ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Մայիսյան հաղթանակների ուրացման արշավը Հայաստանի իշխանությունների կողմից

29 Մայիս 2025

Վերջին մեկ դարում մայիսը հայոց պատմության մեջ նշանավորվել է, որպես հաղթանակների ամիս, հաղթանակներ, որոնք հայ ժողովրդի համար վճռորոշ նշանակություն են ունեցել։ Այդ վճռորոշ հաղթանակներից առաջինը՝ 1918 թ. մայիսին էր, երբ ծառացած էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը:

Ցեղասպանված հայ ժողովուրդն իր մեծ ողբերգությունից հետո կանգնել էր «Ազատություն կամ մահ» հրամայականի առաջ, և երբ անխուսափելի էր թվում մահը, կարողացավ հավաքել ուժերն ու դիմակայել թշնամուն՝ ինչի շնորհիվ նրան հաջողվեց 600-ամյա չգոյությունից հետո նորից Հայկական լեռնաշխարհում իր պետականության խարիսխը գցել:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Լենինը Ռուսաստանը դուրս էր բերել պատերազմից և «խաղաղության» թեզի ներքո ռուսական զորքերը ետ էր կանչել ռազմաճակատից, ինչի հետևանքով թուրքական մեծաքանակ ուժերի դեմ մնացել էր միայն հայկական փոքրաթիվ զինուժը:

Օգտվելով ռուսների հեռանալուց՝ 1918 թ. սկզբին թուրքական զորքերը լայնածավալ հարձակման անցան, մեկը մյուսի ետևից գրավելով Արևմտյան Հայաստանի բոլոր բնակավայրերը և մայիսի 15-ին հասնելով Ալեքսանդրապոլ:

Մայիսի 19-ին թշնամին ներխուժեց Արարատյան դաշտ: Արամը զորավար Մ. Սիլիկյանին հրահանգեց չնահանջել և պահպանել դիրքերը՝ հակառակը հարվածի տակ կդներ Երևանը: Կարծես թուրքական զորքերի ճանապարհը դեպի Հայաստանի սիրտը բաց էր: Հայ ժողովրդի գլխին կախվեց անխուսափելի բնաջնջման վտանգը: Այդ մասին մայիսի 23-ին իր կառավարությանն ուղարկված հեռագրում շեշտում էր նաև Բաթումում գերմանական պատվիրակության ղեկավար Ֆոն Լոսովը՝ գրելով հետևյալը. «Թուրքական քաղաքականության նպատակն է, ինչպես ես միշտ կրկնում եմ, մշտապես գրավել հայկական շրջանները և բնաջնջել հայերին: Թալեաթի և Էնվերի դրան հակառակ խոսքերն անարժեք են1»:

Զարգացնելով առաջխաղացումը՝ թշնամին 1918 թ. մայիսի 21-ին գրավել էր Սարդարապատ գյուղն ու կայարանը: Հենց նույն օրը գեներալ Մ. Սիլիկյանն ու նրա սպայակույտի պետ փոխգնդապետ Ա. Վեքիլյանը վճռեցին թշնամուն վճռական հակահարված տալ և մշակեցին գործղության պլան2:

Արդյունքում, մայիսյան հերոսամարտերն ավարտվեցին հայ ժողովրդի հաղթանակով, և ծնունդ առավ Հայաստանի Հանրապետությունը:

Բայց 1918 թ. մայիսյան հերոսամարտերը թողնենք և անցնենք հաջորդ կարևոր հաղթանակին՝ տարած Երկրորդ աշխարհամարտում 1945 թ. մայիսի 9-ին, որի մեջ իր ուրույն դերն ունեցավ հայ ժողովուրդը:

Ինչո՞ւ էր կարևոր այս հաղթանակը հայ ժողովրդի համար, եթե Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ չէին ընթանում։ Նախ՝ այն պատճառով, որ Թուրքիան այդ պատերազմում Գերմանիայի դաշնակիցն էր, և փաստ է, որ Հայաստանի սահմանների մոտ կենտրոնացած թուրքական զինուժը սպասում էր «կանաչ լույսի» Հայաստան մտելու համար, իսկ այդ կանաչ լույսը կարող էր լինել Ստալինգրադում գերմանական զորքերի հաղթանակը, հետևաբար պաշտպանելով Ստալինգրադը՝ հայերը պաշտպանում էին Հայաստանը, ինչը այսօր, որքան վերացական է թվում, նույնքան իրական էր այն օրերին:

Հաջորդը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը հայության համար նաև հոգեբանական նշանակություն ուներ. երեք տասնամյակ էր անցել Հայոց ցեղասպանությունից, որը տեղի էր ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1915 թ.։ Այդ ժամանակ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր և գործուն մասնակցություն էր ունեցել արևմտահայության տեղահանության գործընթացին։ Բանն այն է, որ «Գերմանիայի քաղաքական շրջանակներում գտնում էին, որ Արևմտյան Հայաստանում թուրքական միատարրություն ստեղծելու նպատակով անհրաժեշտ է հայերին զանգվածաբար վերաբնակեցնել Բաղդադի երկաթուղու շինարարության տեղամասերում, որով հնարավոր կլիներ լուծել երկու կարևոր հարց. երկաթուղու կառուցումը կապահովվեր ձեռներեց ու որակյալ բանվորական ուժով, մյուս կողմից` Արևմտյան Հայաստանում կթուլանար ռուսական ազդեցությունը: Մասնավորապես, հայտնի գերմանացի քաղաքագետ Պաուլ Ռորբախը գտնում էր, որ «…պետք է Արևմտյան Հայաստանից դուրս հանել բնիկ հայերին և նրանց տեղը վերաբնակեցնել Թրակիայից և Ռուսաստանից բերած մահմեդականների, և այդ դեպքում Հայաստանը մեկ հարվածով կպոկվի Ռուսաստանից»3»:

Հայերի հիշողության մեջ դեռ թարմ էին այս իրադարձությունները, և հայ ժողովուրդն իր կռիվն ուներ՝ Հայոց ցեղասպանությանը մեղսակից Գերմանիայի հետ, ահա թե ինչու հայ ժողովուրդը ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմին, իսկ Բեռլինում պարած քոչարին ոչ թե Ռուսաստանի կամ Երկրորդ աշխարհամարտում նրա դաշնակիցների հաղթանակի համար էր, այլ հիշեցում էր Գերմանիային, որ չնայած իր դաշնակից Թուրքիայի մեծ ոճրին, դեռ հայ ու Հայաստան կա, և պատասխան էր Հիտլերի այն հարցի թե. «Ո՞վ է հիմա հիշում Հայոց ցեղասպանության մասին4»։

Իսկ հիշողներ կային, և այդ հիշողությամբ էլ՝ 1992 թ. մայիսին կերտվեց հայոց նորագույն շրջանի մեծագույն հաղթանակներից մեկը՝ Շուշիի ազատագրումը, որը բեկումնային եղավ Արցախի ազատագրական պայքարում, որովհետև, ինչպես ժամանակին իրավացիորեն շեշտել է Զորավար Դրոն, «ով տիրում է Շուշիին, նա տիրում է Ղարաբաղին5»։

Իսկ Ղարաբաղին (Արցախին) տիրում էին հայերը, և այնտեղ կանգնած էր Արցախի Հանրապետության մայիսի 9-ին հիմնադրված բանակի զինվորը, մինչև որ Հայաստանում իշխանության եկան մարդիկ, ովքեր որևէ կապ չունեին մայիսյան հաղթանակների հետ, և կարճ ժամանակ անց սկսվեց հաղթանակների արժեզրկման արշավը: Ազատամարտիկ ու հրամանատար կոչված մեկը՝ 2018 թ. նոյեմբերին Թալինում «թավշյա հեղափոխության», այսպես կոչված, «հաղթանակի» մասին խոսելիս, հայտարարեց. «այս հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը6», դե իսկ 2019-ին Աննա Հակոբյանը իր կեղծ «խաղաղության» արշավում հայտարարեց. «հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի7»:

Այսինքն, այն հաղթանակը, որը հազարամյակների պարտություններից հետո իր ուժերով կռել էր հայ ժողովուրդը, ազատագրելով պատամական հայրենիքի մի փոքրիկ հատվածը՝ ըստ Հայաստանի իշխանության օղակներում հայտնվածների՝ ոչինչ էր:

Իհարկե ամեն ինչ այսքանով չավարտվեց, դրան հաջորդեցին Ադրբեջանի հետ պայմանավորված պատերազմը, Շուշիի և Հադրութի՝ ինչպես նաև Արցախի Հանրապետության 75%-ի դավաճանական հանձնումը Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ 2023 թ. Հայաստանի իշխանության համաձայնությամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մնացած հատվածի հայաթափումն ու զավթումը:

Արցախը, սակայն, ամբողջությամբ հանձնելուց հետո էլ, Հայաստանի իշխանությունը չդադարեցրեց հաղթանակների ուրացման իր կազմակերպած արշավը:

Այդ ուրացման արշավի ամենազավեշտալի դրսևորումներից մեկն էլ 44 օր շարունակ Հայաստանի իշխանությունների ձեռքին հայ ժողովրդին խաբելու խոսափող դարձած՝ այսպես կոչված, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունն էր «Գերմանիան ուներ ծրագիր, Ստալինգրադից հետո իջնի և վերցնի Կովկասը, ապա գրավեր Թուրքիան, որն էլ ենթադրում էր միացյալ պատմական Հայաստանի ստեղծում8»- խոսքը հավանաբար «Գերտրուդա» անունով հայտնի ծրագրի մասին է, որի վերաբերյալ, ինչպես հասկացանք, Արծրուն Հովհաննիսյանը կամ թյուր տեղեկություններ ունի, կամ առհասարակ չգիտի թե ինչի մասին է խոսքը:

Իսկ ի՞նչ էր իրականում «Գերտրուդա» ծրագիրը. «Իրանի և Իրաքի նավթային շրջանների գրավման նպատակով գերմանական բանակի գլխավոր շտաբի մշակած պլանը՝ ողջ Մերձավոր ու Միջին Արևելքը, ինչպես նաև Հնդկաստանը նվաճելու՝ Հիտլերի ընդհանուր մեծ պլանի մի մասը։ Այն ելնում էր նախապես խորհրդային Կովկասը նվաճելուց և նախատեսում էր երկու տարբերակ. եթե Թուրքիան հանդես գար Գերմանիայի կողմից, ապա ենթադրվում էր թուրքական ու գերմանական զորքերի համատեղ հարձակումը Իրանի և Իրաքի վրա։ Իսկ եթե Թուրքիան չհամաձայներ հանդես գալ Գերմանիայի կողմից, ապա այդ դեպքում ենթադրվում էր նախապես ջախջախել ԽՍՀՄ-ի սահմանին գտնվող թուրքական բանակը, այնուհետև հարձակումը շարունակել առանց թուրքերի։ Պլանի իրականացման համար ենթադրվում էր գործի դնել 9 դիվիզիա, այդ թվում՝ մեքենայացված և տանկային, նախատեսվում էր նաև օդից օժանդակություն։ Նշված զորքերը երեք զորասյուներով պետք է թուրքական սահմանին հասնեին կովկասյան լեռնանցքներով9»:

Ինչպես տեսնում ենք «Միացյալ Հայաստանի» ստեղծման վերաբերյալ որևէ խոսք այս ծրագրում չկա, իսկ «Գերտրուդա» գործողության մշակումն ուներ այլ պատճառներ. «Բանն այն է, որ 1939 թ. կնքված անգլո-թուրքական բարեկամության պայմանագրի պատճառով նկատելիորեն վատացել էին Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները։ Այդ կապակցությամբ Հիտլերը հետ էր կանչել Թուրքիայում աշխատող գերմանացի մասնագետներին (այդ թվում՝ զինվորական ակադեմիայի դասատուներին) և միջոցներ ձեռնարկել Թուրքիայում գերմանական ռազմական առաքելության գործունեությունն ուժեղացնելու ուղղությամբ10»:

Հիտլերի նպատակն այն էր, որ ստիպի Թուրքիային դաշնակցելու Գերմանիայի հետ, չհամաձայնելու դեպքում՝ ջախջախել Թուրքիային:

Ասենք, որ ի վերջո Գերմանիան չեղարկեց «Գերտրուդա» ծրագիրը, իսկ Ստալինգրադում Գերմանիայի պարտությունից հետո՝ Թուրքիան 1944 թ. կնքեց Անգլիայի հետ բարեկամության երկրորդ պայմանագիրը:

Հայ զինվորները Բեռլինում

Ինչ վերաբերում է ԽՍՀՄ-ի վերաբերյալ դիրքորոշմանը, ապա թուրքերը պատրաստվում էին պատերազմի ԽՍՀՄ-ի հետ, և բնական է, որ կհարձակվեին հենց Այսրկովկասով, այսինքն՝ կփորձեին օկուպացնել Հայկական ԽՍՀ-ն:

Հարց է առաջանում, եթե 1942 թ. խորհրդային զորքերը պարտվեին Ստալինգրադում, և Թուրքիան Գերմանիայի հետ դաշնակցելով հարձակման անցներ Կովկասում՝ ի՞նչ էր լինելու փոքրիկ Խորհրդային Հայաստանի և նրա սակավաթիվ բնակչության հետ…., կարծում ենք պարզ է: Բայց այստեղ տարօրինակն այն չէ, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն ուրանում են մայիսյան հաղթանակները, փորձելով ցույց տալ, որ 1945 թ. Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակի գործում հայ ժողովուրդը չի ունեցել այն մեծ ավանդը, որն իրականում ունի՝ պատերազմին տված 600.000 կռվող ուժով, 300.000 զոհով, ԽՍՀՄ մեկ կրկնակի հերոսով (Նելսոն Ստեփանյան) և հինգ հայազգի մարշալներով։ Ոչ էլ այն, որ նույն իշխանությունը մայիսի 9-ին «պատահաբար» «մոռանում» է Շուշիի ու Արցախի պաշտպանության բանակի մասին, այլ այն, որ իշխանության ոչ պաշտոնական խոսափողն այդ ուրացման քաղաքականությունը շղարշում է Միացյալ Հայաստանի մասին ակնարկով:

Իսկ ո՞ր Միացյալ Հայաստանի մասին է խոսում պարոնը, ա՞յն, որը Նիկոլ Փաշինյանն ուրացել է՝ հայտարարելով «Արեւմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Հայաստան11»: Ուրեմն Գերմանիան Խորհրդային Հայաստանին էր միացնելու արդեն իսկ Հայաստանի տարածքում գտվնող Արմավիրը, Թալինն ու Մարալի՞կը, եթե դրանից դուրս, ինչպես պնդում է գերագույն գլխավոր կոլաբորացիոնիստը, «չկա և չի կարող լինել» Արևմտյան Հայաստան, կամ «Գերտրուդա» ծրագրից բխող ենթադրյալ Միացյալ Հայաստանի մասին խոսող իշխանամերձ շրջանակները հակադրվու՞մ են Նիկոլ Փաշինյանի այն մտքին, որ «Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի ու պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ ոք զենք չի վաճառի եւ ռազմական համագործակցություն չի հաստատի, մենք ինքներս մեզ կդարձնենք թիրախ12»:

Համոզված ենք, որ իշխանամերձ ոչ մի շրջանակ չի հակադրվում Նիկոլ Փաշինյանի մտքերին ու թուրքամետ քաղաքականությանը, ուրեմն ինչո՞ւ է Հայաստանի հայրենուրաց իշխանության և նրա մերձավոր շրջանակների մեջ «հայրենասիրական» զեղումներ առաջացել, այն էլ ոչ ավել, ոչ պակաս՝ Միացյալ Հայաստանի վերաբերյալ։ Միգուցե մարդկանց խաբելու, թմրեցնելու, «գլխի տակ փափուկ բարձ դնելով», այսպես կոչված, «իրական» Հայաստանից հերթական տարածքների հանձնման նպատակի՞ց է բխում այդ «հայրենասիրությունը», թե՞ առաջնորդվելով «հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է» սկզբունքով դավաճանների իշխանությունը փորձում է իր համար դրական կերպար ձևավորել, հաջորդ տարի կայանալիք ընտրություններին ընդառաջ:

Ուստի հայ ժողովուրդը պետք է շատ ավելի զգոն և խելացի գտնվի ու իր հայրենիքը թուրքին վաճառող, իր հաղթանակները արժեզրկող, իր պատմությունը կեղծող, իր ցեղասպանությունը կասկածի տակ դնող իշխանությանն ուղարկի այնտեղ, ուր հարկ է, ցույց տալով, որ հայն ու Հայաստանը դեռ գոյություն ունեն և օտարահպատակներին թույլ չեն տալու որոշել հայության ճակատագիրը:

Անի Մելքոնյան

Դրօշակ թիվ 5, 2025-թ

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.Ասրյան Ա., Արամ Մանուկյան կյանքը և գործը, Ե., 2008., էջ 186:
2.Ասրյան Ա., նշվ. աշխ., էջ 193
3.https://westernarmeniatv.com/hy/history_am/%D5%A1%D6%80%D6%87%D5%B4%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%AB-%D5%B7%D5%B8%D6%82%D6%80-79/
4. https://blognews.am/arm/news/657803/ov-e-hima-hishum-hayeri-cexaspanutyan-masin-inch-aritov-hitlern-artasanec-ays-khosqern-u-inchu-dranic-heto-hazaravor-mardik-spanvecin.html
5. https://yerkir.am/hy/article/2025/05/08/292017
6. http://asekose.am/am/post/hexapoxoutyan-haxtanakn-aveli-kareor-er-qan-arcaxyan-azatamarte-sasoun-miqayelyan
7. https://hayeli.am/?p=129739&l=am
8. https://tert.am/am/news/2025/05/10/arcrun-hovhannisyan/4230831
9. https://www.irates.am/hy/1558397029
10. Նույն տեղում:
11. https://armlur.am/1432401/
12. https://hraparak.am/post/7dd9001e7f8f711d98b407ee4ce0

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Չի կարելի նոր պատերազմով վախեցնել ժողո

Պետք չէ ժողովրդին մեղադրել, քանի որ այն ղեկավարվող է։ Եթե ժողովրդի մեջ դրսևորվ

31 Մայիս 2025
Խմբագրական. Զուիցերիական Նախաձեռնութիւ

Արցախեան հակամարտութեան ուղղութեամբ Զուիցերիոյ մէջ առնուած նախաձեռնութիւնները

31 Մայիս 2025
Հայաստանի Հանրապետութեան 107-ամեակին ն

Բրբենք, Քալիֆորնիա- Չորեքշաբթի, 2025-ի Մայիս 28ին Նախաձեռնութեամբ Հ.Մ.Ը.Մ.-ի Բ

30 Մայիս 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ մայիսի 30-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հա

30 Մայիս 2025
«Թևանիկ»-ը շարունակում է պատերազմ ու զ

Արցախում 2014 թվականից տարբեր ծրագրեր իրականացրած «Թևանիկ» բարեգործական կազմակ

30 Մայիս 2025
Մեր առջեւ դրած ենք մեր անկախ պետականու

ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Տարօն Տ. Խաչատուրեանի եզրափակիչ խօսքը Բրբէնքի Մայիս 28ի տօն

30 Մայիս 2025
Վերադարձ լինելու է․․․եւ դա միֆ չէ

Մայիսի 29-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր Արցախի Հանրապետու

30 Մայիս 2025
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ. Հայաստ

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երեքշաբթի, 27 մայիս 2025-ի

30 Մայիս 2025
ՀՅԴ ԶՈՄ-ի 120-Ամեակին Հանդիսութեան Լու

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութիւնը կիրակի, 25 մայիս 2025-ին, երեկոյեան ժամը 8:

30 Մայիս 2025
Առաջին Հանրապետությունից Խորհրդային Հ

Վերջին ժամանակների գիտաքաղաքական և պատմագիտական գրականության մեջ, Հայոց պատմու

29 Մայիս 2025
Մայիսյան հաղթանակների ուրացման արշավը

Վերջին մեկ դարում մայիսը հայոց պատմության մեջ նշանավորվել է, որպես հաղթանակներ

29 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրո

29 Մայիս 2025
Մենք հող չունինք տալու, մենք հող ունին

«Հայկական գաւառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»...Հայաստանի անկախ

29 Մայիս 2025
ԶՈՄ-ը Դաշնակցութեան յեղափոխական մտածող

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

29 Մայիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հաղթանակները հպ

Մայիսը ավանդաբար տոնական է եղել մեզ համար, հպարտություն են ներշնչել այս ամսին

29 Մայիս 2025
Միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջի

Այսօր, Մայիսի 28-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր միջոցառումն

28 Մայիս 2025
Պարտությունը կարող է շրջվել հաղթանակի,

ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

28 Մայիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Գանատայի Կեդրոնակա

107 տարի առաջ, այսօր, հայ ժողովուրդը իր սեփական ուժով որոշեց իր ճակատագիրը։

28 Մայիս 2025
Մայիսի 28-ը պահելու հրամայականի առջեւ

Մայիսի 28-ը գնահատման և արժևորման կարիք ունի, հատկապես այս ծանր օրերեին, երբ մ

28 Մայիս 2025
Փաշինյանի ասածներն անհայրենիք, անսրբու

Մայիսի 28-ը ապացուցեց երբ որ կա ազգանվեր առաջնորդություն, կա կամք, կա վճռականո

28 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company