ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանի կառավարությունը ներսից քանդում է Հայաստանը

16 Սեպտեմբեր 2025

Հայաստանի ճգնաժամը խորանում է։ Ամեն օր երկրի անձեռնհաս կառավարողները մաս առ մաս խլում են նրա ինքնիշխանությունը՝ քանդելով այն պետությունը, որը պաշտպանելու համար էին ընտրվել։

Այժմ Հայաստանի ղեկավարները կրկնում են նրա ոխերիմ թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների դիրքորոշումները՝ կարծես նրանք են զբաղեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աթոռը Երևանում։

Անցյալ շաբաթ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մի շարք հակասական և հակահայկական հայտարարություններ արեցին։

Հաջորդ տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանը հանրությանը հեղեղել է խաղաղության մասին դատարկ խոստումներով։ Սակայն, նույնիսկ մի շարք նվաստացուցիչ զիջումներից հետո, նախագահ Իլհամ Ալիևը մերժում է այսպես կոչված պայմանագիրը՝ չնայած օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որը բեմադրվել էր այն ստորագրելու համար։

Հազվադեպ առիթներով Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոստովանել են ճշմարտությունը։ 2024 թվականին Փաշինյանն անփույթ կերպով ասաց սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչներին. «Դուք կարող է մի յոթ օր անվտանգ ապրեք, ութերորդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»։ Անցյալ շաբաթ Ազգային ժողովում Միրզոյանը նույն խոստովանությունն արեց. «Լիակատար խաղաղություն չի լինի, նույնիսկ եթե Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրվի»։ Սակայն նրանք արագ վերադառնում են այն հերյուրանքին, թե «խաղաղություն է հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի տված խոստումը Փաշինյանին, որ նա կհորդորի Ալիևին ազատ արձակել հայ բանտարկյալներին, ոչ մի արդյունք չտվեց՝ մնալով միայն խոսքի մակարդակում։ Ավելի վատ՝ Փաշինյանը խնդրեց Թրամփին գերիների հարցը չներառել փոխըմբռնման հուշագրում՝ վախենալով, որ ազատ արձակվելուց հետո իր քաղաքական մրցակիցները կարող են մարտահրավեր նետել հաջորդ տարվա ընտրություններում։

Ալիևի պահանջով Մինսկի խումբը լուծարելուց հետո Փաշինյանն արդարացրեց այն՝ անվանելով «անօգուտ», թեև այն գրեթե երեք տասնամյակ կանխել էր պատերազմը։ Նա նույնիսկ հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը «վաղուց լուծված էր»։ Եթե դա ճիշտ լիներ, ապա ինչո՞ւ պետք է Ալիևն արյունալի պատերազմ սկսեր 2020 թվականին՝ այն գրավելու համար։

Իրականում Փաշինյանը հանձնեց Արցախը՝ տապալելով բանակցությունները, անտեսելով Մինսկի խմբի առաջարկները և 2019 թվականին ամբարտավանորեն հայտարարելով. «Ես բանակցություններն սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարևոր նրբություն է»։ Ալիևը սպառնալից պատասխանեց. «Փաշինյանի հետ բանակցություններն անօգուտ են և անիմաստ…․

Բանակցությունների ձախողման դեպքում Ադրբեջանն իրավունք ունի խնդիրը լուծել պատերազմով»։ Արցախը կորցնելուց հետո Փաշինյանն անհեթեթորեն հայտարարեց, թե Հայաստանը հիմա «ավելի անկախ է, քան երբևէ․․․»։ Ինչպե՞ս կարող է տարածքների և հազարավոր կյանքերի կորուստը երկիրը դարձնել ավելի անկախ։ Արդյո՞ք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կվերադարձնի Արևմտյան ափը, կճանաչի Պաղեստինը, իսկ հետո կհայտարարի, թե Իսրայելն «ավելի անկախ» է դարձել։ Միայն պարտված ղեկավարը կարող է նման անհեթեթ արդարացում հորինել։

Փաշինյանը նաև հերքեց, որ Սպիտակ տանը համաձայնել է ամերիկյան ընկերությանը 99 տարով հանձնել այն ճանապարհի կառավարումը, որն Ադրբեջանը հիմնական մասը կապում է Նախիջևանի հետ՝ հակասելով նախագահ Թրամփի հրապարակային հայտարարությանը։

Օգոստոսի 28-ին մամուլի ասուլիսում Փաշինյանը պարծեցավ. «Ես եմ կառավարությունը։ Ոչ մեկ չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ»։ Սա ամենացայտուն ապացույցն է նրա բռնապետական մտածելակերպի, չնայած նրա մշտական պնդումներին, թե ղեկավարում է ժողովրդավարական երկիր։ Հաջորդ առավոտ նա աշխատանքից ազատեց վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին՝ այն բանի համար, որ վերջինս ընդունել էր Հայաստանի պարտավորությունը՝ կատարելու միջազգային արբիտրաժի վճիռը կառավարության կողմից Սամվել Կարապետյանի էլեկտրացանցի ապօրինի բռնագրավման գործով։ Թեև Հայաստանն այդ արբիտրաժային վճռով պարտվել էր, Փաշինյանը կեղծորեն հայտարարեց. «Մենք հաղթել ենք արբիտրաժային դատարանում»։

Հետ չմնալու համար, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 11-ին հայտարարություններ արեց, որոնք հակասում են Հայաստանի շահերին՝ կարեկցանք արտահայտելով Ադրբեջանի հանդեպ։

Հարցին, թե արդյոք Բաքուն պետք է թույլ տա նույն փոխադարձ ընթացակարգերն Ադրբեջանի տարածքով անցնող հայկական բեռների համար, Սիմոնյանը պատասխանեց. «Վերքերը թարմ են՝ թե՛ մեր կողմից, թե՛ իրենց կողմից։ Բա մենք մարդ չե՞նք սպանել։ Մարդ չի՞ մահացել Ադրբեջանի կողմից։ Խոսքը սահմանին դեմ առ դեմ շփվելու մասին է… Հարաբերությունների և վստահության վերականգնման այս զգայուն ժամանակահատվածում նպատակն է նվազագույնի հասցնել այդ շփումը։ Ադրբեջանը նույնպես շատ մեծ վերքեր ունի։ Ադրբեջանը համարում է, որ… Հայաստանի Հանրապետությունը իր երկրի 20 տոկոսը 30 տարի շարունակ պահել է գրավման տակ և նույնիսկ ցեղասպանության հասնող հայտարարություններ է անում։ Սա նրանց մտածելակերպն է, և ակնհայտ է, որ Ադրբեջանի համար շատ կարևոր է կանխել ամեն հնարավոր ապագա սպառնալիք»։ Սիմոնյանը, կարծես թե, մոռացել է, որ ինքը ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի խորհրդարանի նախագահն է։

Սիմոնյանը նաև ծաղրեց ընդդիմադիր կուսակցություններին՝ պնդելով, որ նրանք «յոթ հոգի մարդ փողոցում չեն կարողանալու հավաքել», և պարծենալով, որ «իմ նկարը դնեմ փողոցում, շատ ավելի մարդ շուրջը կհավաքվի»։ Ընդդիմության առաջնորդներից մեկը հակադարձեց. «Այո, շատ ավելի շատ մարդ կհավաքվի Սիմոնյանի նկարի շուրջ փողոցում՝ դրա վրա թքելու համար»։

Վերջապես, Փաշինյանի կառավարության կողմից Հայաստանի սրբազան խորհրդանիշներից հրաժարվելու վերջին օրինակն է նոյեմբերի 1-ից ուղևորների անձնագրերի վրա սահմանահատման կնիքից Արարատ լեռան պատկերը հանելու որոշումը: Արդյոք հանձնվող կառավարությունը հաջորդ քայլով երկիրը կվերանվանի՞ «Էրմենիստան»։

Քանի որ Հայաստանի կառավարությունը չի պաշտպանում պետությունը, քաղաքացիները պարտավոր են պաշտպանել այն։ Յուրաքանչյուր զիջում, յուրաքանչյուր ջնջված խորհրդանիշ, թշնամու յուրաքանչյուր հռետորաբանության կրկնություն՝ ևս մեկ քայլ է դեպի ազգային ոչնչացում։ Հայ ժողովուրդը՝ հայրենիքում և արտերկրում, պետք է վերջապես արթնանա և իշխանության բերի նոր ղեկավարների, որոնք կծառայեն Հայաստանի շահերին, այլ ոչ թե նրա թշնամիների։ Պատմությունը չի ների անգործությունը։ Գործելու ժամանակը հիմա է, քանի դեռ պաշտպանելու Հայաստան գոյություն ունի։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company