Քաջություն ցուցաբերենք և դատապարտենք անարդարությունը
27 Հունիս 2025
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսի ձերբակալությունը և երկամսյա ազատազրկման դատապարտելն իսկական ամոթ է։ Այս գործողությունը որը հիմնված է կեղծ պատրվակների վրա, Նիկոլ Փաշինյանի ռեժիմի արմատականացման ապացույցն է։ Բազմաթիվ ցուցարարներ խուզարկվել, ձերբակալվել, դատապարտվել են։ Այս քրեական գործերը սկսվել են Փաշինյանի Անկարա կատարած այցից և Էրդողանի հետ հանդիպումից հետո։
Ես աջակցում եմ Բագրատ սրբազանին, Դաշնակցության գործիչներին և անարդարացիորեն բանտարկված Սրբազան պայքարին։
Գիտեմ, որ այս դիրքորոշումը կարող է ստիպել Նիկոլ Փաշինյանին կրկին արգելել իմ մուտքը Հայաստան, բայց կյանքում պետք է քաջություն ցուցաբերել և դատապարտել անարդարությունը։
Մուրադ Փափազյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ
26-ը հունիսի, 2025թ


