ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Զուիցերիական Նախաձեռնութիւններ

31 Մայիս 2025

Արցախեան հակամարտութեան ուղղութեամբ Զուիցերիոյ մէջ առնուած նախաձեռնութիւնները կը յուշեն հակամարտութեան էջը չփակելու մասին: Պեռնի մէջ Եկեղեցիներու համաշխարհային խորհուրդի եւ Զուիցերիոյ աւետարանական եկեղեցւոյ համատեղ նախաձեռնութեամբ կազմակերպուած համագումարը խորքին մէջ պատասխան էր Պաքուի կողմէ կիրարկուող արցախեան հոգեւոր-մշակութային ժառանգութեան տէր կանգնելու եւ այս առումով պետութիւնը նենգափոխելու փորձերուն: Համաեւրոպական հնչեղութիւն ստացած այս համագումարը եւ այդ առիթով եկեղեցական, իրաւական թէ քաղաքական դէմքերու կատարած յայտարարութիւնները Ազրպէյճանին ուղղուած պատասխանը կ՛ընդգծեն:

ՀՅԴ Հայ Դատի կեդրոնական գրասենեակը կը հաղորդէր, որ 26 մայիս 2025-ին դարձեալ Պեռնի մէջ իր աշխատանքները կը մեկնարկէ «Զուիցերիոյ խաղաղութեան նախաձեռնութեան» աջակցող 19 պատգամաւորներէ կազմուած միջկուսակցական յանձնախումբը` օժանդակելու արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրականացման համար միջազգային անհրաժեշտ գործիքակազմեր կենսագործելու մասին` Զուիցերիոյ խորհրդարանի վերին պալատի 18 մարտի որոշման, ինչ որ երկրի գործադիր իշխանութեան համար ունի իրաւակիրառ պարտադիր նշանակութիւն:

Կը հետեւէր խորհրդարանական յանձնախումբի ստեղծումը` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծուած իրավիճակը կարգաւորելու խաղաղ նախաձեռնութիւնը խթանելու համար: Այս մէկը հարթակ է Լեռնային Ղարաբաղի եւ Ազրպէյճանի ներկայացուցիչներու միջեւ երկխօսութեան համար: Նպատակը այս նախաձեռնութեան կազմակերպել է քննարկման ֆորում, որուն ընթացքին երկու կողմերը կրնան քննարկել հակամարտութեան հետեւանքները եւ անոր լուծման հաւանական ուղիները: Խորհրդարանական յանձնախումբը, կոչ կ՛ընէր Զուիցերիոյ աշխուժ դեր ունենալու խաղաղութեան գործընթացին մէջ եւ նպաստելու հայերու վերադարձին Լեռնային Ղարաբաղ: Յանձնախումբը աջակցութիւն ստացած է ինչպէս Ազգային խորհուրդէն, այնպէս էլ պետութիւններու խորհուրդէն (խորհրդարանի մեծ եւ փոքր պալատներ): Երկու պալատներն ալ արդէն իսկ ընդունած են այս մասին բանաձեւ, հակառակ Դաշնակցային խորհուրդի առարկութիւններուն:

Երկու առանցքային օրակարգ նշուած այս նախաձեռնութիւններուն մէջ կարմիր թելով կ՛անցնին որոշումներուն եւ բանաձեւերուն մէջ: Առաջինը Արցախի ժողովուրդի հաւաքական վերադարձի իրաւունքն է, իսկ երկրորդը` հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանումը:

Անմիջապէս պէտք է նկատել նաեւ այն, որ նախաձեռնութիւնը կ՛առաջադրէ երկկողմ բանակցութիւններ: Հայկական կողմին համար կայ ձեւակերպում` Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ: Ահա այստեղ կը կայանայ Արցախի հանրապետութեան պետական հաստատութիւններու գոյութեան շարունակութեան ռազմավարական կարեւորութիւնը: Յատկապէս Ազգային ժողովի եւ նախագահական հիմնարկներու իրաւական առկայութիւնը, որպէսզի անոնք կարենան նման միջազգային ատեաններու մօտ ներկայանալ Արցախի ժողովուրդին անունով եւ պաշտպանել նախ եւ առաջ հաւաքական վերադարձի իրաւունքը:

Զուիցերիան յայտնի է միջնորդական եւ հաշտեցման հարթակի դերի իր հանգամանքով: Պատահական չէ ընտրուած միջավայրը եւ թիրախային աշխատանքը այս ուղղութեամբ: Արցախի ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութիւնը համակարգող յանձնախումբը ունի պետական հաստատութեան ներկայացուցչութիւնը դիւանագիտական այս աշխատանքները վարելու, հարթակը ձեւաւորելու, միջխորհրդարանական յանձնախումբի ստեղծումը առաջադրելու եւ օրակարգերը ձեւակերպելու:

Եկեղեցական միջազգային կառոյցներու նեգրաւումը այստեղ եւս ռազմավարական նշանակութիւն ունի: Ազրպէյճանը Վատիկանի մէջ համաքրիստոնէական միջավայրեր թիրախաւորել կը փորձէ եւ կը վերաշարադրէ պատմութիւնը հայապատկան քաղաքակրթական կոթողները ոչ հայկական ներկայացնելու:

Քրիստոնէական քաղաքակրթութեան մը սպառնացող ոչնչացման վտանգի ահազանգը Եկեղեցիներու համաշխարհային խորհուրդին մօտ ահազանգելը եւ նման հեղինակաւոր կառոյց այս աշխատանքներուն մէջ ներագրաւելը մարտավարական կարեւորագոյն քայլ է, որ կու տայ իր արդիւնքները: Եւ այստեղ պատահական չէ ինչպէս Էջմիածինի, այնպէս նաեւ Անթիլիասի հեղինակութիւնն ու գործնական ազդեցութիւնը նման համագումարներ կազմակերպելու:

«Արցախի էջը փակուած չէ». հիմա կը յայտարարէ պաշտօնական Պեռնը, որ գործնական քայլ կ՛առնէ խորհրդարանական յանձնախումբ նշանակելով: Այս մեկնարկն է տակաւին յառաջիկայ քայլերուն: Քայլեր, որոնք ուղղուած են նախ եւ առաջ Արցախի ժողովուրդին հաւաքական վերադարձի եւ հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանման:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Սիրելի’ հայրենակիցներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա եպիսկո

01 Հունիս 2025
Չի կարելի նոր պատերազմով վախեցնել ժողո

Պետք չէ ժողովրդին մեղադրել, քանի որ այն ղեկավարվող է։ Եթե ժողովրդի մեջ դրսևորվ

31 Մայիս 2025
Խմբագրական. Զուիցերիական Նախաձեռնութիւ

Արցախեան հակամարտութեան ուղղութեամբ Զուիցերիոյ մէջ առնուած նախաձեռնութիւնները

31 Մայիս 2025
Հայաստանի Հանրապետութեան 107-ամեակին ն

Բրբենք, Քալիֆորնիա- Չորեքշաբթի, 2025-ի Մայիս 28ին Նախաձեռնութեամբ Հ.Մ.Ը.Մ.-ի Բ

30 Մայիս 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ մայիսի 30-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հա

30 Մայիս 2025
«Թևանիկ»-ը շարունակում է պատերազմ ու զ

Արցախում 2014 թվականից տարբեր ծրագրեր իրականացրած «Թևանիկ» բարեգործական կազմակ

30 Մայիս 2025
Մեր առջեւ դրած ենք մեր անկախ պետականու

ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Տարօն Տ. Խաչատուրեանի եզրափակիչ խօսքը Բրբէնքի Մայիս 28ի տօն

30 Մայիս 2025
Վերադարձ լինելու է․․․եւ դա միֆ չէ

Մայիսի 29-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր Արցախի Հանրապետու

30 Մայիս 2025
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ. Հայաստ

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երեքշաբթի, 27 մայիս 2025-ի

30 Մայիս 2025
ՀՅԴ ԶՈՄ-ի 120-Ամեակին Հանդիսութեան Լու

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութիւնը կիրակի, 25 մայիս 2025-ին, երեկոյեան ժամը 8:

30 Մայիս 2025
Առաջին Հանրապետությունից Խորհրդային Հ

Վերջին ժամանակների գիտաքաղաքական և պատմագիտական գրականության մեջ, Հայոց պատմու

29 Մայիս 2025
Մայիսյան հաղթանակների ուրացման արշավը

Վերջին մեկ դարում մայիսը հայոց պատմության մեջ նշանավորվել է, որպես հաղթանակներ

29 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրո

29 Մայիս 2025
Մենք հող չունինք տալու, մենք հող ունին

«Հայկական գաւառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»...Հայաստանի անկախ

29 Մայիս 2025
ԶՈՄ-ը Դաշնակցութեան յեղափոխական մտածող

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

29 Մայիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հաղթանակները հպ

Մայիսը ավանդաբար տոնական է եղել մեզ համար, հպարտություն են ներշնչել այս ամսին

29 Մայիս 2025
Միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջի

Այսօր, Մայիսի 28-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր միջոցառումն

28 Մայիս 2025
Պարտությունը կարող է շրջվել հաղթանակի,

ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

28 Մայիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Գանատայի Կեդրոնակա

107 տարի առաջ, այսօր, հայ ժողովուրդը իր սեփական ուժով որոշեց իր ճակատագիրը։

28 Մայիս 2025
Մայիսի 28-ը պահելու հրամայականի առջեւ

Մայիսի 28-ը գնահատման և արժևորման կարիք ունի, հատկապես այս ծանր օրերեին, երբ մ

28 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company