ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հայաստանի Հանրապետութեան 107-ամեակին նուիրուած տօնակատարութիւն Բրբենքում

30 Մայիս 2025

Բրբենք, Քալիֆորնիա- Չորեքշաբթի, 2025-ի Մայիս 28ին Նախաձեռնութեամբ Հ.Մ.Ը.Մ.-ի Բրբէնքի «Սիփան» մասնաճիւղի գեղարուեստական բաժանմունքի, Հ.Յ.Դ. Աղբալեան կոմիտէութեան, Հ.Յ.Դ. Պատանեկան «Կայծակ» մասնաճիւղի եւ ՀՕՄի «Արազ» մասնաճիւղի, տեղի ունեցաւ տպաւորիչ տօնակատարութիւն՝ նուիրուած Մայիս 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 107րդ տարեդարձի առիթով Բրբենքի Բեշիր Մարտիրոսեան երիտասարդական կենտրոնում:

Միջոցառման ներկայ էին Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանը, Արևմտեան Ամերիկայի ազգային առաջնորդարանի ներկայացուցիչ արժանապատիւ Տէր Արտակ Դեմիրճեանը, Հ.Մ.Ը.Մ.-ի Արևմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութեան անդամներ, Հ.Յ.Դ.-ի Նիկոլ Աղբալեան կոմիտէի ներկայացուցիչներ, Հ.Օ.Մ. Արազ Մասնաճիւղի անդամներ, Հ.Մ.Ը.Մ.-ի Սիփան մասնաճիւղի վարչական կազմը, ինչպէս նաեւ մեծ թիւով հայրենակիցներ՝ միասնաբար նշելու ազգային հպարտութեամբ լեցուն այս պատմական օրը։

Երեկոն սկսեց Դրօշակի հանդիսաւոր արարողութեամբ եւ սկաուտական շքերթով: ՀՄԸՄ Սիփան մասնաճիւղի սկաուտական դրօշակախումբը բեմ բարձրացրեց Միացեալ նահանգների, Հայաստանի, Արցախի և մասնակից կազմակերպութիւնների դրօշակները: Պետական հիմներգերին յաջորդեց Էլմա Իսախանեանի բացման խօսքը:

 

Օրուայ բանախօսն էր ազգային գործի՝ Միգանուշ Մելքոնեան-Աճէմեանը: Նա ներկայացրեց Մայիս 28-ի խորհուրդը և զուգահեռներ գծելով ՀՀ Առաջին հանրապետութեան ծանր օրերի և Հայաստանի ներկայի ճգնաժամային իրավիճակի միջև շեշտեց, որ թէեւ մեր օրերը որոշ նմանութիւններ ունեն 107 տարի առաջուայ բարդ իրավիճակներին, սակայն մենք պէտք է պարտաւոր լինենք շարունակել ապրել յոյսով ու հաւատքով, որ յուսահատութիւնը մեր թշնամիների ցանկութիւնն է, իսկ մենք կառչելով մեր յոյսին ու հաւատքին պիտի իրականացնենք մեր համազգային երազանքը։

Ծրագիրը շարունակուեց գեղարուեստական յայտագրով՝ «Թուղթ առ Երևան»ի համապատասխան կտորներ արտասանեց Ալիս Սիմոնեանը, իսկ Անժելա Յովսէփեանը արտասանեց «Իմ Հայրենիք»ը: Գիթառի կատարում ունեցաւ Նեյթն Էսթանեանը, իսկ երգերով հանդէս եկան Սեդա Գրիգորեան, Զաւիկ Մոսկևիչեան և սիրուած երգիչ Վարանդ Աւանէսեանը: Երեկոյին յատուկ շուք տուեց Արցախահայ մեներգիչ և ազատամարտիկ Արթուր Խաչենցի ելոյթը։

 

 

Ելոյթ ունեցան նաև Լուիզա Խաչատրեանի ղեկավարութեամբ պարախումբը, ակումբի պատանիների երգչախումբը և գայլիկ-արծուիկների խումբը: Բրբէնքի Բեշիր Մարտիրոսեան երիտասարդական կենտրոնի յարկի տակ համախմբուած կազմակերպութիւնները իրենց մասնագիտութեամբ, խօսքով, երգերով ու պարերով փոխանցեցին իրենց ոգին, նուիրումը եւ հայրենասիրական պատգամը։

Միջոցառման աւարտական բաժնում ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանը իր եզրափակիչ խօսքը ուղղեց ներկաներին:

Երեկոն եզրափակուեց բարձր տրամադրութեամբ եւ ոգեշնչող մթնոլորտով՝ Վարանդ Աւանէսեանի ճոխ կատարումներով և «Արիւնոտ Դրօշ» երգի հնչիւնների խորհրդանշական պատգամով փակուեց ոգեւորիչ երեկոն։

Թղթակցութիւն՝ Ա. Սիմոնեան

Լուսանկարներ՝ Կարինէ Գրիգորեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Չի կարելի նոր պատերազմով վախեցնել ժողո

Պետք չէ ժողովրդին մեղադրել, քանի որ այն ղեկավարվող է։ Եթե ժողովրդի մեջ դրսևորվ

31 Մայիս 2025
Խմբագրական. Զուիցերիական Նախաձեռնութիւ

Արցախեան հակամարտութեան ուղղութեամբ Զուիցերիոյ մէջ առնուած նախաձեռնութիւնները

31 Մայիս 2025
Հայաստանի Հանրապետութեան 107-ամեակին ն

Բրբենք, Քալիֆորնիա- Չորեքշաբթի, 2025-ի Մայիս 28ին Նախաձեռնութեամբ Հ.Մ.Ը.Մ.-ի Բ

30 Մայիս 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ մայիսի 30-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հա

30 Մայիս 2025
«Թևանիկ»-ը շարունակում է պատերազմ ու զ

Արցախում 2014 թվականից տարբեր ծրագրեր իրականացրած «Թևանիկ» բարեգործական կազմակ

30 Մայիս 2025
Մեր առջեւ դրած ենք մեր անկախ պետականու

ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Տարօն Տ. Խաչատուրեանի եզրափակիչ խօսքը Բրբէնքի Մայիս 28ի տօն

30 Մայիս 2025
Վերադարձ լինելու է․․․եւ դա միֆ չէ

Մայիսի 29-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր Արցախի Հանրապետու

30 Մայիս 2025
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ. Հայաստ

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երեքշաբթի, 27 մայիս 2025-ի

30 Մայիս 2025
ՀՅԴ ԶՈՄ-ի 120-Ամեակին Հանդիսութեան Լու

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութիւնը կիրակի, 25 մայիս 2025-ին, երեկոյեան ժամը 8:

30 Մայիս 2025
Առաջին Հանրապետությունից Խորհրդային Հ

Վերջին ժամանակների գիտաքաղաքական և պատմագիտական գրականության մեջ, Հայոց պատմու

29 Մայիս 2025
Մայիսյան հաղթանակների ուրացման արշավը

Վերջին մեկ դարում մայիսը հայոց պատմության մեջ նշանավորվել է, որպես հաղթանակներ

29 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրո

29 Մայիս 2025
Մենք հող չունինք տալու, մենք հող ունին

«Հայկական գաւառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»...Հայաստանի անկախ

29 Մայիս 2025
ԶՈՄ-ը Դաշնակցութեան յեղափոխական մտածող

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

29 Մայիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հաղթանակները հպ

Մայիսը ավանդաբար տոնական է եղել մեզ համար, հպարտություն են ներշնչել այս ամսին

29 Մայիս 2025
Միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջի

Այսօր, Մայիսի 28-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր միջոցառումն

28 Մայիս 2025
Պարտությունը կարող է շրջվել հաղթանակի,

ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

28 Մայիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Գանատայի Կեդրոնակա

107 տարի առաջ, այսօր, հայ ժողովուրդը իր սեփական ուժով որոշեց իր ճակատագիրը։

28 Մայիս 2025
Մայիսի 28-ը պահելու հրամայականի առջեւ

Մայիսի 28-ը գնահատման և արժևորման կարիք ունի, հատկապես այս ծանր օրերեին, երբ մ

28 Մայիս 2025
Փաշինյանի ասածներն անհայրենիք, անսրբու

Մայիսի 28-ը ապացուցեց երբ որ կա ազգանվեր առաջնորդություն, կա կամք, կա վճռականո

28 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company