ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Յանուն անխուսափելի և նորանոր յաղթանակով ազատագրւող Հայաստանի

01 Հուլիս 2025

Արդէն անվարան ու այսպէս ասած՝ առանց բառերը ծամծմելու, Հայաստանում թէ’ Սփիւռքում բարձրաձայնւում է՝ Հայաստան երկիրը պետականազրկելով՝ հայրենի մեր երկիրը թուրքական վիլայէթի վերածելու «թաւշեայ ծրագրի» նախավերջին փուլերի մասին։ Այս առումով միանգամայն ճիշտ բնութագիր է ռազմաքաղաքական փորձագէտ Հայկ Նահապետեանի «Հայաստանում իշխում է օկուպանտ ռեժիմ-խունտա…» գնահատականը, որն էլ անգլոսաքսոնական աշխարհաքաղաքական ուժային հնամենի կենտրոնի կամակատար՝ ադրբեջանաթուրքական դաշինքի համադիր ծրագրի արդիւնքում, սկսեալ 2018-ի նոյն «թաւշեայ » յեղաշրջումից , զաւթեց Հայոց պետական ամբողջական համակարգը…։

Ու արդէն աւելի քան 7-ը տարի անց, միեւնոյն բարձրաձայնումները վկայում են հայկական պետականութեան ամբողջական եւ խորքային կազմաքանդման մասին։ Հազարերորդ անգամ կրկնելու գնով փաստենք.- – Չկան այլեւս նոյն պետականութեան անվտանգութեան հզօրագոյն երաշխիքները հանդիսացած՝ Հայոց Արցախը, Հայոց յաղթական բանակը, Հայոց փրկարար միասնականութիւնը, – Պախարակւած ու նսեմացւած է ամէն ԱԶԳԱՅԻՆԸ ( կրթական,գիտական,մշակութային,պատմական- հայրենական,հասարակական ու մէկ խօսքով՝ ազգը զգօն պահող արժէքային բոլոր օրինաչափութիւնները), Հայանուն ռեժիմ-խունտայի սրբադասւած արժէքներն են,սակայն՝ – սուտ խաղաղութիւնը՝ նոյն թուրանական հայատեաց ու ցեղասպան դաշինքի հետ, – Հասարակայնութեան տարբեր եւ ամենակարեւորը՝ երիտասարդ շերտերի ու խաւերի մէջ պաշտօնի, փողի, կուշտ ապրելու մերօրեայ սին պաշտամունքների տարածումն ու յատկապէս այդ վերջինների ըստ ամենայնի ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄԸ…

…Ու ամենեւին էլ հարկ չկայ խօսելու հայանուն ռեժիմի նոյն պետականաքանդ ծրագրի արդիւնքում զրոյացած դիւանագիտութեան ու իբր երկրի շահերից բխող արտաքին քաղաքականութիւնը ղեկավարող գերատեսչութեան մասին,որն փաստօրէն թուրք-ադրբեջանական ամենօրեայ ծաղրուծանակներին գէթ բանաւոր պատասխաններ տալուց էլ է վախւորած…իսկ նման գերատեսչութեան առկայութիւնն ինքնին փաստ է այն իրողութիւնների, որոնք դրսեւորւում են «Զանգեզուրի միջանցքի» ու հայ-թուրքական սահմանի բացմամբ ու ոչ աւել,ոչ պակաս՝ ցեղասպանական դաշինքի հետ «հայերի համար առեւտրային-տնտեսական օգուտներ բերող» յարաբերութիւնների մշակմամբ…։

Յարգելի ընթերցող, թուրքական, բայց հայանուն իշխանազաւթները վերոգրեալներից բացի, հրահանգաւորւած՝ հասցրեցին նաեւ ամենայն լպիրշութեամբ կասկածի տակ դնել Հայոց համազգային ուժի պատմաքաղաքական սիմւոլ-գրաւականները՝ Հայոց բազմահազարամեայ Հայրենիքի արժեհամակարգն ու սերնդակերտ Պատմութեան Յիշողութիւնը,ԱՐԱՐԱՏ-ի հայկականութիւնը եւ յատկապէս հայաշխարհի համազգային Պահանջատիրութեան հաւատոյ հանգանակ՝ Հայոց Մեծ Եղեռն-Ցեղասպանութիւնը՝ յար եւ նման թուրքիայի ցեղասպան պետութեան ժխտողական կեցւածքի…։

Ահաւասիկ,նորագոյն փաստը՝ Հայոց երկիրը զաւթող ռեժիմի թուրկահպատակութեան, ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ Հայութեան Սրբութեան Սրբոց՝ Հայոց Առաքելական եւ Ազգային Եկեղեցու դէմ շղթայազերծած թուրքաբարոյ ոտնձգութիւնը…։ Հայոց անիրաււած երկրի պետականաքանդման վերջին փուլերն են լինելու անտարակոյս՝ «Արեւմտեան Ադրբեջան» (Սիւնիք ու մինչեւիսկ՝ Երեւանի կենտրոն) երեքհարիւրհազար թուրքութաթար տեղափոխել պահանջող ալիեւի ծրագրի իրագործումն ու յաջորդաբար՝ թուրքական եւ ադրբեջանական դեսպանատների ու այլ գերատեսչութիւնների բացումը…, որոնք էլ լիարժէք հայանուն , բայց սոսկ «Իրեւանի վիլայէթի» շուրջ վխտացող 300 ու դեռ գալիք հազարների շահերն ու անվտանգութիւնն են պաշտպանելու մնացեալ հայերից…։

Յ.Գ._ Արդէն Մեր (դեռեւս) Հայրենի երկիր Հայաստանում քաղաքական-հասարակական,գիտական-մտաւորական ու ժուռնալիստական եւ կարեւորը՝ հոգեւոր-եկեղեցական ողջ շրջանակները ժողովրդական լայն զանգւածներին ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼՈՒ ճարահատ կոչեր են արձակում…,որոնք շղթայօրէն լսելի են դառնում Սփիւռքեան գաղթօջախներում…։ … Իսկ Հայաստանի օկուպացիոն ռեժիմ-խունտայից ազատագրւելու միակ գրաւականը՝ դա համազգային ու համաժողովրդական կամքի հայավայել կենսագործումն ու նւիրականացումն է՝ յանուն անխուսափելի եւ նորանոր յաղթանակով ազատագրւող ՀԱՅԱՍՏԱՆԻ…։

Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company