ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հայտարարություններ

Կոչ եմ անում իշխանությանը, որ սթափվի և փոխի իր այս ուղեգիծը

23 Հունիս 2025

Բավական ժամանակ է, որ բոլոր առիթներով նշում եմ մեր ազգի գոյության ամենաճգնաժամային պահերի մասին, երբ թե՛ արտաքին, եւ թե՛, դժբախտաբար, ներքին սպառնալիքները չափազանց ճնշող են:

Հաճախ անդրադարձել եմ մեր ժողովրդի միասնության անառարկելի կարեւորության մասին, քանզի միայն այդ ձեւով եմ հավատում, որ պիտի կարենանք դիմագրավել մեր առջեւ ծառացած վտանգները:

Եվ իսկապես անհասկանալի, մտահոգիչ է եւ, նույնիսկ, կասկածելի դրդապատճառներ  ունի ՀՀ վարչապետի եւ իր շրջապատի կողմից վերջին շրջանում շղթայազերծված պախարակման արշավը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ իր սպասավորների հանդեպ, շատ անգամ նաեւ վարչապետի համար անվայել եւ անբարո արտահայտություններով:

Անշուշտ, պոպուլիստական ելույթներով երբ ասում են, թե իրենք դեմ չեն Հայ Եկեղեցուն  եւ կրոնին, այլ միայն կղերականներին են դեմ, հայ ժողովուրդն  այդքան միամիտ չէ և  հասկանում է, որ իրենց հետապնդումներն այլ են, քանզի Եկեղեցու  կառույցը եկեղեցականներն են եւ հավատացյալները:

Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է ազգային բնույթ ունեցող եկեղեցի եւ դարեր  շարունակ բացառիկ դերակատարություն է ունեցել մեր ազգային ինքնության, լեզուի ու հավատքի պահպանման գործում: Եւ զարմանալի չէ, որ այսօր, իշխանության կողմից Եկեղեցու հանդեպ հակառակ բոլոր վարկաբեկիչ հայտարարություններին եւ սպառնալիքներին, Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է վայելել Հայաստանի ժողովրդի կողմից ցուցաբերվող հարգանքի ամենաբարձր ցուցանիշները:

Չափազանց մտահոգիչ են նաև լայն մաշտաբով սկսված հարձակումները եւ հետապնդումները բոլոր նրանց դեմ, որոնք իրացնում են իրենց սահմանադրական եւ քաղաքացիական իրավունքը, իրենց տեսակետներն ու համոզումներն են արտահայտում   իշխանութեան դեմ կամ պահանջում իշխանափոխություն, որը ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն է: Ժողովրդավարություն, որի մասին այդքան հոխորտանքով է խոսում վարչապետը:

Անընդունելի եւ խստորեն դատապարտելի է նաեւ ձերբակալությունը եւ կալանավորումը մի անձի, ինչպիսին է իր բարերարությամբ եւ հայրենասիրական նվիրումով երկրի տնտեսական աճի գործում մեծ ավանդ ունեցած Սամվել Կարապետյանը: Նա ձերբակալվել է, քանզի քննադատում է ներկա վարչախմբին՝ մատնանշելով երկրին սպառնացող մեծ վտանգների մասին:

Շատ երկրներ ջանում են ամեն կերպ իրենց Սփյուռքի զավակներին կապել երկրին, որտեղ իրենք իրենց կարելիությունները կներդնեն, իսկ ՀՀ վարչախումբը հեգնանքով է խոսում այլ երկրի քաղաքացիների մասին, որոնց ներդրումը, սակայն, հայրենիքի բարօրության համար անհամեմատ ավելի մեծ է, քան իրենցը:

Հստակացնեմ, որ երբեք չեմ հանդիպել եւ ճանաչել պրն. Սամվել Կարապետյանին եւ որեւէ հարաբերություն չեմ ունեցել իր հետ: Մեր միակ կապը պատահականորեն նույն ազգանունն ունենալն է:

Տեղեկացանք նաեւ, որ կրկին անգամ սկսվել են հետապնդումներն ու սպառնալիքները ՀՅ Դաշնակցության անդամների հանդեպ: Նման քայլերով երկիրը արագընթաց կերպով առաջանում է դեպի մենատիրություն եւ ընկղմվում մարդու իրավունքների խախտման գործընթած: Կոչ եմ անում իշխանությանը, որ սթափվի եւ փոխի իր այս ուղեգիծը:

Այստեղ Նիկոլ Փաշինյանին ուզում եմ հիշեցնել՝ երբ այսօր ինքն ի շարս այլոց ամբաստանում է նաեւ Արծվիկ Մինասյանին եւ Արթուր Խաչատրյանին, ինքը չէ՞ր, որ 2018 թ. Հանրապետության հրապարակում իր կառավարության 100 օրվա առթիվ ներկայացված զեկուցմանը հայտարարեց, որ երկու՝ Էկոնոմիկայի եւ Գյուղատնտեսության նախարարություններն ամենակարեւոր առաջդիմությունն ունեն: Ովքե՞ր էին  նախարարները. Արծուիկ Մինասյան եւ Արթուր Խաչատրյան: Հանկարծ այսօր իրենք «վտանգաւոր հանցագործնե՞ր» դարձան: Պետք է ի վերջո լրջանանք:

Ես հաճախ խուսափում եմ Հայաստանի ներքին հարցերի մասին գրելուց կամ խոսելուց, բայց այլեւս անկարելի է, քանի որ սկսել ենք հասնել ճգնաժամային պահերի, եւ հարկավոր է յուրաքանչյուրս ստանձնենք մեր պատասխանատվությունը մեր ժողովրդի եւ Հայրենիքի հանդեպ:

Արդ, ուրեմն, կոչ եմ ուղղում վարչապետին եւ իր շրջապատին վե՛րջ տալ իրենց այս քաղաքականությանը, որ մեծ եւ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ մեր Հայրենիքի եւ Հայ ժողովրդի համար:

Հաջորդական օրերին կանդրադառնամ Արցախի հարցին եւ ՀՀ արտաքին քաղաքականությանը:

Հ.գ. Պիտի ակնկալեմ, որ վարչապետի, իր շրջապատի եւ կեղծ շահառուների կողմից իմ դեմ վարկաբեկիչ հայտարարություններ տեղի չունենան, որովհետեւ հակառակ պարագայում ստիպված պիտի լինեմ հրապարակել անուններ, թե իրենք ինչ արտահայտություններով են խոսում իմ մասին:

Գասպար Կարապետյան
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
UCLA-ը կազմում է Հայոց ցեղասպանության

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) «Խոստում» հայկական ինստիտուտի շրջ

24 Հունիս 2025
Թուրքիան երբեք որևէ հարաբերություն «զր

Թուրքիայում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական

24 Հունիս 2025
Բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պետք է

Այլասերված տականքների իշխանության պայմաններում դժվար է քաղաքական խոսք ասել, բա

24 Հունիս 2025
Ծանր գիշեր էր. իրավիճակը՝ Թեհրանից

«Երեկ իսկապես ծանր գիշեր էր․ երկու կողմն էլ օգտագործում էին իրենց ծանր զինանոց

24 Հունիս 2025
Իշխանական այս ներհայրենի եւ ներազգային

ՀՀ-ի իշխանութեան ծրագրած եւ գործադրութեան դրուած Հայաստանեան Առաքելական Եկեղեց

24 Հունիս 2025
Բազմավաստակ Համայնքային Գործիչ Եւ Ղեկա

Աբրահամ (Աբօ) Սաղտճեան իր մահկանացուն կնքեց Երկուշաբթի, 16 Յունիս 2025ին, Ֆրեզ

24 Հունիս 2025
Օրուան հետքերուն հետ ­- Կանխարգելիչ քա

Ա­մե­րի­կեան ու­ժե­րու կող­մէ ի­րա­գոր­ծո­ւած վեր­ջին յար­ձա­կու­մը Ի­րա­նի մի

24 Հունիս 2025
Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է

2025թ․ հունիսի 21-22-ը Ստամբուլում գումարված՝ Իսլամական համագործակցության կազմ

23 Հունիս 2025
Կոչ եմ անում իշխանությանը, որ սթափվի և

Բավական ժամանակ է, որ բոլոր առիթներով նշում եմ մեր ազգի գոյության ամենաճգնաժամ

23 Հունիս 2025
Հավաքական արժեքների կորուստը կարող է ա

«Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին իսկ օրվանից մեր ազգային արժեքների ու արժեհ

23 Հունիս 2025
Հոգեհանգստեան Պաշտօն՝ Ալեքսանտր Խատիսե

ՓԱՐԻԶ․- Շաբաթ, Յունիս 21-ին, «Փէր Լաշէզ» գերեզմանատան մէջ, կատարուեցաւ Հայաստա

23 Հունիս 2025
Լայն հորիզոններ .- Իրանի վրայ ամերիկեա

Իրանի վրայ ամերիկեան ուղղակի յարձակումը, որ սկիզբ առաւ Շաբաթ, 21 Յունիսի գիշեր

23 Հունիս 2025
Ակնարկ. Ամերիկեան Կանխահաս Ներգրաւումը

Իրանեան հիւլէական կեդրոններու դէմ Միացեալ Նահանգներու յարձակումը առաջին հայեաց

22 Հունիս 2025
Բագրատունի Այցելեց Խորհրդարանի Նախագահ

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Բագրատունի

22 Հունիս 2025
Դատապարտում եմ պետության պաշտպանության

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը վախի սփռման քաղաքականություն է իրականացնում սեփա

22 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ մարզային կառույ

«ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ ապօրինի ձերբակալություններ

20 Հունիս 2025
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները աջակ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները՝ Ջիմ Շենոնը և Լիվերպուլի Լորդ Ալթոնը, այսօր

20 Հունիս 2025
Ապօրինի ձերբակալություններ և խուզարկու

Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մար

20 Հունիս 2025
Իրանի արժանապատիվ ժողովուրդը չի հանդու

Հունիսի 19-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ա

20 Հունիս 2025
Բագրատունի – Սէուտական Արաբիոյ Դեսպան

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի երկա

20 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company