ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Վարանդա» Երգչախումբը Կը Շարունակէ Երգել

10 Սեպտեմբեր 2025

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

Երկուշաբթի, 8 սեպտեմբերին բացուեցաւ Հայաստանի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: Ոչ մէկ տարբերութիւն նախորդ նստաշրջաններէն: Միեւնոյն որակումները, միեւնոյն անյարգալից ու անպատշաճ խօսելակերպը, միեւնոյն վիրաւորական եւ արժանապատուութիւն խոցող վերաբերումը: Ամառնային արձակուրդը չէ զգաստացուցած իշխանական պատգամաւորները, որոնք կը վերսկսին խօսիլ ու գործել նոյն, մաշած, սակայն միշտ վերանորոգուող ոճով:

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը` Նիկոլ Փաշինեան, ճեպազրոյցի մը առիթով յայտարարեց հետեւեալ «գաղափարաբանութիւնը». «Ո՞րն է այսօրուայ եւ նախկին Հայաստանի հանրապետութիւններու տարբերութիւնը: Նախկինում Հայաստանի Հանրապետութիւնը գոյութիւն ունէր այլ երկրների շնորհիւ, այլ երկրների համար: Այսօր Հայաստանի Հանրապետութիւնը գոյութիւն ունի իր շնորհիւ` իր քաղաքացիների շնորհիւ, իր քաղաքացիների համար: Փառք նահատակներին եւ կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը»: Կը նշանակէ, որ Հայաստան անկախացեր է շնորհիւ պարտութեան, հինգ հազար զոհերուն, Արցախի կորուստին, Հայաստանէն տարածքներու գրաւման, Արցախի ժողովուրդի բռնի տեղահանութեան, պատանդներու գոյութեան: Այս խօսելակերպը քարոզչական նոր հնարք է եւ նպատակ ունի պարտութիւնը, իրաւունքներէ հրաժարումը, թշնամիին բոլոր պահանջներուն ենթակայութիւնը ներկայացնել իբրեւ յաղթանակ, իբրեւ խաղաղութիւն պարգեւող ընծայ` Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի հովանաւորութեամբ:

Արցախեան պահանջատիրութիւնը մոռացութենէ փրկելու զանազան նախաձեռնութիւններուն կողքին, ուշագրաւ է Շուշիի «Վարանդա» մանկական ու պատանեկան երգչախումբին գոյատեւումը Երեւանի մէջ: Այս երգչախումբը ստեղծուած էր 1992-ին, Շուշիի ազատագրումէն անմիջապէս ետք: Երկրորդ տարին է, որ Երեւանի եւ մօտակայ շրջաններու արցախցի մանուկներ ու պատանիներ, շուրջ վաթսուն հոգի, կը հաւաքուին ամառնային արձակուրդի օրերուն, կը մարզուին ու սեպտեմբերին հանդէս կու գան համերգներով:

Խմբավար եւ գեղարուեստական ղեկավար Զաքար Քէշիշեան, որ հիմնադիրն է «Վարանդա» երգչախումբին, շարունակելով Արցախի մէջ սկսած աշխատանքը, գործնապէս կը բացայայտէ, որ Արցախը կա՛յ, կը մնայ եւ թէ վերադարձը անխուսափելի է: Արցախը մոռցնել տալու նկրտումներուն դիմաց, արուեստով պարուրուած ի՜նչ շքեղ հերքում:

«Վարանդա» երգչախումբը միշտ հանդէս եկած է իրեն համար յօրինուած նոր երգերով: Այս տարի եւս նոյնն է պարագան. բոլոր երգերը նոր են` գրուած հայրենի յայտնի երգահաններու կողմէ:

Մասիս քաղաքի եւ Գիւմրիի համերգներէն ետք, «Վարանդա»-ի «Երգող Արցախ» գլխաւոր համերգը տեղի ունեցաւ երեքշաբթի, 9 սեպտեմբերին: Կամրային դահլիճի բեմին վրայ արցախցի վաթսուն երեխաներու ու պատանիներու խրոխտ կեցուածքը եւ երաժշտական բարձրորակ մատուցումը երաշխիքներ են, որ Արցախը չէ մոռցուած, չի մոռցուիր, եւ թէ երիտասարդ դարձած այս տղաներն ու աղջիկները վաղը տէր պիտի կանգնին իրենց հայրենական աւանդին:

Մասիս քաղաքին մէջ տրուած համերգի աւարտին, երբ երգչախումբը կ՛երգէր Արցախի օրհներգը, աղջիկներէն մէկը յանկարծ փղձկեցաւ ու սկսաւ լալ: Օրհներգը բացայայտեց հայրենի եզերքին կարօտը, Արցախ աշխարհին ներկայութիւնը համերգի սրահին մէջ, Արցախ աշխարհին անջնջելի ներկայութիւնը հայրենասէր ամէն հայու հոգիէն ներս: Այդ կարօտը անպայման պիտի վերածուի կամքի ու վճռականութեան:

Հայաստանեան քաղաքական առօրեան կը շարունակէ մնալ պղտոր ու աղօտ. իշխանութիւնները, պարտկելու համար ազգային արժէքներէն իրենց հրաժարումը, կը հնարեն իշխանութիւնը բռնի փոխելու տեսարաններ, ահաբեկչութեամբ կ՛ամբաստանեն բողոքողները ու բանտերը կը խճողեն իրենց քաղաքականութեան հակադրուած գործիչներով: Նման վերաբերում մը կը մատնէ անզօրութիւն` համոզիչ ու ընդունելի դարձնելու իրենց քաղաքական ընթացքը, Հայոց պատմութեան հունը շեղելու ծրագիրը:

Գորշ միջավայրի մէջ «Վարանդա» երգչախումբի գոյութիւնը լոյսի շող է, նախասահմանուած օր մը վերածուելու բոցեղէն կրակի:

«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company