ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանն անում է հնարավոր ամեն ինչ՝ խոչընդոտելու օտարերկրյա ներդրումները Հայաստանում

05 Օգոստոս 2025

Այս հոդվածը վերլուծում է Ստոկհոլմի առևտրի պալատի Արբիտրաժային ինստիտուտի (SCC) որոշման հետևանքները՝ կապված Հայաստանի կառավարության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) մասնավոր ընկերության ազգայնացման հետ։

Հիշեցի այս ասացվածքը՝ «Հայերին թշնամիներ պետք չեն. նրանք իրենց ամենամեծ թշնամիներն են», երբ ականատես եղա, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հսկայական վնաս հասցրել ոչ միայն Հայաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, այլև տնտեսությանը։

Վերջին ֆինանսական ձախողումը սկսվեց հունիսի 17-ին, երբ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, որն ունի Հայաստանի և Ռուսաստանի երկքաղաքացիություն, քննադատեց Հայաստանի կառավարությանը՝ եկեղեցու դեմ արշավ իրականացնելու համար՝ հայտարարելով, որ ինքը «իր ձևով» կմիջամտի՝ վերջ տալով այդ բանավեճին: Վարչապետը, չափազանցված կերպով արձագանքելով Կարապետյանի խոսքերին, գործի դրեց իր բռնապետական իշխանությունը՝ չնայած ժողովրդավարությանը հավատարիմ լինելու իր հայտարարություններին, և հրամայեց Կարապետյանի ձերբակալությունն ու նախնական կալանքը։

Այնուհետև Փաշինյանը կարգադրեց ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի մեջ Կարապետյանը և նրա գործընկերները ներդրել էին 700 միլիոն դոլար՝ 2015 թվականին այն գնելու ժամանակ։

Փաշինյանի գործողությունները մի շարք բացասական հետևանքներ ունեն Հայաստանի համար.

– Նա խախտել է Հայաստանի օրենքները՝ միջամտելով դատական համակարգին, ինչը դուրս է իր իրավասության շրջանակներից։
– Հունիսի 18-ին նա կոչ արեց իր խորհրդարանական մեծամասնությանը ընդունել օրենք, որը թույլ կտա ՀԷՑ-ի բռնագրավումը։
– Փաշինյանի հրահանգով ոստիկանությունը մուտք գործեց Կարապետյանի երևանյան տուն՝ առգրավելով անորոշ իրեր: Սակայն դատավորը որոշեց, որ խուզարկությունը եղել է անօրինական։
– Նա կարգադրեց ՀԷՑ-ի մի քանի ղեկավարների ձերբակալությունը՝ շինծու մեղադրանքներով, ինչպես նաև Կարապետյանների ընտանիքի անդամներից մեկի կալանավորումը։
– Հուլիսի 18-ին նա ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակեց անփորձ մի անձի՝ ստեղծելով ֆինանսական կորուստների, էլեկտրամատակարարման խափանումների և սպառողների համար սակագների բարձրացման լուրջ վտանգներ։
– Կարապետյանները (Սամվել, Էթերի, Սարգիս և Կարեն) և նրանց կիպրոսյան գործընկեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդը» դիմեցին SCC-ին՝ համաձայն Հայաստանի կառավարության հետ նախկինում կնքված պայմանագրի։ Սակայն Փաշինյանն այժմ անտեսում է այդ համաձայնագիրը։

SCC-ի արտակարգ իրավարարը հուլիսի 22-ին կայացրեց հետևյալ միջանկյալ որոշումները.

«ՀՐԱՄԱՅՈՒՄ է Պատասխանողին [ՀՀ կառավարությանը] ձեռնպահ մնալ բռնագրավման մասին օրենքների կիրառումից (այսինքն՝ «ՀՀ էներգետիկայի մասին» օրենքում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքներից) և ՀԷՑ-ի բռնագրավմանը ուղղված հետևյալ քայլերից որևէ մեկի իրականացումից.

– չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն,
– չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը,
– չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին,
– չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները,
– չհայտարարել եւ չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ,
– չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները,
– որեւէ այլ ձեւով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը:

Թեև արտակարգ որոշումը պարտադիր է, ՀԷՑ-ի սեփականատերերը 30 օրվա ընթացքում կպահանջեն SCC-ից վերջնական որոշում կայացնել: Եթե Հայաստանը պարտվի վերջնական արբիտրաժում և հաստատվի բռնագրավումը, կառավարությունը ստիպված կլինի ՀԷՑ-ի սեփականատերերին վճարել մոտ մեկ միլիարդ դոլար՝ պարտավորություն, որը, ինչպես հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարարը, կառավարությունը կկատարի: Ցավոք, այդ գումարը կվճարեն Հայաստանի հարկատուները, այլ ոչ թե Փաշինյանը:

– Բացի այդ, Հայաստանի արդարադատության նախարարը, հակառակ SCC-ի որոշմանը, սխալմամբ պնդեց, որ կառավարությունը պարտավոր չէ ենթարկվել ՀԷՑ-ի ղեկավարության փոփոխման արգելքին՝ հայտարարեով, թե դա «դուրս է» SCC-ի որոշման շրջանակներից…

– Այնուհետև կառավարությունը հայտարարեց, որ արբիտրաժային որոշումը ուժի մեջ կլինի միայն այն դեպքում, եթե այն հաստատվի Հայաստանի դատարանի կողմից՝ պնդում, որը հակասում է նախկին համաձայնությանը, ըստ որի արբիտրաժային վճիռը վերջնական է և պարտադիր։ Հայաստանի դատարանների նկատմամբ վստահությունը խաթարվում է, երբ դատավորները կատարում են Փաշինյանի հրամանները:

– Փաշինյանի արշավը Կարապետյանի դեմ բխում է ոչ թե տնտեսական մտահոգություններից, այլ քաղաքական վրեժխնդրությունից։ Կարապետյանը, որն այժմ բանտից ձևավորում է հակափաշինյանական քաղաքական շարժում, վայելում է աճող հանրային աջակցություն՝ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

– Փաշինյանի անօրինական և անխոհեմ գործողությունների արդյունքում ոչ մի օտարերկրյա ընկերություն ռիսկի չի դիմի ներդրում կատարել Հայաստանում՝ գիտակցելով, որ կառավարությունը կարող է ազգայնացնել իր ակտիվները և անտեսել արբիտրաժային վճիռները: Քանի որ ՀԷՑ-ն ունի կիպրոսյան գործընկեր, դրա բռնագրավումը խախտում է Կիպրոսի և Հայաստանի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության երկկողմ համաձայնագիրը, ինչը կսրի Հայաստանի հարաբերությունները Կիպրոսի կառավարության հետ:

Եթե Հայաստանի կառավարությունը չկատարի SCC-ի վերջնական վճիռը, ապա կարող են սառեցվել Հայաստանի արտասահմանյան ակտիվները։

Բացի նոր ներդրողներին ետ կանգնեցնելուց, Հայաստանը չի կարող թույլ տալ իրեն կորցնել միլիարդավոր դոլարներ հետևյալ ընթացիկ արբիտրաժային գործերում.

– Կիպրոսում գրանցված «Walnort Finance Limited» ընկերությունը պահանջում է 1.2 միլիարդ դոլար փոխհատուցում Հայաստանից՝ հանքարդյունաբերության ոլորտում ծագած վեճի կապակցությամբ։
– Լիբանանյան «Սանիտեք» ընկերությունը պահանջում է 25 միլիոն դոլար՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է իր ներդրումային իրավունքները աղբահանության ոլորտում։
– Արաբական Միացյալ Էմիրությունների Air Arabia ավիաընկերությունը պնդում է, որ Հայաստանի կառավարությունը վատ է կառավարել իր բազմամիլիոնանոց դոլարային ներդրումը։

– ԱՄՆ-ում գտնվող «Lydian International Limited» ընկերության նախկին բաժնետերերը, ըստ որոշ տեղեկությունների, մինչև 2 միլիարդ դոլար փոխհատուցում են պահանջում ոսկու արդյունահանման ոլորտում կրած ֆինանսական զգալի կորուստների համար։

Հայաստանի կառավարությունը չի կարող շարունակել գործել ֆինանսական առումով այսպիսի անխոհեմ ու անօրինական ձևով։ Սփյուռքահայերի շրջանում կան բազմաթիվ փորձառու մասնագետներ, որոնք պատրաստ են տրամադրել ռազմավարական խորհրդատվություն և աջակցություն։ Հայաստանի ղեկավարներին մնում է պարզապես հարցնել և լսել։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company