ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

128-Ամեակ Խանասորի Յաղթական Արշաւանքին

25 Հուլիս 2025

Խանասորի արշաւանքը հայ յեղափոխութեան արդարահատոյց բազուկին խորհրդանիշն է: Անիկա նաեւ հայ ազատագրական շարժման եւ ֆետայական ռազմական արուեստի լաւագոյն եւ ոգեւորիչ դրուագներէն է, որ խանդավառած է հայ ժողովուրդը եւ սարսափ տարածած հայութեան թշնամիներուն մօտ:

Հայ ժողովուրդը համիտեան 1895-1896-ի կոտորածներու եւ քրտական ցեղախումբերու սանձարձակ յարձակումներու ու կեղեքումներու պայմաններուն տակ յուսալքութեան մատնուած էր:

Համիտեան համատարած ջարդերու ժամանակ վանեցիք ինքնապաշտպանութեան դիմեցին: Աւետիսեանի, Մարտիկի եւ Պետոյի գլխաւորութեամբ վանեցի շուրջ 900 երիտասարդներ, 518 հրացաններով 1896 յունիս 3-էն 11 դիմադրեցին օսմանեան 10 հազարանոց զօրքին: Անոնք յաջողութեամբ ետ մղեցին թուրքերու բոլոր յարձակումները, բայց յետոյ, զէնքի եւ զինամթերքի պակասը ստիպեց զանոնք ընդունելու բրիտանական հիւպատոսին երաշխաւորութիւնը եւ անզէն ճամբայ ելան դէպի Պարսկաստան: Սահմանին մօտ անոնք պաշարուեցան ու կոտորուեցան քրտական Մազրիկ ցեղին կողմէ:

Թիֆլիսի մէջ 1897-ի տարեսկիզբին գումարուած Հայ յեղափոխական դաշնակցութեան Շրջանային ժողովը որոշեց, ժողովուրդին ոգին բարձրացնելու եւ թրքական կառավարութեան ձեռքը լծակ դարձան քիւրտերը զգաստացնելու եւ հարիւրաւոր նահատակ երիտասարդներուն վրէժը լուծելու համար հակահարուած տալ եւ պատժական արշաւանք կազմակերպել:

Արշաւանքին շուրջ քննարկումները շարունակուեցան մինչեւ 1897 յունիս: Տարակարծութիւններ կային արշաւանքի նպատակայարմարութեան եւ յաջողութեան հաւանականութեան նկատմամբ: Վարդան, Վազգէն, Իշխան Յովսէփ Արղութեան եւ այլք համաձայն չէին արշաւանքի գաղափարին. անոնք կը նախընտրէին մարտական ուժերը կեդրոնացնել Շատախի ու այլ լեռնային շրջաններու մէջ եւ նոր թափ տալ զինման աշխատանքներուն:

Ատրպատական հաւաքուած էր ֆետայական շարժման ամբողջ սերունցքը: Հայ յեղափոխական դաշնակցութեան բիւրոյին կողմէ Թաւրիզ առաքուեցաւ Յարութիւն Շահրիկեան: Նիկոլ Դումանի Մազրիկ ցեղին դէմ պատժական արշաւանք կատարելու գաղափարը հաւանութեան արժանացաւ Բիւրոյի լիազօրին կողմէ:

Արշաւախումբը կազմուեցաւ 253 հոգիէ, որոնց 40-ը` ձիաւոր: Ընդհանուր հրամանատար նշանակուեցաւ Վարդան, օգնական` իշխան Յովսէփ Արղութեան, հարիւրապետներ` Փոխիկ եւ Ախպէր, յիսնապետ` Նիկոլ Դուման, ձիաւոր խումբի հրամանատար` սեւքարեցի Սաքօ:

Հայ ֆետայիները Սալմաստի Հաֆթուան գիւղէն ճամբայ ելան եւ Դերիկի վանքին մօտէն թուրք-պարսկական սահմանը հատելով հասան Խանասոր, ուր փռուած էին Մազրիկ ցեղին վրանները:

Յուլիս 25-ի արեւածագէն առաջ հայ ֆետայիները շրջապատեցին Խանասորի դաշտը եւ շեշտակի համազարկերէ ետք գրոհի անցան: Մազրիկցի տղամարդիկը անխնայ սուրի քաշուեցան: Բայց ֆետայիները ձեռք չերկարեցին կիներուն եւ մանուկներուն վրայ: Ցեղապետ Շարաֆ բէկ կանացի հագուստներով յաջողեցաւ խոյս տալ: Հայ ֆետայիները տուին 19 նահատակ:

Խանասորի արշաւանքը Հայ յեղափոխական դաշնակցութեան առաջին ամէնէն ծաւալուն ձեռնարկը եղաւ: Արշաւանքը ուժգնօրէն ցնցեց թէ՛ հայկական, թէ՛ քրտական եւ թէ՛ թրքական շրջանակները: Դարերու ստրկութենէ ետք, անիկա աննախընթաց էր իր տարողութեամբ եւ ազդեցութեամբ: Անոր ձգած տպաւորութիւնը մեծ եղաւ: Հայը հաւատքով եւ հիացումով լեցուեցաւ յեղափոխութեան սուրբ գործին նկատմամբ: Իսկ քիւրտ ցեղախումբերը դարձան աւելի շրջահայեաց եւ սկսան յարգանքով վերաբերիլ ջան ֆետայիներու նկատմամբ:

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ
Հորիզոն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company