Զօր. ԴանիէլԲէգ Փիրումեանի, Զօր. Նազարբէկեանի, Գարեգին Նժդեհի և բազմաթիւ այլ զինուորական և քաղաքական գործիչներու և հայորդիներու իմաստութեամբ և նուիրումով։

Թուրքերու մեծագոյն սխալը եղաւ չնախատեսել այս հաւանականութիւնը։ Իսկ մեր ղեկավարութեան մեծագոյն իրագործումը պիտի ըլլար ռազմաճակատը յեղաշրջելու փայլուն ռազմավարութիւնը։ Մենք կրցանք լծակային ուժ (leverage) և առաւելութիւն մէջտեղ բերել մեր ամենէն տկար կարծուած ռազմական ատաղձէն՝ ժողովուրդի շարքերէն, որուն ռազմական ներոյժին հանդէպ Թուրքիա ունէր պատմական հսկայ արհամարհանք մը և որ ճակատագրական եղաւ Թուրքիոյ ռազմավարութեան համար և ի շա՛հ հայ ժողովուրդին։

Իսկ այժմ պէտք է շեշտենք, որ վերջին մէկ դարու փորձառութիւնը լայնօրէն ապացուցեց, որ «Հայկական Գաւառներ»ու հաւաքագրման գործը դեռ չէ աւարտած։ Մեր երկրի լինելիութեան քարտէզը դեռ չէ ամբողջացած։ Ընդհակառակն բոլշևիզմը ծանր հարուած տուաւ այդ գործին։ Մեր ներկայ սահմաններով, մենք դեռևս կը գտնուինք պատանդի կարգավիճակին մէջ և պարտաւորուած ենք մեծ ռազմական ուժ կուտակելու՝ ապահովելու համար երկրին անվտանգութիւնը։

Այսօր ևս պէտք է յստակ ըլլայ բոլորին, որ Նիկոլ Աղբալեանի և Ռուբէն Տէր Մինասեանի սկզբնական մտատեսիլը միատարր հայրենիք ստեղծելու ենթակայ չէ սակարկութեան։ Մեր պետութեան ղեկը ստանձնած մարդիկ – այսօր, երէկ կամ վաղը – պիտի ապրին այս պարզ և վերջնական ճշմարտութեամբ։ Բոլոր անոնք, որոնք ունին որևէ վերապահութիւն այս սկզբունքին հանդէպ, բարոյական իրաւունքը չունին մեր պետութեան ղեկավար դիրքերուն վրայ գտնուելու։

Մենք հող չունինք տալու։ Մենք հող ունինք առնելու։ Ոևէ մէկը, որ «անյարմար» կ՚ըզգայ այս ճշմարտութիւնը բացայայտօրէն ընդունելու, գործ չունի պետութեան ղեկին վրայ։ Այսօրուան պետական այրերը (բոլոր կուսակցութիւններէն ներս) աւելի վատ դրութեան մէջ չեն կրնար գտնուած ըլլալ քան իրենց նախորդները 1918-ին։ 1918-ի չափանիշները արդէն իսկ դար մը առաջ հաստատած են մեր գործին նշաձողը։ Եթէ կասկած ունիք, թէ իսկապէս որո՞նք են այդ չափանիշները, գացէք և սերտեցէք։ Մեր ժողովուրդը քաջ գիտէ, թէ որո՞նք են անոնք։ Եւ ինքն է, որ պիտի գնահատէ ձեր, մեր և բոլորին վիճակացոյցը։

Կարօ Արմենեան
Մայիս 28, 2019

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Չի կարելի նոր պատերազմով վախեցնել ժողո

Պետք չէ ժողովրդին մեղադրել, քանի որ այն ղեկավարվող է։ Եթե ժողովրդի մեջ դրսևորվ

31 Մայիս 2025
Խմբագրական. Զուիցերիական Նախաձեռնութիւ

Արցախեան հակամարտութեան ուղղութեամբ Զուիցերիոյ մէջ առնուած նախաձեռնութիւնները

31 Մայիս 2025
Հայաստանի Հանրապետութեան 107-ամեակին ն

Բրբենք, Քալիֆորնիա- Չորեքշաբթի, 2025-ի Մայիս 28ին Նախաձեռնութեամբ Հ.Մ.Ը.Մ.-ի Բ

30 Մայիս 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ մայիսի 30-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հա

30 Մայիս 2025
«Թևանիկ»-ը շարունակում է պատերազմ ու զ

Արցախում 2014 թվականից տարբեր ծրագրեր իրականացրած «Թևանիկ» բարեգործական կազմակ

30 Մայիս 2025
Մեր առջեւ դրած ենք մեր անկախ պետականու

ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Տարօն Տ. Խաչատուրեանի եզրափակիչ խօսքը Բրբէնքի Մայիս 28ի տօն

30 Մայիս 2025
Վերադարձ լինելու է․․․եւ դա միֆ չէ

Մայիսի 29-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր Արցախի Հանրապետու

30 Մայիս 2025
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ. Հայաստ

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երեքշաբթի, 27 մայիս 2025-ի

30 Մայիս 2025
ՀՅԴ ԶՈՄ-ի 120-Ամեակին Հանդիսութեան Լու

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութիւնը կիրակի, 25 մայիս 2025-ին, երեկոյեան ժամը 8:

30 Մայիս 2025
Առաջին Հանրապետությունից Խորհրդային Հ

Վերջին ժամանակների գիտաքաղաքական և պատմագիտական գրականության մեջ, Հայոց պատմու

29 Մայիս 2025
Մայիսյան հաղթանակների ուրացման արշավը

Վերջին մեկ դարում մայիսը հայոց պատմության մեջ նշանավորվել է, որպես հաղթանակներ

29 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրո

29 Մայիս 2025
Մենք հող չունինք տալու, մենք հող ունին

«Հայկական գաւառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»...Հայաստանի անկախ

29 Մայիս 2025
ԶՈՄ-ը Դաշնակցութեան յեղափոխական մտածող

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

29 Մայիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հաղթանակները հպ

Մայիսը ավանդաբար տոնական է եղել մեզ համար, հպարտություն են ներշնչել այս ամսին

29 Մայիս 2025
Միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջի

Այսօր, Մայիսի 28-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր միջոցառումն

28 Մայիս 2025
Պարտությունը կարող է շրջվել հաղթանակի,

ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

28 Մայիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Գանատայի Կեդրոնակա

107 տարի առաջ, այսօր, հայ ժողովուրդը իր սեփական ուժով որոշեց իր ճակատագիրը։

28 Մայիս 2025
Մայիսի 28-ը պահելու հրամայականի առջեւ

Մայիսի 28-ը գնահատման և արժևորման կարիք ունի, հատկապես այս ծանր օրերեին, երբ մ

28 Մայիս 2025
Փաշինյանի ասածներն անհայրենիք, անսրբու

Մայիսի 28-ը ապացուցեց երբ որ կա ազգանվեր առաջնորդություն, կա կամք, կա վճռականո

28 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company