ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Մուսա Լեռը Զօրակից` Արարատ Լերան

19 Սեպտեմբեր 2025

Մուսա լերան հերոսամարտի յոբելենական նշումը այսօր քաղաքական ուղերձներ կրնայ ներառել: Անձնատուութեան դէմ գոյապայքար մղելու, հայութեան բոլոր հատուածներն ու Մուսա լերան տարածքին գործող հայկական ուժերը համախմբելու կարեւորագոյն օրինակ է այս հաւաքական ծառացումը: Առընթեր, կազմակերպական տաղանդը, ժողովուրդի զինման, դիրքերու ճշդումի, գումարտակներու տեղաբաշխման եւ նման ռազմագիտական նշանակութիւն ունեցող որոշումներ, որոնք անձնուիրութեան կողքին կանոնաւոր բանակներու դէմ մարտնչելու պատմական գեղեցկագոյն օրինակ տրամադրած են մեր ժողովուրդին:

Բնօրրանին կառչած մնալու այս ազգային բնազդը դրսեւորուած է հայկական տարբեր միջավայրերու մէջ: Եւ ըստ էութեան այս արմատական կառչածութիւնն է, որ հողին վրայ թէ անկէ հեռու մուսալեռցիին կամ նման հերոսամարտեր մղած մեր ժողովուրդի հատուածներուն համար վերածուած է գոյութեան իմաստի: Կառչածութիւնը` աւանդութիւններուն, բարբառին, հողին, ազգագրութեան: Հերոսամարտերու պատմութիւն է մեր պատմութիւնը ուրեմն, որուն վերաշարադրանքի փորձեր տեղի կ՛ունենան այսօր: Կեղծ բանավէճեր կը ստեղծուին գիտութիւնն ու հայրենասիրութիւնը տարանջատելու, ռազմահայրենասիրութիւնը առաւելապաշտութիւն նկատելու ու տակաւին եկեղեցւոյ պատմութիւնը իբրեւ առանձին դասանիւթ դուրս բերելու ընդհանուր դասանիւթերու ցանկէն:

Մուսա լեռը թէ՛ ազատագրում է, թէ՛ գոյապաքար, թէ՛ աւանդութիւններու շարունակութիւն է, լեզուով, բարբառով, պարով, զանազան տօնախմբութիւններով ու պարարուեստով, երգով ու երաժշտութեամբ. այլ խօսքով` բնօրրանին կառչած մնալու հաւատքով:

Մուսա լեռէն Վաքըֆի մէջ է միայն, ուր մնացած է հերոսական ժողովուրդին մնացորդացը, որ կը պահէ իր եկեղեցին, բարբառն ու աւանդութիւնները: Կը դիմանայ, երբեմն լուռ, առիթներով միայն ներկայութիւն փաստելով, եկեղեցին ու ինքնութիւնը համատեղելով իր գոյութիւնը շարունակելով: Ասիկա ամէնէն հզօր փաստն է եկեղեցին եւ համայնքի պատասխանատուները միատեղ աշխատելաձեւով, գոյութեան անվտանգութիւնը կառուցելու: Փաստօրէն հետզհետէ աւելի հնչեղութիւն կը գտնեն տարուէ տարի, Մուսա լերան հերոսամարտի եւ Խաչվերացի տօնին համատեղման տօնակատարութիւնները այս մնացորդացին մօտ: Պոլսոյ հայ համայնքը իր հոգեւոր թէ աշխարհական ներկայացուցիչներով մասնակից է այդ բոլորին:

Ու հիմա մտածել հերոսամարտին եւ Խաչվերաց տօնին խորհուրդներու համատեղման ազգային փիլիսոփայութեան մասին: Խաչի վերականգնումը, չարչարեալ մահուան գաղափարէն յարութեան խորհուրդի սլացումը եւ ամբողջ ժողովուրդի մը հերոսական Գողգոթայէն ետք հայկական տարբեր գիւղերու կառուցումը` Հայաստանի Մուսա լեռէն հասնելով Լիբանանի Այնճար, անցնելով Վաքըֆէն:

Եռանկիւն այս խորհուրդը այսօր ամէնէն սուր հնչեղութեամբ ահազանգ կը հնչեցնէ հայութեան եւ հայրենիքի հասկացողութեան մէջ ցանկապատներ չկառուցելու, եկեղեցին եւ ազգը չտարանջատելու, անոնց միաւորման մէջ տեսնելու մեր գոյութեան շարունակականութիւնն ու զարգացումը եւ մանաւանդ չընկրկելու: Մարտնչելու, չյանձնուելու, թշնամիին նախապայմաններուն չընդառաջելու:

Մուսալեռցին իր լեռն ու Արարատը չի հակադրեր իրար: Իր բնօրրանին առընթեր ի՛րը կը նկատէ հայկական այլ բնօրրաններ եւս, կը հաւատայ միացեալ հայրենիքին, իր հերոսամարտի խորհրդանիշերէն չի հրաժարիր եւ միայն խաղաղութիւն մուրալու համար իր իրաւունքներէն չի զիջիր:

Ան գիտակից է, որ խաղաղութիւնը ուժի պարտադրանքով է. իսկ այդ ուժը նաեւ գաղափարական է: Ազգային արժեքադրոյթի մը ամէն գնով կառչած մնալն է եւ իր պատմութեան վերաշարադրումը չհանդուրժելն է:

Այս արժէքներով է, որ կը ծաղկին այսօր թէ՛ հայրենի Մուսա լեռը, թէ՛ Վաքըֆը եւ թէ՛ Այնճարը: Լիբանանահայութիւնը այդ արժէքներու ծանօթացման, իրազեկման եւ մանաւանդ իւրացման առիթ ունի` մասնակցելով 110-ամեակի տօնախմբութիւններուն եւ այդ առիթով կազմակերպուած բազմաբնոյթ ձեռնարկներուն:

Մուսա լեռը այսօր կարեւորագոյն խորհուրդ կը փոխանցէ: Լեռ, որ ամուր կանգնած է եւ զօրակից պիպլիական Արարատին եւ չ՛արտօներ, որ որեւէ ստուեր գայ անոր գագաթին:

«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company