ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Քաթարի Մէջ Համադրուած Հակասութիւն` Անգարայի Եւ Պաքուի Միջեւ

17 Սեպտեմբեր 2025

Քաթարի մէջ տեղի ունեցած արաբական-իսլամական պետութիւններու վեհաժողովին քիչ էին այն երկիրները, որոնք կը մասնակցէին ոչ առաջին դէմքերով: Անոնցմէ ուշագրաւ ներկայութիւն էր Ազրպէյճանը, որ մասնակցեցաւ արտաքին գործոց նախարարի մակարդակով:

Այս երեւոյթը անմիջապէս համեմատական տրամաբանութիւն կը յուշէ Անգարայի հետ, որուն առաջնորդին խօսքը կը բնութագրուի իբրեւ վեհաժողովին հնչած ամէնէն շատ հակաիսրայէլականը:

Յատուկ վերլուծումի կը կարօտին իւրաքանչիւրի խօսքին հասցէականութեան տարբերութիւնները: Համասի շրջանցումը, պաղեստինցի ժողովուրդին զանգուածային ջարդի եւ բռնատեղահանման ենթարկուիլը, ցեղային զտումն ու ցեղասպանութիւնը եզրեր էին, որոնք հնչեցին վեհաժողովի ընթացքին: Այսքան հնչեղութեան առիթը անշուշտ այն էր, որ գործողութիւնը իրականացուած էր քաթարեան տարածքներու վրայ` ծանր հարուած հասցնելով Քաթարի ստանձնած միջնորդական առաքելութեան, երկրին ու պետութեան:

Այդ երանգային տարբերութիւնները Թուրքիոյ եւ Ազրպէյճանի միջեւ շատ աւելի ցցուն էին: Էրտողանի խօսքին մէջ Իսրայէլ կը ներկայացուէր իբրեւ ցեղասպան պետութիւն, հաշիւ կը պահանջուէր եւ կոչ կ՛ըլլար տնտեսական ճնշումը Իսրայէլի վրայ հզօրացնելու: Քաոս ստեղծող ահաբեկչական պետութիւն կ՛որակուէր Իսրայէլը, որ խախտած էր միջազգային իրաւունքի բոլոր կանոնները եւ մնացած էր անպատիժ: Ըստ Էրտողանին, արիւնարբու պաշտօնեաներ կը նկատուէին իսրայէլացի ռազմաքաղաքական անձնաւորութիւնները, որոնք այս ոճիրով Իսրայէլի «աւազակապետութիւն»-ը նոր աստիճանի կը հասցնէին: Թուրքիոյ առաջնորդը այս բոլոր ծանրագոյն մեղադրանքները հնչեցնելէ ետք կը վճռէր, որ չի հանդուրժեր Կազայի ցեղասպանութիւնը կամ անոր մասնատումը:

Մղոններով հեռու էր Պաքուի պաշտօնական խօսքը Անգարայի աւագ եղբօր փոխանցածներէն թէ՛ իբրեւ ոճ եւ թէ՛ իբրեւ բովանդակութիւն: Նկատուեցաւ արդէն, որ Պաքուն խուսափած էր առաջին դէմքով ներկայանալէ այս վեհաժողովին: Արագ հայեացքով թէ՛ խուսափումը եւ թէ՛ մեղմ ոճը կը մեկնաբանուին այսօր գործող եւ զարգացող Իսրայէլ-Ազրպէյճան ռազմավարական համագործակցութեամբ: Հարցումը բնականաբար շատ արագ կը ձեւաւորուի: Այս ընթացքը ի հեճուկս Անգարայի՞ է, թէ՞ անոր հետ համակարգուած է:

Մարդասիրական ճգնաժամի խորացման միտող արարք որակած է ազրպէյճանցի դիւանագէտը Քաթարի մէջ արձանագրուածը եւ աւելցուցած, որ իր պետութիւնը ամբողջական զօրակցութիւն կը յայտնէ Քաթարին շարունակելու իր առաքելութիւնը: Համակողմանի կոչ կայ բոլոր կողմերուն հրադադարի հաստատման նպատակով իրենց ջանքերը ի գործ դնելու, յարգելով պաղեստինցի ժողովուրդին իրաւունքները: Այսքան:

Այս հանգամանքները աւելիով պարզ կը դառնան, երբ կարդանք շրջանառութեան մէջ դրուած լրատուութիւնը առ այն, որ Պաքուի մէջ կ՛ակնկալուի բարձրագոյն մակարդակի վրայ Սուրիա-Իսրայէլ դէպի բանակցութիւններ ձգտող երկխօսութիւն:

Պաքուն միայն ինքնաառաջադրումով չի կրնար ստանձնել նման առաքելութիւն: Հարաւային Կովկաս-Միջին Արեւելք յարաբերակցական գիծին վրայ կը գրանցուին զուգահեռ գործընթացներ: Ազրպէյճանական հարթակի ձեւաւորման մէջ դերակատար է Անգարան, որքան ալ բարձրացնէ հակաիսրայէլական իր յայտարարողականութիւնը: Այս շրջածիրին մէջ կը տեղաւորուին նաեւ Ուաշինկթընի տարբեր ներկայացուցիչներու յուշումները, թէ Աբրահամեան դաշինքի քարտէսի երկրորդ միջավայրը Հարաւային Կովկասն է:

«Ա.»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտարարէ «ԱՄԱՐԱՍ» ծրագրի կայացումը

06 Օգոստոս 2026
Դատող կողմի համար այս դատավարությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությա

06 Օգոստոս 2026
Ակնարկ. Երբ իշխանութիւնն այլեւս ընդդիմ

Այս յօդւածը փորձում է հասկանալ, թէ ինչ է տեղի ունենում, երբ իշխանութիւնը արտաք

06 Օգոստոս 2026
Շարունակե՞լ Գոյութիւն Ունեցածը, Թէ՞ Ան

Խորհրդարանական ընտրութիւնները կը կատարուին իշխանութեան փոփոխութիւնը կարելի դար

06 Օգոստոս 2026
Էներգետիկ ինքնիշխանության պատրանքը․ Հա

Ռուսաստանը կարող է վերանայել կամ դադարեցնել Հայաստանի նկատմամբ բնական գազի, նա

06 Օգոստոս 2026
Քարտեզից այն կողմ. Տիգրանաշենը և Հայաս

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացը վաղ

06 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company