ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Կատարը որպէս հայելի. հետեւութիւններ, որոնք անհրաժեշտ նաեւ հայաստանին

15 Սեպտեմբեր 2025

Մերձարեւելեան իրադարձութիւնների կիզակէտում շարունակում է մնալ պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարներին վերացնելու նպատակով Իսրայէլի յարձակումը Կատարի մայրաքաղաք Դոհայի վրայ:

Իսրայէլի միջոցով կազմակերպւած պետական ահաբեկչութեան հերթական այս փորձը թէեւ աւարտւեց նշանակալի ձախողմամբ, այդուհանդերձ կասկածից վեր է, որ այն լուրջ հետեւութիւններ անել է պարտադրելու ոչ միայն Կատարին այլեւ տարածաշրջանի բոլոր երկրներին:

Փաստ է, որ Կատարը վերջին տարիներին հանդէս է գալիս որպէս ԱՄՆ-ի առանցքային դաշնակից Արեւմտեան Ասիայում։ Պարսից ծոցի հարաւային ափի այս փոքր երկիրը հիւրընկալում է տարածաշրջանի ամենամեծ ամերիկեան ռազմակայանը՝ «Ալ Ուդէյդ»-ը, եւ հետեւողականօրէն զարգացնում է իր յարաբերութիւնները Վաշինգտոնի հետ, այդ թւում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական ու տեխնոլոգիական ուղղութիւններով։ Ակնյայտ է, որ կատարական իշխանութիւնները համոզւած են (դեռեւս չկայ որեւէ ազդակ, որը կը յուշի այս քաղաքական կուրսի փոփոխութեան մասին), որ ամերիկեան ռազմաքաղաքական հովանաւորութիւնը կարող է ծառայել որպէս լիարժէք անվտանգութեան երաշխիք, մասնաւորապէս՝ արաբական երկրների կողմից 2017 թւականի տնտեսական ու քաղաքական շրջափակման տխուր փորձից յետոյ։

Սակայն փաստ է նաեւ, որ նախօրէին Իսրայէլի կողմից Կատարի վրայ իրականացւած յարձակումը, որը ոչ այլ ինչ էր, քան այդ երկրի ինքնիշխանութեան դէմ ակնյայտ ագրեսիա, զգուշացնող ազդակ է հանդիսացել ոչ միայն Կատարի, այլեւ ամբողջ տարածաշրջանի երկրների համար՝ հաստատելով այն պարզ ճշմարտութիւնը, որ արտատարածաշրջանային հզօր դաշնակիցների առկայութիւնը չէ, որ երաշխաւորում է որեւէ պետութեան անվտանգութեան ապահովումն ու ինքնիշախնութեան անձեռմխելիութիւնը, այլ՝ այն պայմանաւորւած է բացառապէս սեփական շահերի եւ կարողականութիւնների վրայ հիմնւած ինքնուրոյն քաղաքականութեամբ եւ հզօրութեամբ:

Կատարը, լինելով տարածաշրջանի այն երկրներից մէկը, որն իր անվտանգութեան եւ ինքնիշխանութեան ապահովումն ուղղակիօրէն արտապատւիրակել էր արտատարածաշրջանային գերտէրութեանը՝ ԱՄՆ-ին, Իսրայէլի ագրեսիայից յետոյ յայտնւել է խոցելի դիրքերում։ Վերջին իրադարձութիւններն ի ցոյց դրեցին, որ սեփական ուժերի վրայ հիմնւած եւ կառուցւած քաղաքականութիւնը եւ աշխարհաքաղաքական ինքնուրոյնութիւնն աւելի կարեւոր գործօններ են, քան ռազմաքաղաքական առումով որեւէ այլ երկրից ամբողջական կախւածութիւնը:

Այս ագրեսիան ակնյայտ մարտահրաւէր էր ոչ միայն Կատարի, այլեւ տարածաշրջանի այն բոլոր պետութիւնների համար, որոնք փորձում են իրենց անվտանգութիւնն արտապատւիրակել՝ փոխանակ ձեւաւորելու եւ զարգացնելու ազգային պաշտպանական կարողութիւնները եւ վարելու յստակ անկախ արտաքին քաղաքականութիւն։ Այս ագրեսիան երիցս ապացուցեց, որ երկրները ինչքան էլ, որ ներդրում կատարեն արտատարածաշրջանային ուժերի հետ դաշնակցային յարաբերութիւնների ձեւաւորման, ամրապնդման եւ զարգացման վրայ, դրանք երբեւէ չեն կարող վերածւել անսասան պատնէշի՝ յատկապէս այն պարագայում, երբ այսպէս կոչւած դաշնակիցն իրականում ունի բոլորովին այլ նպատակներ:

Կատարի վրայ յարձակումը մէկ անգամ եւս ընդգծեց, որ տարածաշրջանային կայունութիւնն ու անվտանգութիւնը չեն կարող կառուցւել արտատարածաշրջանային ուժերի աջակցութեամբ, եւ որ այն պահանջում է համարձակ ինքնուրոյնութիւն, գետնի վրայ առկայ իրողութիւնների վրայ հիմնւած ինքնիշխան ռազմավարութիւն եւ, նաեւ, վստահութիւն տարածաշրջանային իրական գործընկերների հանդէպ։

Տեղի ունեցածը սթափեցնող կոչնակ էր ոչ միայն Կատարի, այլեւ ողջ Մերձաւոր Արեւելքի պետութիւնների համար, որոնք սեփական անվտանգութեան երաշխիքը փնտրում են ԱՄՆ-ի ուղղակի մասնակցութեամբ տարբեր ձեւաչափի պայմանագրերում:

Կատարի օրինակը նաեւ, եւ յատկապէս ուսանելի է Հայաստանի համար՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գործող իշխանութիւններն այսօր փորձ են անում ԱՄՆ-ի միջնորդութեամբ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ նախաստորագրւած փաստաթուղթը ներկայացնել որպէս «յաղթաթուղթ», որը երկրի առջեւ կը բացի յարատեւ «խաղաղութեան» դռները եւ կապահովի նրա անվտանգութիւնն ու ինքնիշխանութիւնը:

Կատարի օրինակը, սակայն, յստակ ցոյց է տալիս, որ ԱՄՆ-ի հետ ամուր ռազմավարական կապերն ու ամերիկեան ռազմաբազայի ներկայութիւնն անգամ չեն հանդիսանում իրական անվտանգութեան եւ ինքնիշխանութեան ապահովման համար երաշխիք։ Այն յուշում է, որ երբ ծագում է իրապէս կենսական սպառնալիք, արտաքին դաշնակիցները ելնելով իրավիճակից եւ սեփական շահերից, յաճախ ընտրում են «չէզոքութիւն»՝ բաւարարւելով «մտահոգ» յայտարարութիւններով եւ խնդրի շուտափոյթ կարգաւորմանն ուղղւած ջանքերի գործադրման «հաւաստի» խոստումներով:

Այս իրողութիւնը պէտք է խիստ զգուշացնող ազդակ լինի Հայաստանի համար, որը փաստացի փորձում է իր ազգային անվտանգութեան եւ ինքնիշխանութեան ապահովումն արտապատւիրակել, վստահելով ամերիկեան «երաշխիքներին»՝ առանց ամրապնդելու սեփական պաշտպանական ու քաղաքական դիմադրողականութիւնը։

Չմոռանանք, որ երբ որեւէ պետութիւն պատրաստ է իր անվտանգութեան եւ ինքնիշխանութեան ապահովումն արտապատւիրակել՝ յանուն ենթադրեալ «խաղաղութեան», ապա այդ «խաղաղութիւնը» դառնում է գործիք՝ արտաքին ուժերի ձեռքում՝ իրենց կամքը թելադրելու համար:

Սա իրականութիւն է, որից խուսափել չի կարող որեւէ երկիր: Կատարը Ձեզ օրինակ:

«Ալիք»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company