ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Լիզպոնի Ուղերձը Այսօր. Պահպանե՛լ Անկախութեան Հռչակագիրին Սահմանադրականութիւնը

26 Հուլիս 2025

Լիզպոնի արարքին հետապնդած նպատակը Ցեղասպանութեան միջազգային ճանաչումէն շատ աւելի հեռու կ՛երթար: Լռութեան պատը քանդուած էր արդէն մինչեւ Լիզպոն: Լիզպոնը Ցեղասպանութեան հետեւանքներու յաղթահարում կը հետապնդէր: Տարածքային պահանջներ կային հերոսներու վերջին ուղերձներուն մէջ: Ամփոփ` Լիզպոնի ինքնազոհաբերումը երէկուան եւ վաղուան Հայաստանին համար էր: Պատմական Հայաստանին: Միացեալ Հայաստանին:

Այդ չի նշանակեր անշուշտ, որ երէկուանին եւ վաղուանին միջեւ գտնուող օրուան խորհրդային Հայաստանը շրջանցելի էր: Այդ օրերուն Հայաստանը անկախ չէր: Սակայն միացեալ Հայաստանի առաջադրումին համար կարեւորագոյն օրրան: Հայրենիքի շօշափելի այն հատուածը, որ փրկուած էր մայիսեան հերոսամարտերու շնորհիւ, եւ որ պիտի վերանկախանար Լիզպոնէն ընդամէնը 8 տարի ետք:

Լիզպոնի հերոսները կազմաւորուած էին մայիս 28-ի խորհուրդը անպայման առարկայացնելու նպատակին շուրջ: Ազատութիւնն ու ազատատենչութիւնը իրենց կտակին մէջ առանցքային տեղ ունէին: Իրենց զոհաբերութենէն 8 տարի ետք հայրենիքը վերստին կը շնչէր ազատօրէն եւ անկախօրէն:

Մնալով Լիզպոնի տղոց ուղերձներու հետեւողական տրամաբանութեան մէջ, վերանկախացած հայրենիքն էր այն հիմնաքարը, որուն վրայ պիտի կառուցուէր ամբողջական շէնքը: Լիզպոնի այդ ուղերձները իրաւական դրոյթ կը ստանային Անկախութեան հռչակագիրով: Վաղուան Հայաստանի գաղափարը ձեւակերպուած էր պատմական իրաւունքներու վերականգնումի եւ համայն հայութեան իղձերու կենսագործումի առաջադրանքներով: Ներկայ Հայաստանը ուրեմն, հիմնաքար` վաղուան Հայաստանին:

Հիմա փորձ կը կատարուի տապալելու համար ոչ միայն սահմանադրական իրաւադրոյթները, այլ նաեւ արմատախլելու լիզպոնեան այս գաղափարախօսութիւնը: Լիզպոնի ուղերձի արտաքին ուղղութիւնը դէպի Թուրքիա էր, միջազգային հանրային կարծիքին ըլլալու կողքին: Թուրքիան հաշուի պիտի նստէր այն փաստին հետ, որ հայութեան մէջ կայ գերմարդկային ուժ, որ ի գին գերագոյն զոհաբերութեան, ի գին անձնազոհութեան պատրաստ է համազգային պահանջները իրականութիւն դարձնելու: Թուրքիան կը գիտակցէր, որ կայ կարողականութիւն հայութեան մէջ, որ կրնայ ուժի լեզուով խօսիլ եւ հարուածել ցեղասպան պետութեան դիւանագիտական բոլոր կեդրոնները: Այդ ուժը մինչեւ վերջ պիտի չհանդուրժէր իր ժողովուրդի իրաւազրկումը:

Հիմա Թուրքիան, Ազրպէյճանի հետ կ՛աշխատի վերացնել ամէն երեւոյթ, որ կապուած է իրաւազրկումի յաղթահարումին, որ կ՛առնչուի իրաւունքի վերականգնման հեռանկարին: Այդ հեռանկարը կը փորձէ ջնջել ամէն գնով: Այս փուլին պահանջելով նաեւ Սահմանադրութեան փոփոխութիւն:

Սահմանադրական փոփոխութեան պահանջին կ՛ընդառաջեն Հայաստանի այսօրուան իշխանութիւնները: Այս ընդառաջումը շղարշուած է «Իրական Հայաստան»-ի կեղծ գաղափարախօսութեամբ: Պատահական չէ, որ Հայաստանի վարչապետը սփիւռքեան շրջագայութեամբ սկսաւ խօսիլ Ցեղասպանութեան պատճառահետեւանքային խնդիրներու վերարծարծման անհրաժեշտութեան մասին: Պատահական չէ, որ մինչեւ հիմա տիրապետած դաշնակցական գաղափարախօսութիւնը «Իրական Հայաստան»-ի շինծու հայեցակարգի վերափոխումի վարկածները արծարծեց սփիւռքահայ տարբեր հայմայնքներու հանդիպումներուն ընթացքին:

Իրական Հայաստանը լիզպոնեան հասկացողութեամբ այն հիմնաքարն էր, որուն պիտի միանային հայրենիքէն բռնախլուած տարածքները: Իրական Հայաստանը այսօրուան իշխանութիւններուն համար, դարձաւ այդ տարածքներու միացումը մերժող հասկացողութիւն:

Լիզպոնի կտակին ընդառաջ աշխատելու եւ անոր գաղափարական ժառանգութեան տէր կանգնելու համար հայութիւնը ամբողջ պիտի մերժէ Սահմանադրութեան այն տարբերակը, որ թշնամիներու պահանջով եւ այսօրուան Երեւանի նախաձեռնութեամբ կը հրամցուի: Անկախութեան հռչակագիրը պէ՛տք է պահէ իր սահմանադրականութիւնը:

Ա՛յս է Լիզպոնի առաջնային ուղերձը:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company