ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Ադրբեջանի ագրեսիան չի կարող դիտվել որպես պատմության փակված էջ

01 Հուլիս 2025

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալաստյանի ելույթը Պորտոյում կայացող ԵԱՀԿ 32-րդ ԽՎ-ում.

Հարգելի գործընկերներ,

1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման և պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջև, երբ այս պարտավորությունները անտեսվում են, իսկ միջազգային ինստիտուտները և կազմակերպությունները ձախողվել են իրենց հանձնառությունը՝ կանխելու ողբերգական ծանր հետևանքներով ոճրագործությունները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դրա ցայտուն օրինակն է:

2023 թվականին ավելի քան 120,000 բնիկ հայեր ենթարկվեցին բռնի տեղահանության, որին նախորդել էր Լեռնային Ղարաբաղի ամբողջական և դաժան շրջափակումը։ Հազարավոր մարդիկ զրկված էին սննդից, դեղամիջոցներից և վառելիքից: Ամբողջ մի ժողովուրդ հարկադրվեց բռնի տեղահանության՝ զրկվելով իր հազարամյակների բնօրրանից։

Պատմության ընթացքում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղը դատարկվեց իր բնիկ հայկական բնակչությունից: Տները, դպրոցները, մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացվում է կամ հայտնվել են լիակատար վերացման վտանգի տակ: Սա պարզապես հումանիտար ճգնաժամ չէ, այլ էթնիկ զտման դասական օրինակ, որն, ավաղ, իրականացվեց ԵԱՀԿ պատասխանատվության գոտում:

Եվ, այնուամենայնիվ, հակառակ Ադրբեջանի պնդումներին, հատկապես ընդգծում եմ՝ Ադրբեջանի ագրեսիան չի կարող դիտվել որպես պատմության փակված էջ. հակամարտությունը շարունակում է մնալ ցավոտ իրականություն, քանի դեռ՝

– 150,000 բնիկ հայերին՝ չի վերապահվել միջազգային անվտանգային երաշխիքների ներքո իրենց վերադարձի անվիճարկելի իրավունքը,

– ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք, իսկ բռնապետական ռեժիմի առաջնորդը Հայաստանի որոշ տարածքներ հռչակում է «Արևմտյան Ադրբեջան»,

– Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները և հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ՝ չափազանց մտահոգիչ իրողություններում, զրկված արդա դատավարական գործընթացներից։ Վստահելի զեկույցների համաձայն նրանք ենթարկվում են խոշտանգումների և կեղծ դատավարությունների, որոնք խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Սա մեկ առանձին ողբերգություն չէ, այլ գլոբալ մակարդակում ինստիտուցիոնալ մեծ ձախողման դրսևորում, ինչպիսին այսօր տեսնում ենք Գազայում, ուր շարունակվող ցեղասպանական ողբերգության նկատմամբ համաշխարհային արձագանքը թերի է և հատվածական՝ աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված:

Երբ որոշների տառապանքը գիտակցվում է, իսկ մյուսներինը մնում լուսանցքում, սա, անշուշտ, խարխլում է արդարության ու մարդկային արժանապատվության համամարդկային սկզբունքները:

Ուստի ես կոչ եմ անում Վեհաժողովին և իմ հարգելի գործընկերներին՝

1. Պահանջել բոլոր հայ ռազմագերիների և կալանավորների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակումը, իսկ մինչ այդ ապահովել ԵԱՀԿ միջազգային դիտորդների մասնակցությունը դատավարություններին՝ դիտարկելու նպատակով։

2. Աջակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի հրատապ փաստահավաք առաքելության ուղարկմանը՝ Լեռնային Ղարաբաղի վտանգված մշակութային ժառանգության փաստագրելու և պահպանելու նպատակով։

Մի լռեցնենք ճնշվածների ձայնը:

Ի պատասխան ադրբեջանցի կոլեգայի․

Ես և իմ ներկայացրած քաղաքական ուժը բարձրացնում ենք միլիոնավոր մարդկանց ձայնը, ովքեր սպասում են երկարատև խաղաղություն՝ հիմնված արդարացի լուծումների վրա, ոչ թե ագրեսիայի և ցեղասպանական գործողությունների:

Անհիմն մեղադրանքների փոխարեն՝ ես առաջարկում եմ ադրբեջանցի գործընկերներին ցուցաբերել քաղաքական կամք և թույլ տալ միջազգային դիտորդներին վերահսկել Բաքվում իրականացվող կեղծ դատավարությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական հետքի և ժառանգության ոչնչացումը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company