ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

Կազմուեցաւ Սան Կապրիէլ Հովիտի Հայ Դատի Յանձնախումբի Նոր Վարչութիւնը

26 Հուլիս 2025

ՀՅԴ «Դրօ» կոմիտէութեան եւ Սան Կապրիէլ Հովիտի Հայ Դատի յանձնախումբին ներկայացուցիչները քոնկրեսական Կրէյս Նափոլիթանոյի հետ, Օգոստոս 2024ին

ՄՈՆԹԵՊԵԼԼՕ.- Սան Կապրիէլ Հովիտի Հայ Դատի յանձնախումբը յայտարարեց իր նոր վարչութեան կազմութեան մասին, որ պիտի շարունակէ գործօն դերակատարութիւն ունենալ համայնքին կեանքին մէջ եւ ամերիկահայութեան շահերը ջատագովելու նպատակով` յարաբերութիւններ պիտի մշակէ տեղական, նահանգային եւ դաշնակցային մակարդակի քաղաքական ղեկավարներու հետ, մօտէն գործակցելով Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին եւ Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբերուն հետ։

Սան Կապրիէլ Հովիտի Հայ Դատի յանձնախումբի վարչութիւնը բաղկացած է տարբեր տարիքի եւ մասնագիտութիւններէ ներկայացուցիչներէ եւ անոր անդամներն են՝ իրաւաբան Լեւոն Կիրակոսեան (ատենապետ), Աշոտ Մուրատեան (փոխատենապետ), Վիգէն Բագրատունի (քարտուղար) եւ խորհրդականներ՝ Ալեքս Մանուկեան, Մանէ Մինասեան, Ճեք Հաճինեան եւ Տարօն Սասունեան։

Յիշեցնենք, որ այս տարուան սկիզբը Սան Կապրիէլ Հովիտի Հայ Դատի յանձնախումբը, մօտէն գործակցելով Քալիֆորնիոյ նահանգային խորհրդարանի անդամ Պապ Արչուլեէայի հետ՝ յաջողեցաւ նահանգին Նահանգային պատմական վայրերու ցանկին վրան դնել Հայոց Ցեղասպանութեան նուիրուած Մոնթեպելլոյի յուշարձանը։

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի եւ Սան Կապրիէլ Հովիտի Հայ Դատի յանձնախումբին ներկայացուցիչները քոնկրեսական Կրէյս Նափոլիթանոյի հետ, 2006ին

Մասնաճիւղը եւ շրջանի ՀՅԴ «Դրօ» կոմիտէութիւնը նաեւ մեծարեցին իր քաղաքական 35 տարիներու ասպարէզէն հեռացած քոնկրեսական Կրէյս Նափոլիթանոն, որ միշտ նեցուկ կանգնած էր հայութիւնը յուզող հարցերուն։ Այդ առիթով, իր արտասանած խօսքին մէջ, Լեւոն Կիրակոսեան յիշեցուց, թէ Սան Կապրիէլ Հովիտի Հայ Դատի յանձնախումբին եւ Նափոլիթանոյի միջեւ սերտ յարաբերութիւններ հաստատուած էին անոր քոնկրեսական ընտրուելէն առաջ իսկ, 1990ականներու սկիզբը։

Իբրեւ ատենապետ՝ Կիրակոսեան իր հետ կը բերէ Հայ Դատի ջատագովման տասնամեակներու փորձառութիւն մը, նկատի ունենալով, որ ան եղած է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի վարչութեան, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի եւ Ազգային վարչութեան անդամ, ինչպէս նաեւ գործօն մասնակցութիւն բերած է Մոնթեպելլոյի Ս. Խաչ եկեղեցւոյ գործունէութեան։

«Շատ գործ կայ ըլլալիք յատկապէս այս օրերուն, երբ Հայաստան եւ Սփիւռքը կը դիմագրաւեն շարք մը մարտահրաւէրներ, որոնց մէկ մասը արդիւնք են արտաքին ճնշումներու, իսկ միւսը կու գայ ներքին աղբիւրներէ», ըսաւ Սան Կապրիէլ Հովիտի Հայ Դատի յանձնախումբի վարչութեան ատենապետ Լեւոն Կիրակոսեան։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ գլխավոր դատախազությունը և քննչական

Հարգելի հետեւորդներ, հայրենակիցներ, նաեւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբ

29 Հուլիս 2025
Հայ դատի Միջին Արեւելքի յանձնախումբի յ

Կազայի վրայ յարձակումի եւ պաշարումի դէմ դատապարտանքի եւ խարանի յայտարարութիւն

29 Հուլիս 2025
Ակնարկ «Հրաշք»-ներ, Զգուշացումներ, Պար

Սիւնիքի վրայով տարածաշրջանի ապաշրջափակման ուղղութեամբ ամերիկեան առաջարկները խա

28 Հուլիս 2025
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսին այցելեց

Երկուշաբթի, 28 Յուլիս 2025-ին, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ

28 Հուլիս 2025
Հանդիպում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սան

Օրերս Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում տեղի է ունեցել հանդիպում՝ Ընկերվար

28 Հուլիս 2025
Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ Մարզախաղերու Բացմ

Երեք օրուան մրցումներէ ետք, շաբաթ, 26 յուլիսի երեկոյեան ժամը 7:30-ին, Երեւանի

28 Հուլիս 2025
Լիբանանահայութիւնը Յարգեց Լիզպոնի Հերո

Շաբաթ, 26 յուլիս 2025-ի երեկոյեան լիբանանահայութիւնը իր յարգանքի տուրքը մատուց

28 Հուլիս 2025
Իսրայէլի Նոր Դերը Միջին Արեւելքի Մէջ`

Իսրայէլի պատմական ուղին Միջին Արեւելքի մէջ երկար ժամանակով յատկանշուած է քաղաք

28 Հուլիս 2025
«Ալիք»ի Խմբագրական. Լիզբոնի ուղերձն ո

44-օրեայ պատերազմից յետոյ, երբ ակնյայտ էր, որ ադրբեջանցիները պատերազմում տարած

27 Հուլիս 2025
Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 12-րդ Մարզախաղերու

Հ.Մ.Ը.Մ.-ի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ,Յուլիս 26-ի երեկոյեան մայրաք

26 Հուլիս 2025
Կազմուեցաւ Սան Կապրիէլ Հովիտի Հայ Դատի

ՀՅԴ «Դրօ» կոմիտէութեան եւ Սան Կապրիէլ Հովիտի Հայ Դատի յանձնախումբին ներկայացու

26 Հուլիս 2025
Հայ երիտասարդները համախմբող համահայկա

Հայաստանի մէջ ՀՅԴ երիտասարդական-ուսանողական 12-րդ համահայկական բանակումը, Համա

26 Հուլիս 2025
Ամերիկայի Հայ Մշակութային Միութիւնը վե

Քէն, Սթիւ եւ Տայանա Խաչիկեան ՈՒԱԹԸՐԹԱՈՒՆ (Մասաչուսէց) ․ – Ամերիկայի Հայ Մշակո

26 Հուլիս 2025
Խմբագրական. Լիզպոնի Ուղերձը Այսօր. Պահ

Լիզպոնի արարքին հետապնդած նպատակը Ցեղասպանութեան միջազգային ճանաչումէն շատ աւե

26 Հուլիս 2025
128-Ամեակ Խանասորի Յաղթական Արշաւանքին

Խանասորի արշաւանքը հայ յեղափոխութեան արդարահատոյց բազուկին խորհրդանիշն է: Անիկ

25 Հուլիս 2025
«Արցախյան բանակցություններ». Արթուր Խա

Այսօր, Հուլիսի 25-ին IBIS Երևան Կենտրոն հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի ունեց

25 Հուլիս 2025
Լիզպոնի տղոց պատգամը՝ երիտասարդութեան

­Լիզ­պո­նի սխրա­գոր­ծու­թե­նէն ան­ցած 42 տա­րո­ւան ժա­մա­նա­կաշր­ջա­նը մտա­ծել

25 Հուլիս 2025
Փաշինեանի վարչախումբը հայութեան միասնա

Ընկերական Զրոյց «Ասպարէզ». Մեր ընթերցողներուն եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութ

25 Հուլիս 2025
Սյունիքում ամերիկյան հենակետ կստեղծվի.

ՀՅԴ երիտասարդական-ուսանողական Համահայկական 12-րդ բանակումի ընդհանուր պատասխանա

25 Հուլիս 2025
74 ԼԵՄ-ականներ Իրենց Աշխուժ Մասնակցութ

Այսօր` 24 յուլիս 2025-ին, 74 ԼԵՄ-ականներ կը վերադառնան հայրենիքէն, իրենց աշխու

24 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company