ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Իրաքեան Բեմագրութեան Կրկնութիւնը

01 Հուլիս 2025

Միջազգային քաղաքականութեան մէջ մեծ տէրութիւնները պետութեան մը հովանաւորութիւնը վայելող խմբաւորումի մը հարուածումը կ՛արտօնեն` նշեալ պետութեան փոխանցելու համար յստակ պատգամ մը. «Եթէ խօսք մտիկ չընես, յաջորդը դուն ես»:

Իրաքեան ուժերը 4 հոկտեմբեր 1990-ին գրաւեցին Քուէյթը, եւ մերժեցին այնտեղէն հեռանալ հակառակ միջազգային ընտանիքին, մասնաւորաբար Միացեալ Նահանգներու պահանջներուն: Վերջինս 1990 թուականին Սուրիոյ արտօնեց ներխուժել Լիբանանի այն շրջաններ, որոնք կը գտնուէին լիբանանեան բանակի, Իրաքի աջակցութիւնը վայելող զօր.Միշէլ Աունի հրամանատարութեան տակ գտնուող զօրամասերու վերահսկողութեան տակ:

Սուրիական բանակը 13 հոկտեմբեր 1990-ին գրաւեց Պաապտայի պալատը, իսկ զօր.Աուն Ֆրանսայի օժանդակութեամբ երկրէն փախուստ տալով` ապաստանեցաւ Փարիզ:

Այս մէկը յստակ զգուշացում մըն էր` ուղղուած Իրաքի ղեկավար Սատտամ Հուսէյնին, որ սակայն չհասկցաւ, մերժեց հասկնալ, կամ անտեսեց այդ զգուշացումը: 24 փետրուար 1991-ին Միացեալ Նահանգներու ղեկավարութեամբ 42 դաշնակից ուժեր ձեռնարկեցին Քուէյթի ազատագրման գործողութեան: Դաշինքը Համաշխարհային Բ. պատերազմէն ի վեր կազմուած մեծագոյն զինուորական դաշինքն էր:

Պաղտատ դարձեալ մերժեց ամերիկեան պայմանները: Հետեւանքը եղաւ այն, որ 20 մարտ 2003-ին ամերիկեան բանակը, ընկերակցութեամբ բրիտանական, աւստրալական եւ լեհական ուժերու, ներխուժեց Իրաք եւ ի վերջոյ տապալեց երկիրի պաասական վարչակարգը, որուն ղեկավար Սատտամը 2003-ին ձերբակալուեցաւ եւ 2006-ին մահապատիժի ենթարկուեցաւ:

Իրան-Իսրայէլ պատերազմը կը յիշեցնէ Իրաքի օրինակը: 23 սեպտեմբեր 2024-ին իսրայէլեան օդուժը ձեռնարկեց Լիբանանի վրայ օդային յարձակումներու շարքի մը` հարուածելով Իրանի հովանաւորութիւնը վայելող Հըզպալլայի զինուորական ու ղեկավարական դիրքերը:

Իսրայէլեան օդուժը 27 սեպտեմբեր 2024-ին Պէյրութի Հարաւային արուարձաններուն վրայ յարձակում մը գործելով` ահաբեկեց Հըզպալլայի ընդհանուր քարտուղար սայետ Հասան Նասրալլան: Ի վերջոյ, 27 նոյեմբերին Լիբանանի եւ Իսրայէլի միջեւ զինադադար գոյացաւ: Լիբանանի մէջ արձանագրուած իրադարձութիւնը Թեհրանին ուղղուած առաջին զգուշացումն էր:

Շատ չանցած` 8 դեկտեմբեր 2024-ին Իրանի մէկ այլ դաշնակից մը` Սուրիոյ նախագահ Պաշշար Ասատի վարչակարգը տապալեցաւ, ապա ամերիկեան բանակը 15 մարտէն 6 մայիս ռմբակոծեց Եմէնի մէջ Իրանի դաշնակից հուսիները: Բայցեւայնպէս, Թեհրան Օմանի միջնորդութեամբ անուղղակի բանակցութիւններուն ընթացքին չբաւարարեց Ուաշինկթընի պայմանները:

Դիւանագիտական լուծումի մը համար ամերիկեան իշխանութիւններուն ճշդած 60- օրեայ պայմանաժամի աւարտէն հազիւ մէկ օր ետք, Իսրայէլ անակնկալ քայլով մը ձեռնարկեց Իրանի վրայ յարձակումներու, որոնք տեւեցին 12 օր:

Այստեղ գոյութիւն ունի ուշագրաւ իրողութիւն մը. պատերազմի 10-րդ օրը Ուաշինկթըն միջամտեց պատերազմին եւ ռմբակոծեց Իրանի հիւլէական կայանները: Երկու օր ետք զինադադար գոյացաւ: Զուգադիպութի՞ւն: Անշուշտ թէ ոչ: Իրանցիները պարզապէս անդրադարձան, թէ Սատտամի ուղիով կ՛ընթանան:

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Մարքօ Ռուպիօ 25 յունիսին «Փոլիթիքօ» կայքին հետ հարցազրոյցի ընթացքին զգուշացուց.«Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի կարծիքով, Թեհրանի մէջ վարչակարգի փոփոխութիւնը հաւանական է, եթէ անոր ղեկավարնեը շարունակեն նոյն ուղղութեամբ ընթանալ»:

Սպիտակ տան բանբեր Քարոլայն Լիւիթ, իր կարգին, 24 յունիսին յայտնեց, թէ Սպիտակ տան ղեկավարը երկխօսութիւն կ՛ուզէ, սակայն եթէ Իրանի կառավարութիւնը այդ ուղին չընտրէ, իրանցի ժողովուրդը, իմա` ամերիկեան կողմը, կրնայ իշխանութիւնը վարչակարգէն խլել: Անոր խօսքը հազիւ ծածկուած սպառնալիք էր:

Թրամփ զինադադարի հաստատումէն ետք արդէն յայտարարած էր, թէ վարչակարգի փոփոխութիւն չ՛ուզեր, որովհետեւ «վարչակարգի փոփոխութեան քաոս կը հետեւի, եւ իտէալապէս, չենք ուզեր այդ քաոսը տեսնել»: Այլ խօսքով, ան կ՛ըսէր. «Վարչակարգը չենք ուզեր տապալել, այլ` միայն մեր փափաքներու իրականացումը: Սակայն եթէ ստիպէք, հարցը կը փոխուի»:

Այժմ Իրանն ու Իսրայէլը իւրաքանչիւրը իր յաղթանակը կը յայտարարէ, ինչ որ զարմանալի չէ, որովհետեւ զինադադարի համաձայնութիւնները կը գոյացուին այնպիսի տարազով մը, ուր պարտուածներ ու վարկաբեկուածներ չկան, եւ իւրաքանչիւր կողմին կ՛արտօնէ պնդել, թէ յաղթանակ արձանագրած է:

Ատենոք` 1977-1978 թուականներուն, գոյութիւն ունէր «Լ՛էքոլ տէ ֆան» անունով ֆրանսական պատկերասփիւռի յայտագիր մը, որուն ընթացքին մանուկներ շաբթուան արուեստագէտին երգերը երգելով` իրարու դէմ «կը մրցէին», եւ յայտագիրի վերջաւորութեան հաղորդավարը` Ժագ Մարթանը, կը յայտարարէր. «Բոլորը յաղթած են»:

Իրանն ու Իսրայէլը նոյն տրամաբանութեամբ իրենք զիրենք յաղթական կը նկատեն, սակայն ներկայ փուլին իսկական յաղթականը Միացեալ Նահանգներն են, որոնք իրենց խաղի կանոնները կը պարտադրեն Միջին Արեւելքի մէջ, ուրկէ դուրս մղեցին ռուսերը, եւ իրանցիներուն ալ թեւերը կապուեցան:

Կը մնայ սպասել եւ տեսնել, թէ հարցը այսքանով պիտի աւարտի՞, թէ՞ իրաքեան բեմագրութիւնը շարունակուելով` կիսատէն դէպի ամբողջական կրկնութիւն պիտի ուղղուի:

ՎԱՀՐԱՄ ԷՄՄԻԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company