ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի մէջ Եւրոպական միութեան դեսպանը խօսեցաւ յունահայ հասարակութեան

06 Հունիս 2025

Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Հայ դա­տի յանձ­նա­խում­բի եւ «Ար­մե­նի­քա» պար­բե­րա­թեր­թի հա­մա­կազ­մա­կեր­պու­թեամբ, ­Հա­յաս­տա­նի մէջ Եւ­րո­պա­կան միու­թեան դես­պան ­Վա­սի­լիս ­Մա­րա­կոս հա­մա­պար­փակ եւ ընդգր­կուն ներ­կա­յա­ցում մը կա­տա­րեց
յու­նա­հայ հա­սա­րա­կու­թեան եւ անդ­րա­դար­ձաւ ­Հա­յաս­տան-Ե.Մ. յա­րա­բե­րու­թիւն­նե­րուն ու գոր­ծակ­ցու­թեան բազ­մաո­լորտ ի­րա­կա­նու­թեան։

­­Չո­րեք­շաբ­թի, 4 ­Յու­նիս 2025-ի ե­րե­կո­յեան, ­Գո­քի­նիոյ «­Զա­ւա­րեան» կեդ­րո­նին մէջ, յու­նա­հայ կա­ռոյց­նե­րու եւ ժո­ղո­վուր­դի գնա­հա­տե­լի ներ­կա­յու­թեան, դես­պա­նը ման­րա­մասն խօ­սե­ցաւ այն բո­լոր բնա­գա­ւառ­նե­րուն մա­սին, ո­րոնք կը յատ­կան­շեն երկ­կող­մա­նի յա­րա­բե­րու­թիւն­նե­րը։

­Թե­մա­կալ Ա­ռաջ­նորդ սրբա­զան հօր կող­քին, ներ­կայ էին հայ ա­ւե­տա­րա­նա­կան ե­կե­ղեց­ւոյ վե­րա­պա­տո­ւե­լին, ­Գո­քի­նիոյ հո­գե­ւոր հո­վի­ւը, Ազ­գա­յին վար­չու­թեան, Հ.Յ.Դ. ­Կեդր. կո­մի­տէի, Հ.Կ.­Խա­չի եւ ­Հա­մազ­գա­յի­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ինչ­պէս նաեւ Հ.Յ.Դ. Եւ­րո­պա­յի ­Հայ դա­տի յանձ­նա­խում­բի նա­խա­գա­հը։ ­Ներ­կայ էր նաեւ ­Յու­նաս­տա­նի խորհր­դա­րա­նի ե­րես­փո­խան ­Մի­խա­լիս ­Լի­վա­նոս։

­Բա­ցու­մը կա­տա­րեց ընկ. Ար­ման Գ­րի­գո­րեան, որ բա­րի գա­լուս­տի խօս­քէն ետք տո­ւաւ հիւ­րին հա­կիրճ կեն­սագ­րա­կա­նը, ծան­րա­նա­լով ա­նոր հա­յաս­տա­նեան ա­ռա­քե­լու­թեան վրայ։

Օ­րո­ւան խօ­սո­ղի ներ­կա­յա­ցու­մը ընդգրկեց ­Հա­յաս­տան-Ե.Մ. բազ­մա­տե­սակ գոր­ծակ­ցու­թեան կա­րե­ւոր բա­ժին­նե­րը, իւ­րա­քան­չիւ­րին հա­մար տա­լով տե­ղե­կու­թիւն­ներ եւ յա­ռաջ­դի­մու­թեան ըն­թաց­քը։

­Դես­պա­նը նախ նշեց, թէ ­Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րու ըն­կա­լու­մը Եւ­րո­պա­կան միու­թեան հան­դէպ դրա­կան կը հա­մա­րո­ւի։ Ան յա­տուկ նշում ը­րաւ ճամ­բոր­դա­կան վի­զա­յի ա­զա­տա­կա­նաց­ման ուղ­ղու­թեամբ կա­տա­րո­ւած երկ­խօ­սու­թեան մա­սին, ո­րուն հա­մա­ձայն, ա­պա­գա­յին հնա­րա­ւոր պի­տի ըլ­լայ ­Հա­յաս­տա­նի բնա­կիչ­նե­րուն հա­մար կար­ճա­ժամ­կէտ ճամ­բոր­դել Եւ­րո­պա­կան միու­թեան եր­կիր­նե­րը եւ ստեղ­ծել շփման ա­ւե­լի լայն հնա­րա­ւո­րու­թիւն­ներ։

­Յա­տուկ նշում ը­րաւ 2017-ին ստո­րագրո­ւած երկ­կող­մա­նի հա­մա­ձայ­նա­գի­րին մա­սին, ո­րուն հի­ման վրայ այ­սօր կ­՚ըն­թա­նայ ու կը զար­գա­նայ գոր­ծակ­ցու­թիւ­նը։ ­Սոյն հա­մա­ձայ­նա­գի­րը կա­րե­ւոր նպաստ կը բե­րէ կա­ռոյց­նե­րու վե­րա­նո­րոգ­ման, ըն­կե­րա­յին եւ տնտե­սա­կան բա­րե­կար­գում­նե­րուն, հար­կա­յին դրու­թեան բա­րե­լաւ­ման, ինչ­պէս նաեւ դա­տա­կան հա­մա­կար­գի վե­րա­փոխ­ման առն­չու­թեամբ, մի­ջազ­գա­յին եւ եւ­րո­պա­կան ար­դա­րա­դա­տու­թեան սկզբունք­նե­րուն հա­մա­ձայն։

­Դես­պա­նը յա­տուկ կա­րե­ւո­րու­թեամբ խօ­սե­ցաւ ­Սիւ­նի­քի մէջ Եւ­րո­պա­կան միու­թեան ստանձ­նած ծա­ւա­լուն նեդ­րում­նե­րուն մա­սին։ Ան ը­սաւ, թէ մին­չեւ այ­սօր տո­ւեալ շրջա­նէն ներս յատ­կա­ցուած է մօտ 700 մի­լիոն եւ­րօ՝ բազ­մա­տե­սակ են­թա­կա­ռոյց­նե­րու ստեղծ­ման հա­մար, ո­րոնց մէջ կա­րե­ւոր տեղ կը գրա­ւեն ա­ռող­ջա­պա­հա­կան կեդ­րոն­նե­րը եւ ման­կա­պար­տէզ­նե­րը։ ­Նաեւ ան ընդգ­ծեց, թէ ամ­բողջ ­Հա­յաս­տա­նի տա­րած­քին ընդ­հա­նուր նեդ­րում­նե­րու գու­մա­րը կը գե­րա­զան­ցէ 2,5 մի­լիառ եւ­րո­յի յատ­կա­ցու­մը։

Բ­նա­կա­նա­բար, անվ­տան­գու­թեան խնդիր­նե­րը դար­ձան նաեւ խօ­սո­ղի կի­զա­կէ­տը։ Ան յայտ­նեց, թէ ­Հա­յաս­տա­նի ու Ատր­պէյ­ճա­նի սահ­ման­նե­րուն կը գոր­ծեն եւ­րո­պա­ցի դի­տորդ­նե­րու խում­բե­րը, ո­րոնք կա­տա­րած են ա­ւե­լի քան 5000 ստու­գում­ներ, ի­րենց կա­րե­ւոր ներդ­րու­մը բե­րե­լով սահ­մա­նա­յին ա­պա­հով ի­րա­վի­ճա­կի կա­յաց­ման։ Ըստ դես­պա­նին, հայ­րե­նի ժո­ղո­վուր­դին մէջ ստեղ­ծո­ւած է ա­պա­հո­վու­թեան զգա­ցում մը, որ կը սա­տա­րէ ա­նոր խա­ղաղ կեան­քի երաշխաւորման։

­Յա­տուկ նշում ե­ղաւ յատ­կա­պէս 44-օ­րեայ պա­տե­րազ­մէն ետք ան­հետ կոր­սո­ւած­նե­րու ո­րոն­ման աշ­խա­տան­քին մա­սին, յայտ­նե­լով, թէ ինք եւս շփման մէջ ե­ղած է ա­նոնց ըն­տա­նիք­նե­րուն հետ, ներ­կա­յաց­նե­լով Ե.Մ. ջան­քե­րը այս ուղ­ղու­թեամբ։ ­Նաեւ, անդ­րա­դարձ կա­տա­րեց տա­րա­ծաշր­ջա­նա­յին ա­պա­հո­վու­թեան ուղ­ղու­թեամբ կա­տա­րո­ւած աշ­խա­տանք­նե­րուն, ո­րոնց մէջ նաեւ եւ­րո­պա­կան ա­ռան­ձին եր­կիր­ներ հա­մա­ձայ­նագ­րեր գո­յա­ցու­ցած են ­Հա­յաս­տա­նի հետ եւ կը սա­տա­րեն երկ­րի ա­պա­հո­վու­թեան վե­րա­կանգ­նու­մին։

Իր խօս­քի վեր­ջին բա­ժի­նին մէջ անդ­րա­դար­ձաւ Ար­ցա­խի հա­յա­թափ­ման ող­բեր­գու­թեան, տա­լով Եւ­րո­պա­կան միու­թեան օգ­նու­թեան ծա­ւա­լը ար­ցախ­ցի ըն­տա­նիք­նե­րուն։ Ան յայտ­նեց, թէ մօտ 150 մի­լիոն եւ­րո­յի յատ­կա­ցու­մով, ա­ռա­ւել բնա­կա­րան­նե­րու ա­պա­հո­վու­մով, կը փոր­ձեն մեղ­մաց­նել ող­բեր­գու­թեան ծա­ւա­լը եւ ժո­ղո­վուր­դին մէջ ստեղ­ծել նոր սկիզ­բի հնա­րա­ւո­րու­թիւն­ներ։

Ամ­փո­փե­լով, ան յայտ­նեց, թէ ­Հա­յաս­տան-Ե.Մ. գոր­ծակ­ցու­թիւ­նը ար­դէն մտած է նոր հու­նի մէջ, ծրա­գիր­նե­րու եւ նեդ­րում­նե­րու ծա­ւա­լու­մով։

­Յա­ջոր­դեց հարց ու պա­տաս­խա­նի բա­ժի­նը։ ­Յար­գե­լի խօ­սո­ղին ար­տա­յայ­տու­թիւն­նե­րը ա­ռիթ ստեղ­ծե­ցին բազ­մա­թիւ հար­ցում­նե­րու ներ­կա­յաց­ման, ո­րոնց հա­մար դես­պա­նը, իր պա­տաս­խա­նա­տո­ւու­թեան ծի­րէն ներս, անհ­րա­ժեշտ պա­տաս­խան­ներ տո­ւաւ։ Ե­լոյ­թի ա­ւար­տին, կազ­մա­կեր­պիչ­նե­րը յու­շա­նո­ւէ­րով մը պա­տո­ւե­ցին յար­գե­լի հիւ­րը։

­Յա­ջող ե­լոյ­թը ա­ռիթ ե­ղաւ, որ­պէս­զի հան­գա­մա­նօ­րէն ներ­կա­յա­ցո­ւին ­Հա­յաս­տան- Ե.Մ. կա­րե­ւոր գոր­ծակ­ցու­թեան ե­րես­նե­րը։ Եւ­րո­պա­կան խոր­հուր­դի բարձ­րաս­տի­ճան պաշ­տօ­նա­տա­րին ներ­կա­յու­թիւ­նը հայ գա­ղու­թէն ներս եւ ա­նոր ման­րա­մասն զե­կոյ­ցը սա­տա­րեց երկ­կող­մա­նի գոր­ծակ­ցու­թեան կա­պակ­ցու­թեամբ ժո­ղո­վուր­դը ի­րա­զեկ դարձ­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թեան։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտարարէ «ԱՄԱՐԱՍ» ծրագրի կայացումը

06 Օգոստոս 2026
Դատող կողմի համար այս դատավարությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությա

06 Օգոստոս 2026
Ակնարկ. Երբ իշխանութիւնն այլեւս ընդդիմ

Այս յօդւածը փորձում է հասկանալ, թէ ինչ է տեղի ունենում, երբ իշխանութիւնը արտաք

06 Օգոստոս 2026
Շարունակե՞լ Գոյութիւն Ունեցածը, Թէ՞ Ան

Խորհրդարանական ընտրութիւնները կը կատարուին իշխանութեան փոփոխութիւնը կարելի դար

06 Օգոստոս 2026
Էներգետիկ ինքնիշխանության պատրանքը․ Հա

Ռուսաստանը կարող է վերանայել կամ դադարեցնել Հայաստանի նկատմամբ բնական գազի, նա

06 Օգոստոս 2026
Քարտեզից այն կողմ. Տիգրանաշենը և Հայաս

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացը վաղ

06 Օգոստոս 2026
Աշխարհաքաղաքական պատրանքներ և իրականու

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում դարձան հեր

06 Օգոստոս 2026
Թուրքիայի պանթյուրքական քաղաքականությա

XXI դարում Թուրքիան զգալիորեն ակտիվացրել է իր քաղաքականությունը թյուրքախոս պետ

06 Օգոստոս 2026
Մի՞թե հայ ժողովուրդը կշարունակի մնալ թ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատում է բոլոր կարմիր գծերը՝ անցնելով իր լիազորությու

04 Օգոստոս 2026
Արցախի հարցը չի փակվել․ ՀՀ իշխանությու

Կորսիկայի խորհրդարանի ընդունած որոշումը, որով վերահաստատվում են արցախահայությա

04 Օգոստոս 2026
Պետք է լինել միասնական պարտադրվող օրակ

«Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ»,- լրագրողների հետ զրույ

04 Օգոստոս 2026
Պաշտօնական Յայտարարութիւն Երուսաղէմի

Յայտարարութիւն Երուսաղէմի Հայ Դատի Յանձնախումբը խստագոյնս կը դատապարտէ Երու

04 Օգոստոս 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Գնահատեց

Նիւ Եորքի համալսարանի լիաժամ ու Պէյրութի ամերիկեան համալսարան այցելու դասախօս,

04 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company