ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մէկ Ազգ, Մէկ Եկեղեցի

18 Հունիս 2025

Հայաստանի մէջ Ամենայն հայոց կաթողիկոսին ու բարձրաստիճան եկեղեցականներուն շուրջ հրահրուած վիճարկումները չեն դադրիր: Վիճարկումը հրահրուած էր վարչապետին կողմէ. հակառակ բազմաթիւ կողմերէ ու շրջանակներէ հնչող դատապարտումին, Նիկոլ Փաշինեան կրկնուող գրառումներով արծարծ պահեց, երկրի վարչապետին կողմէ անվայել բառապաշար մը օգտագործելով, եկեղեցւոյ ներքին գործերուն միջամտութեան ապօրինի ընթացքը: Վերջինը Ազգային ժողովին մէջ իսկ կատարած գրառումն է. «Պոռնկաբարոյ հոգեւորականներն ու անոնց պոռնկաբարոյ «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիւացել: Ոչինչ` նորից կը պասիւացնենք: Ընդ որում` ընդմիշտ»: Հայաստանի Հանրապետութեան վարչապետը իրաւունք ունի՞ նման լպիրշ ոճով արտայայտուելու ու սպառնալու Հայ եկեղեցւոյ բարձրագոյն հոգեւորականներու հասցէին, նոյնիսկ եթէ, իր տեսանկիւնէն, անոնք զանցանք գործած են: Խախտած են ոչ միայն իրաւական պետութեան սկզբունքը եւ պետութիւն եւ եկեղեցի անջատման կանոնը, այլեւ տարրական բարոյականութեան ու բարոյագիտական մօտեցման հանրաճանաչ սկզբունքները:

Պեռնի (Զուիցերիա) մէջ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանման նուիրուած համագումարին, որ կազմակերպուած էր Եկեղեցիներու համաշխարհային խորհուրդի եւ Զուիցերիոյ բողոքական եկեղեցիներու կողմէ, խօսք առին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ., անձամբ ներկայ էր, եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա., առցանց: Նոյն օրերուն արծարծուեցաւ Գարեգին Բ. կաթողիկոսի օրինաւորութեան «հարցը»: Գարեգին Բ. կաթողիկոս ընտրուած է 1999-ին: Երկու դէպքերուն յարաբերութիւնը ակներեւ է:

Նոյն օրերուն զուգադիպեցաւ «Կիլիկիա» վերլուծական հարթակի գումարումը, որուն անդրադարձը ներկայացուեցաւ, Հայաստանի մէջ, իբրեւ Արամ Ա.-ի դիրքորոշում: Արամ Ա. կը մասնակցի հարթակի աշխատանքներուն: Հարթակը արձանագրեց հետեւեալ դիրքորոշումը. «Ժողովականները խոր մտահոգութիւն արձանագրեցին Հայաստանի մէջ բարձրաստիճան եկեղեցականներու նկատմամբ պետական իշխանութիւններուն հրապարակած հարցերուն պատճառով ստեղծուած մթնոլորտին մասին: Անընդունելի նկատուեցաւ հարցերու այս ձեւով բարձրացումն ու արծարծումը, որոնք չեն առաջնորդեր լուծումներու, այլ կը ստեղծեն ներհասարակական լարուածութիւն»:

10-էն 14 յունիս 2025-ին գումարուեցան Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային կեդրոնական վարչութեան (Կրօնական եւ Քաղաքական ժողովներ), լիակատար նիստերը: Ժողովին հաղորդագրութիւնը կը պարզաբանէ անոր կարեւորութիւնը, կը վկայէ մանաւանդ Հայ եկեղեցւոյ ժողովրդավարական կառավարման եւ ժողովրդային նկարագիրին մասին: Ժողովին մասնակցելու հրաւիրուած էին թեմերու առաջնորդները եւ թեմական վարչութիւններու աշխարհական ներկայացուցիչները: Լիակատար նիստերու օրակարգի «նուիրապետական աթոռներու հետ յարաբերութիւն» եւ Հայաստանի Հանրապետութեան հետ յարաբերութիւն» կէտերու քննութիւնը բնականաբար առիթ հանդիսացաւ անդրադառնալու Հայաստանի մէջ յամեցող կացութեան: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը չորս կէտերու մէջ կ՛ամփոփէ իր դիրքորոշումը:

«ա) Պետութիւն-եկեղեցի յարաբերութիւններու մասին Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան համապատասխան կէտերը ճշդած են հիմնադրոյթներ, որոնք հիմնականին մէջ կը սահմանեն անոնց անջատ ըլլալը, հետեւաբար նաեւ` եկեղեցւոյ անկախութիւնը: Սահմանադրութեան կը հակասէ նման միջամտութիւններ կատարելով հարցերու արծարծումը:

«բ) Եկեղեցւոյ եւ եկեղեցականներու վերաբերող հարցերը կը քննուին եկեղեցական կանոնագրութեան համաձայն: Արդ, եկեղեցւոյ ու եկեղեցականներու առնչուած հարցերու գծով միջամտելու որեւէ իրաւական հիմք չունի պետութիւնը:

«գ) Խստօրէն դատապարտելի է եկեղեցական հարցերուն հրապարակային քննարկման համար օգտագործուած ոճը:

«դ) Հայրենիքին դիմագրաւած գոյաբանական խնդիրներուն ու անոր անվտանգութեան սպառնացող իրավիճակին դիմաց, անհրաժեշտ է նպատակաուղղուած աշխատիլ հայրենիքի գոյութեան սպառնացող վտանգներու դիմակայման ընդառաջ` մերժելով նման բաժանարար ու պառակտիչ փորձեր:

«ե) «Մէկ ազգ, մէկ եկեղեցի» սկզբունքէն մեկնած, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, ինչպէս միշտ, այս հանգրուանին եւս կը զօրակցի Ամենայն հայոց կաթողիկոսութեան` մերժելով անոր դէմ կատարուած որեւէ ոտնձգութիւն»:

Հայաստանի շուրջ վտանգները կը բազմանան ու ահազանգող կը դառնան: Հայրենիքի պաշտպանութեան շուրջ համախմբումը հրամայական է ու անյետաձգելի: Լուսանցքային ու արհեստական հարցերու արծարծումը նպատակ ունի շեղելու ուշադրութիւնը Հայաստանի Հանրապետութեան գոյութեան իսկ սպառնացող վտանգներէն: Կրկնուող այս գործելաոճը պէտք չէ շարունակուի. Հայաստանը եւ հայ ժողովուրդը կարիքը ունին համախմբող իշխանութեան, ազգային միասնականութեան եւ նպատակասլաց աշխատանքի:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company