Ահազանգ․ այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ անդամների բնակարաններում
25 Հունիս 2025
Այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Խուզարկությունների ընթացքի և նոր տեղեկությունների մասին կհայտնենք լրացուցիչ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
Նշենք՝ վաղ առավոտից իրավապահները շարունակում են հետապնդել նաև Սրբազան Պայքարի կողմնակիցներին։ Նրանք խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։