ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Այս համահայկական բանակումը վառ օրինակ մըն է համահայկական տարողութեամբ անհրաժեշտ շարժումին

15 Հուլիս 2025

ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեանի խօսքը Հ.Յ.Դ. երիտասարդական-ուսանողական 12-րդ համահայկական բանակումի պաշտօնական բացման արարողութեանը.

Յարգելի՛ ներկաներ, Սիրելի՛ երիտասարդ ընկերներ,

Հ.Յ.Դ. երիտասարդական-ուսանողական 12-րդ համահայկական այս բանակումը տեղի կունենայ համաշխարհային տագնապներու, միջազգային եւ տարածաշրջանային ահագնացող հակամարտութիւններու պայմաններուն մէջ։

Առաւել եւս, այս բանակումը տեղի կ՚ունենայ տարբեր երկիրներու պատուհասած տեղական քաղաքական տնտեսական, ռազմական սուր իրադարձութիւններու, մանաւանդ Արցախի ժամանակաւոր կորուստի, եւ Հայաստանի իշխանութեան կողմէ հայոց եկեղեցւոյ, ընդդիմութեան եւ մասնաւորապէս ՀՅԴ-ի դէմ հալածանքի օրերուն:

Այո, ճիշդ այս պայմաններու մէջ, 17 երկիրներէ մասնակցող 400 երիտասարդներ համախմբուած են այսօր այստեղ, անգամ մը եւս թիավարելու հոսանքն ի վեր, յանուն Հայաստանի ազգային պետականութեան կերտման, յանուն «Ազատութիւն կամ Մահ» դաշնակցական գաղափարին:

Հակառակ անոր որ միջազգային ընտանիքը, մեր թշնամիներն ու Հայաստանի իշխանութիւնները կ՚ուզեն փակել Արցախի էջը. «Պիտի վերադառնանք» կարգախօս կրող այս բանակումով դաշնակցական երիտասարդութիւնը անգամ մը եւս կը հաստատէ որ պիտի չհրաժարի Արցախի ազատագրական պայքարէն։

Հակառակ անոր որ ներկայիս պառակտուած է հայութիւնը եւ աշխատանք կը տարուի Հայաստանը Սփիւռքէն հեռացնելու. այս համահայկական բանակումով, ՀՅԴ երիտասարդութիւնը օրինակը կու տայ համահայկական համախմբուածութեան, եւ սփիւռքէն մեծ թիւերով Հայաստան գալով կ՚ամրապնդէ Հայաստան-Սփիւռք կապը։

Հակառակ անոր որ յուսալքուած եւ հոգեպէս ընկրկած է հայ ժողովուրդի ստուար հատուած մը, այս բանակումը կը միաւորէ ՀՅԴ մարտունակ երիտասարդութիւնը. Նայեցէ՛ք անոնց աչքերուն մէջ, հոն պիտի տեսնէք համարձակութիւն, բոցավառող պայքարի ոգի ու յաղթանակի կամք։

Հակառակ անոր որ մեր թշնամիներու եւ անոնց կամակատար իշխանութիւններու կողմէ թիրախաւորուած է դաշնակցական երիտասարդութիւնը. հարիւրաւոր դաշնակցական երիտասարդներ աշխարհի տարբեր անկիններէն եկած են հայրենիք թիկունք կանգնելու իրենց ընկերներուն։

Հակառակ անոր որ կը փորձուի ՀՅԴ երիտասարդականը ներկայացնել որպէս ահաբեկչական կազմակերպութիւն, մեր գործունէութիւնը կը փաստէ որ Դաշնակցական երիտասարդութիւնը կը ձգտի իր տեսլականները իրականացնել նորարական եւ յառաջադիմական ծրագիրներով։ Միեւնոյն ատեն, մենք կը մնանք կառչած մեր գաղափարական հիմնասիւներուն, ի մասնաւորի ազգային եւ յեղափոխական նկարագրին։

Սիրելի՛ ներկաներ, այսօրուան մեր խնդիրները այնքան բարդ են, որ լուծելու համար անհրաժեշտ է համահայկական զօրաշարժ, համահայկական ուժ: Այս համահայկական բանակումը, որուն կը մասնակցին, ինչպէս ըսինք, 17 երկիրներէ 400 երիտասարդներ, վառ օրինակ մըն է այդ համահայկական տարողութեամբ անհրաժեշտ շարժումին:

Այսօր կը փորձուի հայութիւնը վերածել հլու հնազանդ, թրքացման ծրագիրը հանդուրժելու պատրաստ հաւաքականութեան. այս բանակումը տրամագծօրէն հակառակ տրամաբանութեան արգասիքն է՝ արդարեւ համահայկական այս բանակումը մեր հաւատացած համահայկական՝ ազգ բանակի խտապատկերն է, այս տարածաշրջանին մէջ գոյատեւելու, մեր իրաւունքներուն վերատիրանալու եւ զարգանալու միակ տարբերակը:

Սիրելի՛ երիտասարդ ընկերներ, դար մը ու տասնամեակներէ ի վեր Դաշնակցութիւնը իր երիտասարդ անդամներով իր գաղափարական հանգանակը շարունակեց կատարելագործել. դո՛ւք էք, որ տէր պիտի կանգնիք այս դաւանանքին եւ այս անգնահատելի ժառանգութեամբ հայ մարդու ինքնութեան ձեւաւորման առաքելութեանը պիտի ծառայէք:

-Ինչպէս միշտ պիտի շարունակէք Հայրենիքի ու սփիւռքի մէջ ազգային, հասարակական, քաղաքական, մշակութային, կրթական, յարաբերական ոլորտներու մէջ առաջնագծի վրայ մնալ:

-Ինչպէս միշտ պիտի չազդուի՛ք հալածանքներէ ու մոլորեցնող ազդակներէ, ընդհակառակը՝ անոնք առաւել պիտի ամրապնդեն ձեր սկզբունքները եւ զօրացնեն ձեր կամքը:

-Ինչպէս միշտ ձեր նորարար միտքերով, ձեր մարտունակ ոգիով, ձեր անպարագիծ աշխարհահայեացքով ուժ ու կորով պիտի ներշնչէք շրջապատին:

Կեցցէ՛ հայութիւնը, կեցցէ՛մեր հայրենիքը, կեցցէ՛ հայոց պետականութիւնը եւ յանձնառու հայ երիտասարդութիւնը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը և ապստամբ հոգևորականներն ընդ

Անցած շաբաթ մի քանի կարևոր զարգացումներ տեղի ունեցան, որոնք ավելի սրեցին առճակ

02 Դեկտեմբեր 2025
Փաստաթղթի փոխարեն Փաշինյանը ներկայացրե

Դե ինչ, փիղը երկնեց և մուկ ծնեց․․․․ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «Ղարաբաղյան հակ

02 Դեկտեմբեր 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողի դատին է հանձնվել Դրօշակի 2025 թվականի նախավերջին համարը։ Հերթական հա

02 Դեկտեմբեր 2025
Այցելություն ՀԱԵ Ֆրանսիայի Հայոց թեմ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի

02 Դեկտեմբեր 2025
Ալմելոյում կայացել է ՀՅԴ Հայ դատի Եվրո

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմե

01 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Փաշինեանի փարիրսեցիութիւնը

Հայաստանի հոգեւոր եւ ազգային կեանքի վերջին օրերի իրադարձութիւնները վկայում են

01 Դեկտեմբեր 2025
Պարզապես լինել տրոյական ձի

Ու հիմա, ինքնաարդարացման ճիգի մեջ, 26 տարվա հեռվից հանկարծ մտքի պայծառացումով

30 Նոյեմբեր 2025
Խմբագրական. Կենսունակ Պետութիւն․Աղբալե

Ազգային գաղափարախօսութեան շուրջ համախմբուած հասարակութիւնն է, դարձեալ ըստ Աղբա

29 Նոյեմբեր 2025
Հ.Մ.Ը.Մ.-«Ֆրանս»ի մարզաշակութային համ

Շաբաթ, 22 Նոյեմբեր 2025-ը այսուհետեւ իր յատուկ տեղը պիտի ունենայ Հ.Մ.Ը.Մ.ի տօն

28 Նոյեմբեր 2025
Սա մաքրվելու, ջրեր զուլալելու, թացը չո

Տարիներ հետո պատմաբանները Հայաստանի այս շրջանի մասին կգրեն, որ Արցախը հանձնած,

27 Նոյեմբեր 2025
Համընդհանուր վտանգ, համազգային դիմագրա

6. Եւ միւս կողմից ունենք այսպէս ասած՝ շւարած-սպասողական Սփիւռք, միաժամանակ մտա

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մէջ Մշակութային

Պարզ է, որ նման համաշխարհային նշանակութիւն ունեցող կառոյցներու մէջ ընտրութիւնն

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ վաճառքի հա

Այս համատեքստում կարեւոր է յատկապէս գիտակցել այն իրողութիւնը, որ այս ամէնը Զել

26 Նոյեմբեր 2025
Ծախողը, գնողը եւ զոհերը…

Եւրոպացի ժողովուրդները կանդրադառնա՞ն արդեօք, որ այս ընթացքով, իրենց ղեկավարներ

26 Նոյեմբեր 2025
Ազդեցության գործակալները, Բաքվից վերադ

«Ադրբեջանը, Ալիեւի վարչակազմը պետք է իմանա՝ ինքը ում հետ հանդիպել է, դրանք հայ

26 Նոյեմբեր 2025
Կրակի բռնկումը պատահական չէ

Մի քանի օր է, ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են

26 Նոյեմբեր 2025
Մենք ունենք մեկ թիրախ, դա այսօրվա այս

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 26–ին, Ազգային ժող

26 Նոյեմբեր 2025
Սահմանադրութիւնը Գինի Չէ՛, Ո՛չ Ալ Հեղո

Ճարպիկի ու խորամանկի պատմուճան հագած՝ ան հպանցիկ անդրադարձաւ Արցախի փշոտ հարցի

26 Նոյեմբեր 2025
Ո՞վ Կը Քաղաքականացնէ Եկեղեցին

Ստեղծուած անիրաւ տագնապի սկզբնաւորութեան Նիկոլ Փաշինեան կը ծրագրէր ժողովրդային

26 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Լրացուցիչ Յայտարարութիւններ Եւ

Իսրայէլի իրականացուցած գործողութիւնները Հըզպալլայի կեդրոններու եւ պատասխանատու

26 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company