ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Յանուն Ժողովրդավարութեան. Ըստ Էութեան` Հակաժողովրդավարութեան

30 Հունիս 2025

Ֆրանսայի նախագահին հրապարակումը Հայաստանի վարչապետին հետ ունեցած հեռաձայնային հաղորդակցութեան մասին կարգ մը հետեւութիւններու կ՛առաջնորդէ:

Նախ, առաջին բաժինը. «Շատ լաւ հեռախօսազրոյց ունեցայ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ: Յայտնեցի Ֆրանսայի համերաշխութիւնն` ի պատասխան Հայաստանի ժողովրդավարութիւնն ապակայունացնելու փորձերի»:

Այստեղ շատ յստակ ձեւով կ՛ըսուի, որ Փարիզը կողմ է եւ կը զօրակցի ներհայաստանեան իրադարձութիւններուն նկատմամբ իշխանութիւններուն կիրարկած քաղաքականութեան: Ընդ որում` ներխուժումներուն, հարցաքննութիւններուն, բերման ենթարկելու դէպքերուն, ձերբակալութիւններուն եւ կալանաւորումներուն:

Որդեգրուած են իշխանութիւններուն բոլոր թեզերը, «յեղաշրջում»-ի փորձ կատարելու մեղադրականները: Աւելի՛ն. գործադրուած բռնաճնշումը կ՛արդարացուի իբրեւ թէ ժողովրդավարութիւնը ապակայունացնելու յեղաշրջման նախաձեռնութիւններու արգելակումով:

Հիմա, երկրորդ բաժինը. «Նաեւ վերահաստատեցի մեր աջակցութիւնը նրա խիզախ ջանքերին` ուղղուած Ազրպէյճանի հետ խաղաղութեան հաստատմանը եւ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը: Խաղաղութիւնը եւ բաց սահմանները կարեւոր զարգացում կը լինեն ամբողջ տարածաշրջանի համար եւ օրինակ` դրա սահմաններից անդին»:

Եթէ առաջին բաժինը Փաշինեանի ներքին քաղաքականութեան կը վերաբերէր, ապա երկրորդը լրիւ տրամադրուած է արտաքին քաղաքականութեան: Այստեղ եւս ամբողջական է զօրակցութիւնը: Արտաքին քաղաքականութիւնը` ուղղուած թէ՛ Ազրպէյճանի եւ թէ՛ Թուրքիոյ, ջատագովելի է Ֆրանսայի կողմէ: Այսինքն` միակողմանի զիջումները կը նկատուին «խիզախ» քայլեր: Միակողմանի ընդառաջումները Պաքուի եւ Անգարայի պայմաններուն ընդառաջ կը ծափահարուին Փարիզի կողմէ:

Այս բոլորին նկատմամբ Ֆրանսայի շահագրգռուածութեան կէտը վերջին տողերուն մէջ ամփոփուած է: Բաց սահմաններ` ամբողջ տարածաշրջանի համար եւ անոր սահմաններէն անդին:

Հայաստան-Ազրպէյճան սահմանազատուող տարածքներէն փուլ առ փուլ կը հեռանան ռուսական զօրքերը: Բացուելիք սահմաններուն վրայ չի պատկերացուիր ռուսական վերահսկողութիւն: Սակայն բաց սահմանները նաեւ Թուրքիոյ ուղղութեամբ են: Ազրպէյճանի հետ համաձայնեցուած ընդհանուր սահմանէն ետք, ըստ առաջադրուած նախագիծի եւ ըստ Մաքրոնի, պիտի բացուին նաեւ Թուրքիոյ հետ սահմանները: Այդ պարագային պիտի գայ 102-րդ ռազմակայանի կեցութեան շուրջ հարցականը:

Ֆրանսա եւ Ռուսիա գերլարուած յարաբերութիւններ ունին: Յատկապէս Ուքրանիոյ պարագային Ֆրանսան չի պահեր հրադադարին համաձայն չըլլալու իր դիրքորոշումը: Ի հարկէ միայն Ուքրանիոյ թղթածրարը չէ Փարիզ-Մոսկուա թշնամական հռետորաբանութեան սահմանները հատած լարուածութեան պատճառը:

Ներքին-արտաքին քաղաքականութիւններու հանդէպ այս անվերապահ զօրակցութիւնը Ֆրանսայի կողմէ հիմնուած է ռուսական գործօնը հարուածելու շարժառիթին վրայ: Այս յայտարարութեամբ այնպէս կը հասկցուի, որ Երեւանի սանձազերծած բռնաճնշումի գործողութիւններուն նպատակը ռուսական գործօնին հետ առնչուած է:

Այստեղ յայտնաբար կը նոյնանան Փաշինեանին եւ Մաքրոնին մօտեցումները: Քոչարեանէն մինչեւ Կարապետեան անցնելով ընդդիմութեան ուժերէն մինչեւ հայոց եկեղեցի, Փաշինեան իր հարուածները կ՛արդարացնէ ռուսական գործօնի հեռացման նպաստող գործողութիւններով:

Մաքրոն այս հրապարակումով կ՛որդեգրէ իշխանութիւններուն հրապարակ նետած թէզերը, հակաժողովրդավարական քայլերը կ՛արդարացնէ ժողովրդավարութիւնը ապակայունացնողները չէզոքացնելու գործողութիւններով:

Յանուն ժողովրդավարութեան ներկայացողը ըստ էութեան կը քաջալերէ հակաժողովրդավարութիւնը, հերթական անգամ ընդգծելով, որ ժողովրդավարութիւնը կամ հակաժողովրդավարութիւնը պարզապէս միջոցներ են քաղաքական ծրագիրներ յաջողութեան կամ ձախողութեան առաջնորդելու:

Այս պարագային հակաժողովրդավարութիւնը քաջալերելով:

«Ա.»
«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company