ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Քաղաքացիական լիրբ եւ անբարոյ պայմանագիր…. կը սրբապղծեն եկեղեցին հայկական

05 Հունիս 2025

Հանելուկ չէ մեր վերնագիրը։ Յստակ է, որ մեղադրուողը, ամբաստանուողն ու բուռն կերպով քննադատուողը երկրին ղեկը ստանձնած «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութիւնն է, իր պետով եւ գործակիցներով։ Շատ աւելի ծանր եւ խարանող բառապաշար կարելի է գործածել, սակայն երբ խնդրոյ առարկայ անձնաւորութիւնները «նորաձեւ կրթութիւն»-ով կը փորձեն խաբել հայորդին, այսքանն ալ բաւարար է: Աւելին… մսխում պիտի ըլլայ:

44-օրեայ պատերազմի ծանր ու կազմակերպուած պարտութենէն, Արցախի ամբողջական յանձնումէն, երկրի պաշտպանութեան կառոյցի խորտակումէն եւ դեռ՝ պատառ-պատառ հողաշերտեր թշնամիին յանձնելէ ետք (ցանկը չէ փակուած), ՔՊ-ական «ցեղախումբ»-ը դարձեալ թիրախ դարձուցած է ՍՐԲՈՒԹԻՒՆԸ՝ եկեղեցին հայկական, որուն մասին որքա՜ն գուրգուրանքով, խունկ ու մոմով բանաստեղծութիւն երկնած է Վահան Թէքէեան: Այժմու պատահարներուն լոյսին տակ, վստահաբար անհանգիստ ու վրդոված է անոր հանգչած մարմինը, Սփիւռքի երբեմնի կեդրոններէն՝ Գահիրէի (Հելիոփոլիս) հայկական գերեզմանատան մէջ։

Եկեղեցւոյ դէմ ՔՊ-ական նորագոյն յարձակողականը (աւելորդ կը նկատենք թուել նախկինները) աղաղակող արձագանգն է շարք մը պատահարներու եւ նախաձեռնութիւններու: Յիշատակենք մէկ մասը:

Մայիս 28-ի տօնակատարութեան առթիւ, Սարդարապատի յուշահամալիրին մէջ, Մայր Աթոռի արտաքին յարաբերութիւններու եւ արարողակարգի բաժանմունքի պատասխանատու Նաթան Արք․ Յովհաննիսեան վերահաստատեց, որ եկեղեցին իր կարծիքը չէ փոխած, ինչ կը վերաբերի Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջին եւ բնականաբար՝ Սահմանադրութեան փոփոխութեան անոր բարբաջանքներուն մասին։

Ամենայն Հայոց Գարեգին Բ․ Կաթողիկոսը, որ անցեալ տարի, Սարդարապատի յուշահամալիրի մուտքին դէմ յանդիման գտնուեցաւ «ազգընտիր»-ին հլու կամակատար՝ ոստիկանական խիտ շարքերու անցարգելին, այս տարի յուշահամալիր չէր այցելած, պարզ այն պատճառով, որ երկրէն դուրս կը գտնուէր. Զուիցերիա մեկնած էր ու կը մասնակցէր Պերնի մէջ, Եկեղեցիներու Համաշխարհային խորհուրդի նախաձեռնած՝ Արցախի մշակութային ժառանգութեան պահպանման նուիրուած համագումարին։

Սարդարապատի մէջ կատարուած յայտարարութիւններն ու Պերնի համագումարը անհանգստացուցած էին, ժողովրդական յենարաններէն աւելի՝ հաւասարակշռութիւնն իսկ կորսնցուցած վարչապետը, որ իր լիրբ, գռեհիկ եւ ոեւէ իշխանաւորի, մարդո՛ւ անվայել յայտարարութիւններով ու մեղադրանքներով, հայհոյախառն կիսատ-պռատ խծբծանքներով անարգեց ու քարկոծեց «եկեղեցին հայկական», սկսելով Կաթողիկոսէն ու հասնելով բարձրաստիճան հոգեւորականներու։

Թէքէեան զմայլանք առթող պատկերներով կը նկարագրէ, թէ այդ սրբատեղին իր հոգւոյն ծննդավայրն է։ Իսկ վարչապետի աթոռը գրաւած «մարդ»-ը եւ կողակիցը, իրենց կողքին ունենալով կոյր ու բթամիտներու խուժան մը, հաւանաբար չեն կարդացած այդ հռչակաւոր բանաստեղծութեան սա քանի մը տողերը, իսկ թէ ո՞ւր է անոնց հոգիին ծննդավայրը՝ ինկած է մեծ հարցականներու տակ.-

Եկեղեցին Հայկական ես աչքս գոց կը տեսնեմ,

Ու կը շնչեմ, կը լսեմ՝ իր Յիսուսով մանկադէմ,

Իր խորանէն մխացող, քուլայ-քուլայ խունկերով,

Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով…

Պերնի վեհաժողովին, ահազանգ կը հնչեցուէր, որ Արցախի մէջ եկեղեցիներ, վանքեր, յուշարձաններ կը սրբապղծուէին կամ ամբողջութեամբ կը քանդուէին, մինչ Երեւանի մէջ, Փաշինեան ամոլն ու հետեւորդներու խուժանը ափեղցփեղ վերագրումներով կ՛աղաւաղէր Եկեղեցին, որ մէկ մասնիկն է մեր պատմութեան ու ազգին, նոյնինքն ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ: Պաքուի մամուլը մե՜ծ ախորժակով կը ձայնակցէր փաշինեանական ջոլիրի վերագրումներուն…

Արդարացի են բոլոր այն նշումները, թէ «իշխանական ամոլը» յստակ դիտաւորութեամբ եւ պահը յարմար նկատելով կը ձեռնարկէր այս անբարոյ եւ սին զրպարտութիւններուն, երբ գրեթէ միեւնոյն ժամանակ, Կովկասի մահմետականներու վարչութեան պետ եւ Ատրպէյճանի կրօնապետ՝ շէյխ Ալլահշիւքիւր Փաշազատէ Էջմիածինը կը կոչէր Իւչմիաձին եւ զայն կը հռչակէր «ատրպէյճանական պատմական հող»։

Ահաւասիկ, եւ քանի՛երորդ անգամ ըլլալով, կ’արդարանան այն խարանումները, թէ ՔՊ-ական իշխանաւորները պարզապէս Ատրպէյճանի գործակատարներն են, կը ծառայեն թշնամիին շահերուն, պատրաստ են զոհելու եւ ոչնչացնելու ամէն բան՝ որ հայկական է, մաս կը կազմէ մեր անվիճելի եւ անսակարկելի իրաւունքներուն, պատմութեան, մշակոյթին:

Յիշատակելի է Թէքէեանի բանաստեղծութեան աւարտը․-

Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի

Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի:

Եկեղեցին Հայկական հայ հոգիին եւ մարմնոյն

Զրահանդերձ է փայլուն, մինչ իր խաչերն են դաշոյն

Եւ զանգակներն են բոմբիւն եւ երգն է միշտ յաղթութիւն…

Ճիշդ այդպէ՛ս․․․ Քարին Տակէն բարձրանալով՝ հայ քաջարի մարտիկները 33 տարի առաջ յաջողեցան բարձրանալ վեր՝ դէպի երկինք եւ գրաւել Շուշին, իսկ այդ զանգակներու բոմբիւնն ու ղօղանջը՝ 1918-ին կերտեցին Սարդարապատի յաղթանակը։

Այսպիսի լիրբ եւ կորստաբեր Քաղաքացիական Պայմանագիր պէտք է անյապաղ վերնայ Կովկասեան Բարձրաւանդակէն: Մեր ազգը, Հայաստանէն մինչեւ սփիւռքեան ափեր, իրաւունք չունի լուռ հանդիսատես մնալու: Ամբողջ ա՛զգը կոչուած է միանալու ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ճակատի դրօշին տակ:

«Հայրենիք» – Պոսթըն

Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ելցինէն Թրամփ եւ ուրիշներ

Օր չ'անցնիր, որ Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփ իր երկրին ու աշխարհը

06 Հունիս 2025
Հայաստանի մէջ Եւրոպական միութեան դեսպա

Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Հայ դա­տի յանձ­նա­խում­բի եւ «Ար­մե­նի­քա» պար­բե­րա­թե

06 Հունիս 2025
Նորագիրներուն ուղղուած ՀՅԴ Բիւրոյի անդ

Մայիս 31, 2025 — ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի ամբողջական խօսքը Օրէ

06 Հունիս 2025
2018 թվականից հետո բնակչության շուրջ 4

Ստորև բերված պաշտոնական վիճակագրությունը վերաբերում է ՀՀ բնակչության շուրջ 40

05 Հունիս 2025
Արեւմտեան Ամերիկայի մէջ նշուեցաւ Հայա

2025 թուականի Մայիսի 31-ին, Շաբաթ օր, հարաւային Արեւմտեան Միացեալ Նահանգներու

05 Հունիս 2025
Զրո պատասխանատվություն, 100 տոկոսանոց

«2024 թվականի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր թիվը՝

05 Հունիս 2025
Քաղաքացիական լիրբ եւ անբարոյ պայմանագի

Հանելուկ չէ մեր վերնագիրը։ Յստակ է, որ մեղադրուողը, ամբաստանուողն ու բուռն կեր

05 Հունիս 2025
Հայաստանում հիմա գծվում է ջրբաժան

Չի կարող Փաշիզադեի և Փաշինյանի հարձակումները ու թիրախավորումը Մայր աթոռի նկատմ

04 Հունիս 2025
Կարգը Հասաւ Եկեղեցիին

Նիկոլ Փաշինեանի «Իրական Հայաստանը» միայն 29743 քառ. քմ տարածութեամբ սահմանափակ

04 Հունիս 2025
ՀՅԴ երիտասարդական եւ պատանեկան շարքերո

Հարցազրոյց ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խորէն Տիմիթեանի հետ

04 Հունիս 2025
Փաշինյանն ու իր կենակիցը օգտագործում ե

Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախակի դրսևորում է անկայուն վարքագ

03 Հունիս 2025
Նորմալ երկրում դատախազությունը կմիջամտ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անըն

03 Հունիս 2025
Նիկոլ Աղբալյան. Ազգային գործիչը

(ծննդյան 150-ամյակի առթիվ) Նիկոլ Աղբալյանը 20-րդ դ. առաջին կեսի այն նշանավոր

03 Հունիս 2025
Նիկոլ Աղբալյանի հրապարակագրությունը 1

Հրապարակագրությունն անվանի գրականագետ, գրաքննադատ, հանրային, քաղաքական և պետակ

03 Հունիս 2025
ՀՕՄ-ը եւ Կանադայի հայ համայնքը արցախցի

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության և ՀՅ Դաշնակցության Կանադայի կենտրոնական կոմիտեի կ

03 Հունիս 2025
Ադրբեջանում արդարադատության խոչընդոտմա

Ապացույցների կեղծումը, հետաքննությունների մանիպուլացումը և արդարադատության խոչ

03 Հունիս 2025
Հալէպահայութիւնը համախումբ շարքերով տօ

ՆԵՐՍԷՍ ՊԱՐՍՈՒՄԵԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅԱՂԹԱՐՇԱՒԸ ԿԸ ՍԿՍԻ ՀՈՆ, ՈՒՐ ՄԵՆՔ Կ՚ԸՆՏՐԵՆՔ ՄԻԱՍՆ

03 Հունիս 2025
Կայացաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նա

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Երկուշաբթի՝ յունիսի 1-ին, Իրանի հայ Արհեստաւորների միութեան «Ա

03 Հունիս 2025
Տեսակցութիւն՝ Արեւելեան Ա․Մ․Ն․-ի Բարեջ

ՈՒԱԹԸՐԹԱՈՒՆ․- Շաբաթ, Մայիս 31-ին, Հ․Յ․Դ․ Արեւելեան Շրջանի Կեդրոնական Կոմիտէն,

03 Հունիս 2025
ՀՄԸՄ Արցախը պաշտոնապես գրանցվել է Հայա

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը (ՀՄԸՄ) մուտք գործեց Արցախի Հանրապետությ

02 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company