Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավերժական պայքարի
15 Հուլիս 2025
«Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավերժական պայքարի, բռնաճնշումներով մեզ չեք լռեցնի»,- ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի պաշտոնական բացման արարողության ընթացքում ասաց ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանը:
Մենք հայրենիքի կողքին ենք ՝առանց ետ կանգնելու, առանց սահմաններ եւ հեռավորություն ճանաչելու, անկախ նրանից, թե այսօր ովքեր են ղեկավարում մեր երկիրը կամ ինչպիսի բռնաճնշումներով են փորձում մեզ լռեցնել»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՅԴ-ական երիտասարդների համար ամեն ինչից վեր են հայ ժողովրդին եւ հայրենիքին ծառայելը, իսկ մնացյալ ամեն բան՝ դրան ծառայելու միջոց։ Ներկայիս բոլոր դժվարություններին ՀՅԴ-ական երիտասարդների պատասխանն, ըստ բանախոսի՝ ՀՅԴ-ական կազմակերպված երիտասարդությունն է՝ հստակ գաղափարով, գիտակցված նպատակով եւ անվերապահ նվիրվածությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում