ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Նորագիրներուն ուղղուած ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Տարօն Տէր Խաչատուրեանի խօսքը

06 Հունիս 2025

Մայիս 31, 2025 — ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի ամբողջական խօսքը Օրէնճ Քաունթիի մէջ տեղի ունեցած Հ.Յ.Դ. Արևմտեան Ամէրիկայի շարքերու մուտքի երդման արարողութեանը:

Դաշնակցութեան մե՛ծ ընտանիքին միացած նորագիր ընկերուհիներ, ընկերներ,

Այսօր ձեր կեանքի կարեւորագոյն որոշումներէն մէկն է որ կ’առնէք, դառնալով շարքային Դաշնակցական: Թերեւս հոգուով ու միտքով դուք արդէն իսկ էիք դաշնակցական, բայց ո՛չ շարքային: Այսօր, այդ երկընտրանքին առջեւ, գոհացնելով դաշնակցական ըլլալու կանոնագրային հինգ պայմանները, դուք ՀՅԴ-ի երդումը առնելով դառձաք շարքային Դաշնակցականներ: Այդ երդումով դուք կը սկսիք նոր կեանք մը, ուր այլեւս լոկ մարդ չէք, այլ եղած էք «Դաշնակցական մարդ»: Այսպէ՛ս, անհրաժեշտ պայմանները, այսինքն necessary conditions-ը գոհացնելով, ըլլալով բարոյականի տէր և 18 տարիքը բոլորած անհատներ, ընդունելով ՀՅԴ Ծրագիրն ու Կանոնագիրը, ենթարկուելով անոր որոշումներուն, մաս կազմելով ձեր բնակած շրջանի կոմիտէութեանց, վճառելով սակ, անշուշտ նաեւ կամովին դիմելով ՀՅԴ-ի անդամակցութեան, ունենալով 2 երաշխաւորներ և հետեւելով համապասխան դաստիարակչական դասնթացքներուն, անհրաժեշտ պայմանները գոհացուցած էք դուք: Սակայն, հիմա՛ է որ կը սկսի դաշնակցական մարդու իրական գործը, և դուք այս ձեւով ձեր երդումը բաւարարելու գործի՛ն է որ կը կը ձեռնարկէք:

Դաշնակցական մարդ կը նշանակէ ամէն օր ապրիլ ու ծառայել հայ ժողովուրդի արդար իղձերու իրականացման համար: Կը նշանակէ կիրարկել, և տարածել դաշնակցական գործն ու խօսքը հանրութեան մօտ: Դաշնակցական մարդ կ’ենթադրէ ըլլալ ձեր նուիրումին մէջ անսահման, ձեր կամքին մէջ աննկուն, ըլլալ անխոնջ ձեր աշխատանքին մէջ, և ձեր գործունէութեան մէջ պարկեշտ ու ընկերասիրութեան մէջ օրինակելի: Միա՛յն արժէ մարդ կարդայ Ռուբէնի Հայ Յեղափոխականի Մը Յիշատակներու հատորները, որպէսզի անդրադառնայ թէ ի՞նչպիսի կազմակերպութեան մըն է որ կ’առնչուիք, ինչպիսի՞ վիթխարի և մնայոն կերպով ինքզինք այժմէականացնող և թարմացնող, ու իր արմատներուն և ակունքներուն մի՛շտ հաւատարիմ մնացած կաղնիի մը նոր ճիւղերն է որ կը խոստանաք դառնալ:

Սիրելի նորագիր նուիրեալներ Դաշնակցութեան ազգանուէր գործին՝ մեր մէջ կայ Դաշնակցականի յատկանիշը, որ որոշած է որքան որ ալ դժուար ըլլան իբր դաշնակցական մնալն ու գործելը, ու մեր ազգի արդար բայց դժուար դատը յառաջ տանիլը, չընկրկիլ ու Դաշնակցութեան ընդմէջէն յարատեւելով ծառայել հայութեան: Բնական է, որ ըլլալով ինքնուրոյն անհատականութիւններ, մենք նաեւ կրնանք ունենալ ցանկացած նիւթի շուրջ տեսակէտներու, համոզումներու մեծ տարբերութիւններ: Այս մէկը նաեւ կրնայ օգտակար ըլլալ մեր կազմակերպութեան՝ բազմազանութեան կիրարումով աւելի լաւ ու որակեալ որոշումներու յանգելու համար: Սակայն, անգամ մը որ Դաշնակցական Ժողովի կամ Մարմնի մը որոշումը առնուի, այլեւս բոլորս պարտինք աշխատիլ առնուած կամ տրուած որոշումին իրականացման ուղղութեամբ: Երբ տարատեսակ համոզումներն ու տեսակէտները քննարկուելէ ետք կը յղկուին ու կը վերածուին Դաշնակցութեան որոշումին ու տեսակէտին – և Դաշնակցութեան կամքին – ապա բոլորս կ’ենթարկուինք անոր և ամէն ջանք կը թափենք իրականացնելու զանոնք: Այսպէս՝ որպէս դաշնակցական անհատ, մեր ինքնուրունութիւնը պահելով հանդերձ, մեր անձը կը փոխարինենք մեր հաւաքականով, մէկ խօսքով «ես»ը կը փոխարինենք «մենք»ով, նո՛յնիսկ ներկայիս ընդհանրացած անհատապաշտ ու համաշխարհայնացուած միջավայրերէն ներս:

Ահա՛ այս կարգապահութիւնն է, բազմազանութեամբ սկսած վերջաբանի միասնութիւնն է, և Դաշնակցական որոշումը գործի վերածե՛լն է որոնք մեզի ապահոված են մեր 135 տարիներու վրայ երկարող արդիւնաւէտ գոյատեւումը: Դաշնակցական ժողովներու ատեն ազատ ենք մինչեւ վերջ մեր միտքերը արտայայտելու և կարծիքներով կիսուելու մէջ, իսկ երբ հարցը կը վերաբերի կուսակցութեան ծրագրին, կանոնագրին ու որոշումներուն, ապա բոլորս անմնացորդ կարգապահութեամբ է որ կ’ենթարկուինք զանոնց: Դաշնակցութեան հաւաքական կամքին դէմ ոչ կարգապահ կեցուածքը ո՛չ միայն մեր կանոններուն դէմ է, այլ կը տկարացնէ մեր հաւաքական գործը: Շատերու կողմէ նախանձելի թուացող մեր կարգապահութիւ՛նն է որ նաեւ կը նպաստէ մեր կուսակցութեան հեղինակութեան ու դիմադրականութեան ուռճացման: Փայփայեցէ՛ք այդ գաղափարական ու կարգապահ կեցուածքը, որոնք մեր կուսակցութիւնը կը վերածեն քաղաքական բանակի, աւելի մեծ քան զինք բաղկացնող անդամներուն գումարումը: Այսպիսի՛ն է որ կը յուշեն մեր գրաւոր ու անգիր օրէնքները, այդպէս է եղած ցարդ՝ մեր կտրած ճանապարհն ու պատմութիւնը, և այսպէս է որ կը թելադրէ մեր կուսակցական հարուստ մշակոյթը:

Այսօր տօնախմբութեան օր է սիրելիներ, հսկայ աւանդ ունեցող, մարտահրաւէրներ յաղթահարող Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ-ի մեր այս մեծ ընտանիքէն ներս. բազմատասնեակ տարիներու ճանապարհ ունեցող, ներկայիս վերամիաւորուած ու իր սպիները դարմանող, Դաշնակցականավայել մէ՛կ ու միակ ոգիով գոտեպնդուած այս շրջանին համար: Մեր ներկուսակցական երբեմնի փոթոռկոտ օրերը միանգամ ընդմիշտ մեր ետին ձգելով, մեկ բռունցքով՝ ձեռք ձեռքի, վերալիցքաւորուած այս 42 նորագիրներու թարմ աւիշով, կ’ընթանանք դէպի նոր փարձունքներ սփիւռքի այս հայահոծ շրջանէն ներս, ի ծառայութիւն մեր հաւաքականին, ի սպասարկութիւ՛ն և առաջնորդութիւն մեր տեղական համայնքին ու տարապեալ ազգին, ի սէր մեր արիւնագամ բայց մի՛շտ խռոխտ ու կանգուն հայրենիքին:

ՀՅԴ Բիւրոյի և աշխարհացրիւ աւելի քան 15,000 ընկերներու անունով բարի գալուստ կը մաղթեմ ձեզի, և յաջողութիւն ձեր նոր ու վեհ կոչումին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ելցինէն Թրամփ եւ ուրիշներ

Օր չ'անցնիր, որ Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփ իր երկրին ու աշխարհը

06 Հունիս 2025
Հայաստանի մէջ Եւրոպական միութեան դեսպա

Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Հայ դա­տի յանձ­նա­խում­բի եւ «Ար­մե­նի­քա» պար­բե­րա­թե

06 Հունիս 2025
Նորագիրներուն ուղղուած ՀՅԴ Բիւրոյի անդ

Մայիս 31, 2025 — ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի ամբողջական խօսքը Օրէ

06 Հունիս 2025
2018 թվականից հետո բնակչության շուրջ 4

Ստորև բերված պաշտոնական վիճակագրությունը վերաբերում է ՀՀ բնակչության շուրջ 40

05 Հունիս 2025
Արեւմտեան Ամերիկայի մէջ նշուեցաւ Հայա

2025 թուականի Մայիսի 31-ին, Շաբաթ օր, հարաւային Արեւմտեան Միացեալ Նահանգներու

05 Հունիս 2025
Զրո պատասխանատվություն, 100 տոկոսանոց

«2024 թվականի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր թիվը՝

05 Հունիս 2025
Քաղաքացիական լիրբ եւ անբարոյ պայմանագի

Հանելուկ չէ մեր վերնագիրը։ Յստակ է, որ մեղադրուողը, ամբաստանուողն ու բուռն կեր

05 Հունիս 2025
Հայաստանում հիմա գծվում է ջրբաժան

Չի կարող Փաշիզադեի և Փաշինյանի հարձակումները ու թիրախավորումը Մայր աթոռի նկատմ

04 Հունիս 2025
Կարգը Հասաւ Եկեղեցիին

Նիկոլ Փաշինեանի «Իրական Հայաստանը» միայն 29743 քառ. քմ տարածութեամբ սահմանափակ

04 Հունիս 2025
ՀՅԴ երիտասարդական եւ պատանեկան շարքերո

Հարցազրոյց ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խորէն Տիմիթեանի հետ

04 Հունիս 2025
Փաշինյանն ու իր կենակիցը օգտագործում ե

Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախակի դրսևորում է անկայուն վարքագ

03 Հունիս 2025
Նորմալ երկրում դատախազությունը կմիջամտ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անըն

03 Հունիս 2025
Նիկոլ Աղբալյան. Ազգային գործիչը

(ծննդյան 150-ամյակի առթիվ) Նիկոլ Աղբալյանը 20-րդ դ. առաջին կեսի այն նշանավոր

03 Հունիս 2025
Նիկոլ Աղբալյանի հրապարակագրությունը 1

Հրապարակագրությունն անվանի գրականագետ, գրաքննադատ, հանրային, քաղաքական և պետակ

03 Հունիս 2025
ՀՕՄ-ը եւ Կանադայի հայ համայնքը արցախցի

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության և ՀՅ Դաշնակցության Կանադայի կենտրոնական կոմիտեի կ

03 Հունիս 2025
Ադրբեջանում արդարադատության խոչընդոտմա

Ապացույցների կեղծումը, հետաքննությունների մանիպուլացումը և արդարադատության խոչ

03 Հունիս 2025
Հալէպահայութիւնը համախումբ շարքերով տօ

ՆԵՐՍԷՍ ՊԱՐՍՈՒՄԵԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅԱՂԹԱՐՇԱՒԸ ԿԸ ՍԿՍԻ ՀՈՆ, ՈՒՐ ՄԵՆՔ Կ՚ԸՆՏՐԵՆՔ ՄԻԱՍՆ

03 Հունիս 2025
Կայացաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նա

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Երկուշաբթի՝ յունիսի 1-ին, Իրանի հայ Արհեստաւորների միութեան «Ա

03 Հունիս 2025
Տեսակցութիւն՝ Արեւելեան Ա․Մ․Ն․-ի Բարեջ

ՈՒԱԹԸՐԹԱՈՒՆ․- Շաբաթ, Մայիս 31-ին, Հ․Յ․Դ․ Արեւելեան Շրջանի Կեդրոնական Կոմիտէն,

03 Հունիս 2025
ՀՄԸՄ Արցախը պաշտոնապես գրանցվել է Հայա

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը (ՀՄԸՄ) մուտք գործեց Արցախի Հանրապետությ

02 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company