ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Երկարատև խաղաղությունը ոչ թե շարունակական զիջումներով է հաստատվում, այլ ամբողջական լուծումներով

12 Սեպտեմբեր 2025

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը ԱԺ-ում.

Սիրելի հայրենակիցներ,

Խոսելու եմ այս օրերին այդքան շահարկվող խաղաղության դիսկուրսի,«Հայաստանիև Ադրբեջանի միջև նախաստորագրված  համաձայնագրի մասին։

Փորձենք պարզել՝ իրապե սխաղաղություն է ներկայացվածը, թե՞ խաբկանք։

Որքան էլ իշխանական քարոզչամեքենան այն պատմական և շրջադարձային համարի, տնտեսական վերելքի և ապաշրջափակման մասին քաղաքական գովազդներ տիրաժավորի, վաշինգտոնյան համաձայնություններն իրական խաղաղության հետ աղերս չունեն։

Դրանք չեն անդրադառնում հակամարտության իրական էությանն ու հետևանքներին, անվտանգային, քաղաքական, տնտեսական ուիրավական բազմաթիվ սպառնալիքներ են բովանդակում․

Մասնավորապես՝ շրջանցում ենկայուն խաղաղության համար առանցքային ներքոհիշյալ խնդիրները․

• Միջազգային անվտանգության երաշխիքներով ամրագրված՝Արցախահայության հավաքական վերադարձի իրավունքը,

• Հայ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց անվերապահ ազատ արձակումը,

• Հայաստանի տարածքներն օկուպացրած Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը,

• Տարածաշրջանայինհաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքները,

Մի քանի կարևոր նկատառում․

1․ Իշխանության կողմից դարակազմիկ որակվող խաղաղության ողջ փիլիսոփայությունը կառուցված է «Արցախի էջը փակված է» ապազգային, ոչ բարոյական և ոչ լեգիտիմ կոնցեպտի վրա։

Մինչդեռ վարչախումբը չունի նման անբովանդակ համաձայնագիր ստորագրելու  քաղաքական և բարոյական լեգիտիմություն, քանի որ Ազգային Ժողովի կողմից վավերացված և ուժի մեջ գտնվող կառավարությանծրագրով  բանակցային այլ հանձնառություն է ամրագրվել, իսկՀայաստանը ստանձնել է Արցախի անվտանգության պաշտպանության երաշխավորությունը։

2․ Դե ֆակտո, Հայաստանն այսպիսով ոչ միայն լեգիտիմացնում է միջազգային դատական ատյանների որոշումներովամրագրված, Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, պատերազմական հանցագործություններն ու Արցախիէթնիկ զտումը, այլև դառնում է հանցակից։

3․ Հայ-ադրբեջանական բանակցություններն ընթացել և ընթանում են Հայաստանի նկատմամբ ուժի և դրա սպառնալիքի կիրառման պայմաններում, ինչը հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և«Միջազգային պայմանագրերի մասին» Վիեննայի 1969թ․ կոնվենցիային։ Այս հիմքով ևս դրանք կորցնում են իրենց լեգիտիմությունը։

4․ Որոնք են երաշխիքները, որնոյեմբերի 9-ի  համաձայնագրի  բոլոր հանձնառությունները դրժած և  ի շահ իրեն օգտագործած Ադրբեջանը կհարգի նոր համաձայնությունները։

5․ Արդյոք կարելի՞ է վստահել թղթին և Ալիևին, երբ Վաշինգտոնից ընդամենը մեկ օր անց՝ խախտելով  ձեռք բերած պայմանավորվածությունները, նա նոր պահանջներ է առաջ քաշում՝ այդ թվում Սահմանադրության փոփոխության հարցը։

6․ Արդյոք Ադրբեջանն իրապե՞ս անկեղծ է խաղաղության իր ձգտումներում։ Իհարկե՝ ոչ։ Նասպառազինվում է, հզորացնում ռազմական կարողականությունները,  շարունակում է ՀՀ տարածքների /210 քառկմ/ օկուպացիան,   Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ատելության խոսքի տարածումը, իրականացնում է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման պետական քաղաքականություն, շինծու դատական գործընթացներով կեղեքում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու պատանդառված  անձանց,  մերժում է արցախցիների  հավաքական վերադառնալու իրավունքը:

Ի դեպ, Վերադարձի իրավունքին  քամահրանքով վերաբերող քպ-ականներ, այս իրավունքը շարունակում է միջազգային իրավունքի մաս կազմել, հնչում է տարբեր հարթակներից և այդ հարցի վերջին բարձրաձայնողներիցմեկն էլ  վերջերս Հայաստան այցելած ՄԲ պետնախարար Սթիվեն Դաութին էր: Պարզապես դուք այդ կամքն ու ու համոզումը չունեք:

7․ Ադրբեջանը չի դադարեցնում ՀՀ տարածքների նկատմամբ հավակնությունները։ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը զավթողական կոնցեպտ է՝ որն այս պահին էլ շարունկում է ներառվածլինել ադրբեջանական տեղակատվական, կրթական և հանրային համակարգերում։

«Սյունիքը Ադրբեջանից  խլված տարածք է», ահա Ալիևի հետվաշինգտոնյան հայտարարություններից ևս մեկը:

Սիրելի հայրենակիցներ, մեծագույն հակակրանքով եմ Ալիևից մեջբերումներ կատարում, բայց ստիպված եմ,  որովհետև քպ-ական քարոզչամեքենան ու Փաշինյանն այլ պատկեր են փոխանցում: Ըստ Փաշինյանի դեռ փոխադարձաբար հողեր ունենք տալու: Բայց մինչև հիմա միայն Հայաստանից են տարել:

8․ Վարչախումբն իր բոլոր զիջումները բացատրում է այլընտրանքի բացակայությամբ, մինչդեռ իբրև բաղձալի խաղաղություն մատուցվող փաստաթուղթն իրականում խաբկանք է՝  վարչախմբի քաղաքական և դիվանագիտական պարտությունների արտացոլանքը, հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանելու անունակությունը։

9․ «Համաձայնագիրն արտահայտում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններ կառուցելու Ադրբեջանի տեսլականը», հայտարարել է Ալիևը, իսկ, թե հայկական կողմի որ առաջարկությունն է տեղ գտել, այդպես էլ այս հարցին Փաշինյանը չտասխանեց։

10․ Ադրբեջանի տևական  պահանջի և Հայաստանի իշխանությունների հերթական զիջման  արդյունք է նաև  ԵԱՀԿ Մինսկի խմբի  լուծարումը։ Փոխարենը չի առաջարկվում միջազգային այլընտրանքային որևէ հարթակ։

Ըստ էության Հայաստանը չի պաշտպանում Շվեյցարական բանակցային նոր հարթակի առաջարկը, ինչը թույլ կտա բանակցել Վերադարձի իրավունքի  և անվտանգային այլ հարցերի շուրջ։

11․ Հայաստանի իշխանությունների խոստացած «անխոչընդոտ» տրանսպորտային հաղորդակցության նախագիծը (TRIPP) խոցելի է դարձնում ՀՀ տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը։

12․ Հրապարակված փաստաթղթերում առկա բազմաթիվ անորոշություններն ու  ոչ հստակ ձևակերպումները տասնյակ հարցեր են առաջացնում, որոնցմանրամասները գաղտնի են պահվում կամ չկան, այսպես՝

1. Ի՞նչ պայմաններով և ի՞նչ ժամկետով է տրվելու Մեղրիով անցող ադրբեջանցիների համար անխոչընդոտ ճանապարհի կառավարման և շահագործման  իրավունքը։

2. Իրավական ի՞նչ ռեժիմ և կարգավորումներ է այն ենթադրում․ՀՀ լիարժեք իրավազորությու՞ն, պետական ծառայությունների ազա՞տ գործունեություն, թե՞ այլ։

3. Ինչպե՞ս է արտահայտվելու փոխադարձության սկզբունքը։

13․ Պաշտոնական Հայաստանը մերժումէ, մինչդեռ Ադրբեջանը համառորեն ՄԻՋԱՆՑՔ բառն է օգտագործում, նաև հայր Ալիևի անունով կոչելու պահանջ հնչեցնում։

Այս օրերի ևս մեկ հայտարարություն՝ «Ուզենան, թե՝ ոչ, մենք իրականացնելու ենք Զանգեզուրի միջանցքը»։

14․ Եթե Թուրքիայի շահագրգռությունը սոսկ կոմունիկացիաների ապաշրջափակումն է, ապա ինչո՞ւթողած Կարս-Գյումրի երկաթուղին, Սյունիքը շրջանցող Կարս-Իգդիր-Դիլիջու երկաթգիծն է  կառուցում Բաքու հասնելու համար։

15․ Վաշինգտոնյան փաստաթղթերը չեն բովանդակում Հայաստանի  նկատմամբ  անվտանգային երաշխիքներ և հանձնառություններ։Իսկ

ԱՄՆ նախագահի ստորագրությունը  իրավական և այլ պատասխանատվություն չի ենթադրում։

16․ Երրորդ կողմի ուժերի տեղակայման արգելքովսահմանափակում է  Հայաստանի անվտանգային ինքնիշխանությունը։

17․ Ակնհայտ անորոշություններն ու  ապագային թողնված պայմանավորվածությունների մեծ ծավալները  մեծացնում են մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական բախումների հավանականությունը։ Բացառելի չէ, որ  տարածաշրջանային նոր՝ աշխարհաքաղաքական  հնարավոր հակամարտության պարագայում,Հայաստանը վերածվելու է   հակամարտության խաչմերուկի՝ներքաշվելով աշխարհաքաղաքական հակամարտության մեջ։

Սիրելի հայրենակիցներ, տնտեսական, իրավական և այլ մարտահրավերների մասին կխոսեն գործընկերներս։

Մինչ այդ արձանագրենք,

• Հռչակագիրն ու նախաստորագրված համաձայանգիրը պարունակում են Հայաստանի համար լրջագույն անվտանգային սպառնալիքներ և անհստակ կարգավորումներ։ Չափելի  մեխանիզմների բացակայությունը ոչ միայն չիապահովում կայունություն, այլև նոր պատերազմի և անկայունության աղբյուր է։

• Ցեղասպանական հանցագործությունների արդյունքում ձևավորված ստատուս քվոն չի կարող հանգեցնել կայուն խաղաղության։

• Բաքուն հասել է և հասնում է  իր բոլոր քաղաքական նպատակներին, որովհետև գոյություն ունի աքսեոմատիկ քաղաքագիտական ճշմարտություն․ պարտվածը չի կարող շահեկան բանակցող լինել։

• Որովհետև պատերազմ բերողը չի կարող խաղաղություն բերել։

Քաղաքական մեծամասնություն, փորձեք անկեղծ լինել հասարակության հետ․պարտության  տվյալ փուլում հաստատուած զինադադարը որպես  խաղաղություն ներկայացնելն ու   խաղաղության բառի ներքո երկրի ապագան հանուն սեփական իշխանության աՃուրդի հանելը մեղմ ասած ազնիվ չէ։

Սիրելի հայրենակիցներ, մենք՝  ինչպես բոլոր բանական մարդիկ և քաղաքական ուժերը, դեմ ենք պատերազմին։ Մենք դեմ չենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանն միջազգային ջանքերին։

Սակայն արդար, կայուն և երկարատև խաղաղությունը ոչ թե շարունակական զիջումներով է հաստատվում, այլ ամբողջական և արժանապատիվլուծումներով, ինչի կամքը,  կարողությունն ու պատկերացումներըիշխող քաղաքական ուժը չունի։

https://www.arfd.am/wp-content/uploads/2025/09/AQO3PT6t1xxhm-5FJol4I7ukvDHHQh0Hl3Iax6A1UeQE5rLVS1KnCMp_hXVobvhwRDjIOgUNyc46ljbBYmKu90CZlUpialeEBqKSvlUC2OJtBQ.mp4
FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company