Հանդիպում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ
28 Հուլիս 2025
Օրերս Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում տեղի է ունեցել հանդիպում՝ Ընկերվար միջազգայնականում (Սոցինտերն) Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ, Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանի և աշտոնական այցով Ուրուգվայում գտնվող Սոցինտերնի նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումները, տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից պատանդառված հայ գերիների իրավունքների պաշտպանությանը և Արցախի ժողովրդի՝ հայրենիք վերադարձի իրավունքին առնչվող հարցեր։
Մարիո Նալբանդյանը Իսպանիայի վարչապետին է փոխանցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի` Հայաստանում ժողովրդավարության նահանջի և հաստատված ավտորիտար կառավարման վերաբերյալ նամակն ու կից տեղեկանքը։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
28 հուլիս, 2025 թ.