ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանը սխալվում է․ չկա ոչ 4-րդ, ոչ էլ 3-րդ հանրապետություն․ կան միայն 1918 և 1991 թվականների երկու հայկական հանրապետությունները

14 Հոկտեմբեր 2025

Անցյալ ամիս կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց մի նոր խորամանկ քայլի մասին՝ հաջորդ տարի ստեղծել Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը։

Չբավարարվելով իր բազմակի փորձերով՝ ջնջելու Հայաստանի մի քանի հազարամյա պատմությունը և մոլորության մեջ գցելու ժողովրդին, որ երկիրն սկսել է գոյություն ունենալ 2018-ին իր իշխանության գալով, Փաշինյանն այժմ ցանկանում է քողարկել իր յոթամյա աղետալի կառավարման հետևանքները և 2026 թվականին ամեն ինչ սկսել նորից։

Անկախ նրանից՝ Փաշինյանին դուր է գալիս, թե ոչ, անհնար է մոռանալ Հայաստանի բազմադարյա գոյությունը՝ սկսած հնագույն թագավորություններից, Կիլիկիայի թագավորության հիմնադրումից 1078 թվականին, առաջին անկախ Հայաստանի Հանրապետությունից (1918-1920թթ․) և երկրորդ անկախ Հայաստանի Հանրապետությունից 1991թվականին։

Եթե նկատեցիք, ես բաց եմ թողել Խորհրդային Հայաստանը։ Չնայած այդ ժամանակաշրջանում հայ ժողովուրդն ունեցել է բազմաթիվ մշակութային նվաճումներ, սակայն Խորհրդային Հայաստանն ինքնիշխան, անկախ պետություն չէր, քանի որ այն Խորհրդային Միության մաս էր կազմում։ Հետևաբար, Խորհրդային Հայաստանը չի կարող համարվել երկրորդ Հայաստանի Հանրապետություն։ Եղել են միայն միայն երկու անկախ հայկական հանրապետություններ՝ առաջինը՝ 1918 թվականին, և երկրորդը՝ 1991 թվականին։ Փաշինյանի Չորրորդ Հանրապետություն ստեղծման ծրագիրը կրկնակի սխալ է, քանի որ երրորդ հանրապետություն չի եղել, հետևաբար, չի կարող լինել չորրորդը։

Անկախ այն հնարքներից, որոնք Փաշինյանը կիրառում է իր չարագործությունները թաքցնելու համար, հայ ժողովուրդը չի կարող մոռանալ, որ.

– Նա պատասխանատու է Արցախի կորստի, հազարավոր հայ զինվորների մահվան և Հայաստանի Հանրապետության տարածքային կորուստների համար։
– Նա անպատասխանատու հարցեր է բարձրացրել Հայոց ցեղասպանության և Արցախի ազատագրման վերաբերյալ։
– Նա քննադատաբար է խոսել Հայաստանի սրբազան հայրենասիրական խորհրդանիշների մասին, այդ թվում՝ զինանշանի, օրհներգի և Արարատ լեռան։
– Նա լռելյայն համաձայնել է Ադրբեջանի պահանջներին և մի շարք զիջումներ արել նախագահ Ալիևին, ներառյալ նոր սահմանադրության պատրաստում, Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ներկայացված հայցերից հրաժարում, ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբի լուծարում, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի օգնության արգելքի վերացում, ԵՄ դիտորդների հեռացում Հայաստանից և Ադրբեջանին «անխոչընդոտ» ճանապարհի տրամադրում Հայաստանի տարածքով։

Փաշինյանն այս բոլոր սարսափելի բաներն արել է կեղծ «իրական Հայաստան» ստեղծելու անվան տակ՝ Հայաստանի թշնամիների պահանջներին համապատասխան։ Նա փորձում է իրականացնել այն, ինչը ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ Ադրբեջանին չի հաջողվել՝ վերացնել հայերի սրտերից և մտքերից պատմական Հայաստանի վերականգնման երազանքը, որը ներառում է Արևմտյան Հայաստանը և Արցախը։ Ադրբեջանն ու Թուրքիան գրավել են մեր հողերը, բայց նրանք երբեք չեն կարող ջնջել մեր հիշողությունը։ Միայն մեր կորցրած տարածքները չմոռանալով և դրանք վերագտնելու հանձնառությամբ՝ երբ հարմար պահ լինի, կարող ենք իրականացնել մեր երազանքը։ Հրեաները 2000 տարի երազել են վերադառնալ Իսրայել և այդ ցանկությունը փոխանցել են հաջորդ սերունդներին, մինչև 1948 թվականին հարմար պահ եղավ, և նրանք ստեղծեցին իրենց սեփական պետությունը։ Եթե հրեաները կարողացել են պահել իրենց երազանքը 2000 տարի, ինչո՞ւ հայ ժողովուրդը չի կարող նույնն անել։ Նրանք, ովքեր ասում են, որ անհնար է իրականացնել մեր երազանքը, քանի որ հզոր թշնամիները գրավել են մեր հողերը, չեն հասկանում, որ ես չեմ խոսում տարածքների վերականգնման մասին վաղն առավոտյան, այլ ապագայում, երբ տարածաշրջանի իրավիճակը փոխվի։ Ոչ մի երկիր հավերժ հզոր չի մնում։ Եթե հայերը հրաժարվեն իրենց հողերը երբևէ վերագտնելու հույսից, նրանք կանեն այն, ինչ մեր թշնամիներն են ուզում։ Երբ հրաժարվում ես քո երազանքից և չես փոխանցում այն սերնդեսերունդ, չես կարող օգտվել հնարավորությունից, երբ այն գա։ Մի մեղադրեք ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ թուրքերին. դուք եք հրաժարվում այն ամենից, ինչը ձեզ պատկանում։

Փաշինյանը խորամանկորեն շարունակում է կրկնել «խաղաղություն» բառը՝ ժողովրդին մոլորեցնելու և հաջորդ տարվա ընտրություններում նրանց ստիպելու վերընտրել իր խորհրդարանական մեծամասնությանը, այդպիսով ևս հինգ տարի մնալով որպես վարչապետ։

Հայաստանն անդունդի եզրից փրկելու համար Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ է երկու բան անել․

1. Ընտրել ձեռնհաս և հայրենասեր ղեկավար, որը կարող է աստիճանաբար ուղղել Փաշինյանի սխալները։

2. Կենտրոնացնել Հայաստանի ռեսուրսները՝ ստեղծելու ռազմականապես այնպիսի հզոր պետություն, որը կարող է պաշտպանվել թշնամի հարևաններից: Լավ զինված Հայաստանը կարող է բավարար վնաս հասցնել՝ կանխելու թշնամու հարձակումները: Եթե չպաշտպանենք մեր սահմանները, թշնամիները կկարողանան մտնել և գրավել Հայաստանն առանց մի կրակոցի։
Հաջորդ հայրենասեր կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Փաշինյանի կողմից ստորագրված բոլոր անօրինական համաձայնագրերն ու զիջումները: Այն, ինչ նա հիմա ստորագրում և տալիս է, անիմաստ թղթի կտոր է:

Բոլոր ընդդիմադիր խմբերն ու կուսակցությունները պետք է միավորվեն և ձևավորեն հզոր կոալիցիա՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում պարտության մատնելու Փաշինյանի կուսակցությանը։

Հաջորդ տարվա հանրաքվեում Հայաստանի քաղաքացիները պետք է մերժեն Փաշինյանի նոր սահմանադրությունը, որը պարտադրվել է նախագահ Ալիևի կողմից: Սա կխափանի Փաշինյանի և Ալիևի աղետաբեր ծրագրերը, քանի որ Ալիևը հայտարարել է, որ չի ստորագրի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, եթե Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը:

Չնայած Փաշինյանի կառավարման օրոք Հայաստանը շատ բան է կորցրել, սակայն ամեն ինչ կորած չէ։ Դեռ կա հնարավորություն փրկելու երկիրը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիներից։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտարարէ «ԱՄԱՐԱՍ» ծրագրի կայացումը

06 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company