ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

Չի կարելի նոր պատերազմով վախեցնել ժողովրդին, մեկ է՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ պատերազմ չի լինելու

31 Մայիս 2025

Պետք չէ ժողովրդին մեղադրել, քանի որ այն ղեկավարվող է։ Եթե ժողովրդի մեջ դրսևորվում են հոռի երևույթներ, թերություններ, վախ, անտարբերություն, մեղավորը ղեկավար ուժն է։ Խոսքը միայն իշխող ուժի մասին չէ։

Մեր ժողովրդի այսօրվա անտարբերությունն ու պասիվությունը պետք է մեկնաբանել ու բացատրել նրանով, որ ճար չունեն, ելք չեն տեսնում։ Իբր այդ ընկճվածությունը քիչ է, բոլորը, առաջին հերթին՝ իշխանությունները, համոզում են, թե ելք չկա։ Գրեթե ահաբեկում են մեր ժողովրդին, թե պատերազմ կլինի, շուտով կհարձակվեն, կամ էլ՝ բա որ հանկարծ խաղաղության պայմանագիր չստորագրվի։ Ընդդիմությունն ասում է, թե խաղաղության պայմանագիրն էլ օգուտ չունի, մեկ է՝ հարձակվելու են, այսինքն՝ մենք ամեն կերպ վախեցնում ենք մեր ժողովրդին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ, «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը։

«Ժողովուրդը տեսնում է, որ ելք չկա՝ ո՛չ խաղաղության պայմանագիրն է ելք, ո՛չ էլ մի այլ լուծում։ Մենք ենք մեր ժողովրդին այս վիճակին մատնել։ Երբ մենք վախենում ենք պատերազմից, կռվից, դիմադրելու մասին խոսելուց, երբ խուսափում ենք ասել, որ, եթե մեր հայրենիքը վտանգված է, բոլորս պետք է ոտքի կանգնենք, գնանք սահման, պաշտպանենք մեր հայրենիքը, երբ այս խոսույթը պակասում է, նշանակում է՝ մենք վախեցնում ենք մեր ժողովրդին։ Սևակն ասել է՝ ապրելու կեսը պատվով մեռնելն է։

Այս տեսակ կյանքն ո՞ւմ է պետք, ո՞ւմ երեխային, եթե երեխաների համար է, որ մենք չենք ուզում կռիվ ու պատերազմ լինի։ Պետք չէ փորձել կռիվ ու պատերազմ հրահրել, բայց պետք չէ նաև ժողովրդին պատերազմով վախեցնել։ Մեկ է՝ այն կլինի, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ պատերազմ չի լինելու»,- ասաց քաղաքական գործիչը։

«Ասում են՝ Հայաստանից, մեր ընտանիքներից երեխաներին փախցնում են, որ բանակ չգնան։ Բայց ծնողները երեխաներին փախցնում են, որ այս տեսակ բանակ չգնան։ Անհավատալի է, որ հայ մարդը դադարի հայրենիքի համար կռվելուց։

Անցած տարիներին բազմիցս եղել է, որ հեռավոր Ռուսաստանից ավտոբուս են վարձել այն մարդիկ, որոնք արդեն արտագաղթել էին, հեռացել էին հայրենիքից, գնացել էին խոպան աշխատելու, ոչ էլ պարտադրանք կար, որ բանակում ծառայեն։ Նրանք ավտոբուսով գալիս էին և ուղիղ գնում Արցախ։ Հեռավոր Ռուսաստանից մարդիկ օրերով ավտոբուսով գալիս-հասնում էին Արցախ»,- նշեց Հրանտ Մարգարյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ մեր ժողովրդին պետք է ոչ թե վախեցնել, այլ ասել, որ հայրենիքի համար կռվելը կյանքի ամենամեծ իմաստն է․

«Մեր ժողովրդին պետք է ուրիշ ոգի ներշնչել։ Մի շարք մարդիկ քեֆի մեջ են, շատ բան չեն գիտակցում, որովհետև մենք չենք օգնում, որ գիտակցեն։ Մենք ի՞նչ ենք քարոզում, թերթեք հեռուստացույցի ալիքները։

Մենք ի՞նչ հասարակություն ենք դաստիարակում։ Ասում են՝ պատերազմի ժամանակ խաղաղության մասին խոսելն է սխալ, խաղաղության ժամանակ՝ պատերազմի։ Մենք որտե՞ղ ենք, պարտված ենք ու չենք խոսում պայքարի, միանալու, մեր բանակը հզորացնելու մասին, չենք մտածում, թե ինչպես պետք է արդիական միջոցներով կարողանանք ուժ ձևավորել և կուտակել։ Ինչպե՞ս պիտի մեր 3 մլն-անոց ժողովրդի վրա կուտակել 10 մլն-անոց Սփյուռքի ուժը»:

«Նախքան պատերազմն ակնհայտ էր, որ այն լինելու է։ Բոլոր փաստերն այդ մասին էին վկայում։ Հետաքրքրական է՝ եթե մենք գիտեինք, որ պատերազմ է լինելու, պատրաստվում էինք այդ պատերազմում հաղթելո՞ւ, թե՞ պարտվելու։ Մենք գիտակցաբար գնում էինք պարտվելու, դա ակնհայտ էր։

Այն ուժը, որն ուզում է հաղթել, բանակը հզորացնում է, ամրապնդում է, ազգային միասնականություն է ստեղծում, ներքին հակադրությունները վերացնում է, միասնական ճակատ է ստեղծում։ Մեզ մոտ ճիշտ հակառակն էր տեղի ունենում։

Իսկ ցանկացած պատերազմի մեջ հոգեբանական տարր կա»,- ամփոփեց Հրանտ Մարգարյանը:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Սիրելի’ հայրենակիցներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա եպիսկո

01 Հունիս 2025
Չի կարելի նոր պատերազմով վախեցնել ժողո

Պետք չէ ժողովրդին մեղադրել, քանի որ այն ղեկավարվող է։ Եթե ժողովրդի մեջ դրսևորվ

31 Մայիս 2025
Խմբագրական. Զուիցերիական Նախաձեռնութիւ

Արցախեան հակամարտութեան ուղղութեամբ Զուիցերիոյ մէջ առնուած նախաձեռնութիւնները

31 Մայիս 2025
Հայաստանի Հանրապետութեան 107-ամեակին ն

Բրբենք, Քալիֆորնիա- Չորեքշաբթի, 2025-ի Մայիս 28ին Նախաձեռնութեամբ Հ.Մ.Ը.Մ.-ի Բ

30 Մայիս 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ մայիսի 30-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հա

30 Մայիս 2025
«Թևանիկ»-ը շարունակում է պատերազմ ու զ

Արցախում 2014 թվականից տարբեր ծրագրեր իրականացրած «Թևանիկ» բարեգործական կազմակ

30 Մայիս 2025
Մեր առջեւ դրած ենք մեր անկախ պետականու

ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Տարօն Տ. Խաչատուրեանի եզրափակիչ խօսքը Բրբէնքի Մայիս 28ի տօն

30 Մայիս 2025
Վերադարձ լինելու է․․․եւ դա միֆ չէ

Մայիսի 29-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր Արցախի Հանրապետու

30 Մայիս 2025
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ. Հայաստ

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երեքշաբթի, 27 մայիս 2025-ի

30 Մայիս 2025
ՀՅԴ ԶՈՄ-ի 120-Ամեակին Հանդիսութեան Լու

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութիւնը կիրակի, 25 մայիս 2025-ին, երեկոյեան ժամը 8:

30 Մայիս 2025
Առաջին Հանրապետությունից Խորհրդային Հ

Վերջին ժամանակների գիտաքաղաքական և պատմագիտական գրականության մեջ, Հայոց պատմու

29 Մայիս 2025
Մայիսյան հաղթանակների ուրացման արշավը

Վերջին մեկ դարում մայիսը հայոց պատմության մեջ նշանավորվել է, որպես հաղթանակներ

29 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրո

29 Մայիս 2025
Մենք հող չունինք տալու, մենք հող ունին

«Հայկական գաւառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»...Հայաստանի անկախ

29 Մայիս 2025
ԶՈՄ-ը Դաշնակցութեան յեղափոխական մտածող

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

29 Մայիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հաղթանակները հպ

Մայիսը ավանդաբար տոնական է եղել մեզ համար, հպարտություն են ներշնչել այս ամսին

29 Մայիս 2025
Միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջի

Այսօր, Մայիսի 28-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր միջոցառումն

28 Մայիս 2025
Պարտությունը կարող է շրջվել հաղթանակի,

ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

28 Մայիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Գանատայի Կեդրոնակա

107 տարի առաջ, այսօր, հայ ժողովուրդը իր սեփական ուժով որոշեց իր ճակատագիրը։

28 Մայիս 2025
Մայիսի 28-ը պահելու հրամայականի առջեւ

Մայիսի 28-ը գնահատման և արժևորման կարիք ունի, հատկապես այս ծանր օրերեին, երբ մ

28 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company