ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արարատը՝ Մեր Ինքնութեան Յենասիւնը

18 Սեպտեմբեր 2025

2025 թւականի նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետութեան սահմանային կնիքներից հանւում է Արարատ լեռան պատկերը։ ՀՀ կառավարութեան այս որոշումը, որը ոմանց համար, առաջին հայեացքից կարող է թւալ աննշան գրաֆիկական փոփոխութիւն, իրականում վտանգաւոր է խորհրդանշական, հոգեբանական եւ քաղաքական իմաստներով։ Սա հերթական, բայց, միեւնոյն ժամանակ, ամենացուցադրական քայլն է գործող վարչախմբի կողմից՝ ուղղւած հայ ժողովրդի ազգային ինքնութեան պատմական հիմքերի կազմաքանդմանը։

Եւ որքան էլ դա փորձեն ներկայացնել որպէս տեխնիկական-վարչական կարգաւորում, փաստն այն է, որ սա խիստ նպատակային քայլ է, քանզի Արարատը պարզապէս լեռ չէ։ Արարատը հայի հոգին է, նրա էութեան ու ինքնութեան, հոգեմտաւոր կառուցւածքի ամենակարեւոր բաղադրիչներից մէկը։ Եւ եթէ այդ հոգուց, էութիւնից ու ինքնութիւնից փորձում են մի բան պոկել, նշանակում է՝ ուզում են վերաձեւել հէնց հայի էութիւնը, խեղել ինքնութիւնը, վերախմբագրել հոգեմտաւոր կառուցւածքը։

Արարատը, հազարամեակներ շարունակ հանդիսացել է հայ ժողովրդի ու հայկական պետութեան գոյութեան, մշակոյթի, ինքնագիտակցութեան եւ պատմական յիշողութեան խորհրդանիշը։ Արարատը, որն այսօր, գծւած ու մեզ պարտադրւած սահմաններից այն կողմ է, երբեք չի լքել հայի հոգին։ Մեր մեծերից ոչ ոք չի խօսել հայի մասին՝ առանց Արարատի։ Մեր գրականութեան, հոգեւոր հորիզոնների, ազգագրութեան ու գեղարւեստի մէջ այն միաժամանակ Աստծոյ լեռ է, բիբլիական սրբութիւն, վերադարձի իղձ եւ յոյս, ազգային մեծ տեսլականի իրագործման սեպը:

Արարատը հայ ժողովրդի համար պարզապէս լեռ չէ, ինչ-որ երկրաբանական երեւոյթ։ Այն սրբութիւն է, որ ապրել է մեր աղօթքներում ու սպասումներում, մեր պոէզիայում ու կերպարւեստում:

Մովսէս Խորենացին նրան անւանել է «բիբլիական լեռ», իսկ միջնադարեան գրչագիր մատեաններում Արարատը պատկերւել է որպէս երկնային ծագում ունեցող խաչի խորհրդանիշ՝ դրւած Հայոց աշխարհի սրտում։

Չարենցն իր կոթողային ստեղծագործութեան մէջ գրել է.

«Աշխա՛րհ անցի՛ր,

Արարատի նման ճերմակ գագաթ չկայ.

Ինչպէս անհաս փառքի ճամփայ՝

ես իմ Մասիս սարն եմ սիրում»։

Նա չի գովերգել Արարատը՝ որպէս բնապատկեր, այլ՝ որպէս հոգեվիճակ, որպէս պաշտամունքի առարկայ, որպէս պատմական յիշողութեան մարմնացում։

Խաչատուր Աբովեանը, Աւետիք Իսահակեանը, Յովհաննէս Թումանեանը, Մարտիրոս Սարեանը եւ մեր մշակոյթի միւս բոլոր մեծերն Արարատը միանշանակ կապել են Հայոց աշխարհի եւ հայ ազգի էութեան ու ինքնութեան հետ:

Համաշխարհային գիտական, մշակութային եւ գեղարւեստական աշխատութիւններում Արարատը նոյնպէս վաղուց դարձել է Հայաստանի ու հայութեան առանցքային՝ ամենակարեւոր ու գլխաւոր խորհրդանիշը:

Բրիտանացի պետական գործիչ եւ աշխարհագրագէտ Ջէյմս Բրայսը, 1876 թւականին Հայաստանից վերադառնալով, գրել է.

«Արարատը սրբութիւն է հայի հոգու համար։ Այն նոյնքան անբաժան է նրա ինքնութիւնից, որքան Սիոնը՝ հրեայի»։

Ամերիկացի պատմաբան Ռոբերտ Թոմսոնն իր աշխատութիւնում ընդգծում է.

«Հայկական ինքնութիւնը դժւար է պատկերացնել առանց Արարատի։ Այդ լեռը հայի պատմական յիշողութեան մէջ գագաթ է՝ ե՛ւ խորհրդանշական, ե՛ւ բուն իմաստով»։

Հայկական եւ միջազգային այս ընկալումները մեզ յիշեցնում են, թէ ինչպիսի արժէք է Արարատը մեզ համար, եւ ինչ նշանակութիւն ունի այն մեր էութեան, նկարագրի եւ ինքնութեան պահպանման գործում: Իսկ այսօր, փաշինեանական վարչակազմը որոշել է մաքրել այդ խորհրդանիշը ՀՀ պետական վաւերագրերից, որովհետեւ Արարատը խանգարում է նրանց առաջ քաշած «իրական Հայաստան» հակազգային տեսութեան կայացմանը, որը գործող իշխանութիւնը փորձում է պարտադրել հայ ժողովրդին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջով։

Քաղաքական առումով, սա այն նոյն ուղու տրամաբանական շարունակութիւնն է, որով 2018 թւականից սկսեալ շարժւում է փաշինեանական վարչակաչգը՝ հրաժարւելով այն ամէնից, ինչն ազգային է՝ յանուն «նոր իրողութիւնների»։ Յիշենք. Նախ՝ Արցախը դարձաւ անցանկալի «բեռ», ապա՝ պահանջատիրութիւնը ընկալւեց որպէս խանգարող գործօն, յետոյ թիրախաւորւեց Հայ Առաքելական Եկեղեցին, իսկ հիմա հերթը հասել է Արարատին։ Եւ այս ամէնը մի ընթացք է, որի իւրաքանչիւր քայլը մի աստիճան աւելի է հեռացնում մեզ մեր ինքնութիւնից։ Այս գործընթացը նպատակային կերպով փորձում է մեզ տանել դէպի հոգեւոր սնանկացում, էութեան, ինքնութեան ու նկարագրի պարպում:

Այս խորապատկերում մեզ անհրաժեշտ է ընկալել եւ հասկանալ, որ խնդիրը ոչ թէ սոսկ Արարատի պատկերն է, այլեւ այն, թէ ինչ է խորհրդանշում այդ պատկերը: Եւ հէնց այդ խորհրդանշումն է, որ խանգարում, պատնէշում է փաշինեանական վարչակազմի կողմից մեզ պարտադրւող թշնամական օրակարգի իրագործումը, իսկ այդ օրակարգի իրականացումը պահանջում է, որ հայը մոռանայ իր պատմութիւնը, իր կորուստը, իր ցաւը, իր իղձերն ու տեսլականը, եւ վերածւի անդէմ, աննկարագիր գոյակցութեան՝ առանց յիշողութեան, եւ, հետեւաբար՝ առանց պահանջատիրութեան։ Արարատը հէնց այդ յիշողութեան եւ պահանջատիրութեան ամրակուռ սիւներից մէկն է:

Մաքրէք մարդ արարածի յիշողութիւնը եւ նա ոչնչով չի տարբերւի անասունից. «Մարդ ու անասուն իրարից ջոկւում են յիշողութեամբ: Յիշողութիւնը դրած է անասունի եւ մարդու արանքում: Յիշողութեան մէջ ես՝ ուրեմն վառւում ես, մարդ ես, հաշիւներ ունես, անհանգիստ ես – յիշողութեան մէջ չես՝ հրէ՜ն բաց դաշտում կովն արածում է առանց յիշողութիւնների, իսկ հորթին երէկ են մորթել…»,- գրել է Հրանտ Մատթէոսեանը:

Յիշողութիւն չունեցող մարդը, ազգը, հայրենիք ունենալ չի կարող: Իսկ Արարատը հէնց յիշողութեան լեռ է։ Հայկական յիշողութեան գագաթը։ Արարատը ջնջել մեր հաւաքական յիշողութիւնից, նշանակում է ջնջել հայի տեսակը, խաչ քաշել նրա, եւ նրա հայրենիքի ապագայի վրայ:

Եւ այս քայլը, եթէ չկասեցւի, կը դառնայ նախադէպ՝ ապագայի շատ աւելի վտանգաւոր զիջումների համար։ Զիջումներ, որոնք միգուցէ չլինեն քարտէզի վրայ, բայց լինելու են մեր հոգու մէջ, հայի տեսակի հոգու մէջ:

Յիշե՛նք. Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագան կարող է երաշխաւորւել միայն այն դէպքում, երբ կը կասեցւի իր պատմական յիշողութեան նկատմամբ այս համակարգւած թշնամական ոտնձգութինը։ Որովհետեւ առանց յիշողութեան՝ չկայ ազգ։ Առանց Արարատի՝ չկայ Հայոց հայրենիք։ Որովհետեւ ապրում է Հայաստանը, քանզի մեր յիշողութեան մէջ ապրում է Արարատը:

«Ալիք»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտարարէ «ԱՄԱՐԱՍ» ծրագրի կայացումը

06 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company