ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երւանդ Փամբուկեան. «Մեր կուսակցութիւնը գաղափարներով է պէտք ապստամբել՝ մտքերով»

15 Հոկտեմբեր 2025

Բէյրութում դեռ յիշում են, թէ ինչպէս էր Երւանդ Փամբուկեանը դաս սկսում՝ հանգիստ, բայց յստակ ձայնով․

«Պատմութիւնը յիշելու համար չէ, հասկանալու համար է»,- ասել է ուսուցիչը:

Նա ծնւել է Հալէպում 1933 թ․ օգոստոսի 5-ին, սովորել է «Քարէն Եփփէ» ճեմարանում, ապա Վենետիկի Սուրբ Ղազարի դպրոցում եւ Լուվէնի համալսարանում ուսումնասիրելով հասարակական ու քաղաքական գիտութիւններ։

Փամբուկեանը տասնամեակներ դասաւանդել է «Համազգային»-ի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ դպրոցներում, դաստիարակել է սերունդներ, որոնք պատմութիւնը սովորել են ոչ միայն յիշել, այլ ապրել։

Երկար տարիներ եղել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, 1970-ականներին Լիբանանի պատերազմների օրերին, ղեկավարել է «Ազդակ» օրաթերթը։ Երւանդ Փամբուկեանն իր կեանքը նւիրել է փաստերին, գրքերին ու ճշմարտութեանը։ 2017-ին Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը նրան պարգեւատրել է ոսկէ մեդալով որպէս մարդու, ով պատմութիւնը պահպանել է, որպէս ապագայի յիշողութեան:

– Ի՞նչն է, ըստ Ձեզ, Դաշնակցութեան հիմնական առաքելութիւնը այսօր՝ ազգային ու համահայկական մակարդակներում։

– Դաշնակցութեան հիմնադիրքն որոշ ծրագրով է, որ գործի ձեռնարկեցին, եւ այդ ծրագիրը հիմնականով կը մնայ ի զօրու՝ այն էր Հայաստանի ազատագրութիւնն ամբողջ եւ Հայոց համախմբումն ի մայր հայրենիքի մէջ։ Այժմ անշուշտ հիմնադրութենէն այս կողմ ահա անցած հարիւր երեսուն եւ հինգ տարիներու ընթացքին շատ բան է փոխւել, բայց Դաշնակցութիւնն ի վիճակի եղած է իր Ընդհանուր ժողովների միջոցով միշտ այժմէականացնել, որովհետեւ փոփոխութիւնք տեղի կունենան ոչ միայն մեզ մօտ, այլ ամբողջ աշխարհի։ Բայց հիմնականը կը մնայ նոյնը։ Այսօր ճիշտ է՝ ընդհանրապէս Դաշնակցութեան ջանքերով է, որ գիտէք, ստեղծւեցաւ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը։

Հայաստանի մէկ փոքր տարածութեան վրայ, բայց դաշնակցականաց մտքին մէջ երբեք չէ ելած, որ Հայաստանը պէտք է ամբողջանայ, եւ ամբողջական Հայաստանի համար է, որ ճամբայ ելած ենք։ Այժմ, որ պայմանք փոխւած են, մենք կապրինք այսպէս կոչւած Հայաստանի վերանկախացման օրերուն։ Դժբախտաբար այդ նոր վարչակարգը շատ հեռու է այն մտապատկերէն, որ ունեցած ենք եւ ունինք։ Ազգային լինեն մեծ զիջումներ կատարւիլ, եւ դժբախտաբար եւ վտանգաւոր։ Այնպէս, որ Հայաստանի մէջ եւ մերիները եւ ընդդիմադիրքն ընդհանրապէս իշխանափոխութիւն ակնկալեն, որպէսզի կասեցւի այս ընթացքը։

– Ի՞նչ էք կարծում, Արցախի հարցն ինչպէս է հնարաւոր մոռացութեան չենթարկել եւ վերադարձի հարցը մշտապէս ժողովրդի մտքին մէջ պահել։

– Հայ Դատը իրականում նորութիւն եւ կենդանութիւն կը տայ Սփիւռքեան պայմանաց մէջ։ Երբ որ Հայաստանի անկախութիւնը կորցրեցինք, եւ այնտեղ բոլշեւիկեան իշխանութիւն հաստատւեցաւ, ու հետզհետէ Սփիւռքի բոլոր երկիրներու մէջ Բիւրոյի կարգադրութեամբ ստեղծւեցան Հայ Դատի յանձնախմբեր, որպէսզի եւ մեր ժողովրդի մէջ, եւ միջազգային գետնի վրայ մոռացութեան չտրւի Հայոց Դատը։

Բաւական աշխատանք տարան Հայ Դատի յանձնախմբերը եւ կը տանին մինչեւ հիմա, յատկապէս Ցեղասպանութեան ճանաչման տեսակէտով։ Այժմ նորէն պէտք է անդրադառնամ՝ ցաւօք, որ մեր Հայ Դատի յանձնախմբերու տարած աշխատանքն աշխարհատարած եւ Հայաստանի իշխանութիւններու քաղաքականութիւնը իրար հետ չեն համընկնիր։ Փոխարէն՝ իրար գործակից դառնալու, մէկը միւսը ամբողջացնելու՝ շատ պարապութիւն կը ստեղծւի։ Հակասութեան մէջ ենք. այդ ալ ցաւալի պարագայէն մէկն է։ Այդ պատճառաց մէկն է, որ մենք իշխանափոխութիւն պահանջենք՝ ոչ թէ ի հակադրութիւն, այլ որ ներդաշնակ պէտք է ըլլայ եւ Սփիւռքի տարած աշխատանքը, եւ Հայաստանի իշխանութիւններու գործը։ Եղած ժամանակք կէս ու կէս կը գործակցէին, բայց ներկայիս՝ ոչ, ցաւալի կերպով՝ ոչ։

– Արցախի հարցի ներկայիս վիճակում՝ ի՞նչ դեր կարող է ունենալ ՀՅԴ-ն որպէս համահայկական ուժ։

– Շատ ցաւալի է. այն հետեւանքն է Հայաստանի ներկայ իշխանութիւններու վարած քաղաքականութեան։ Ցաւալի է, որ մենք կորցրինք Արցախը։ Այսքան տարիներ պայքար կը մղենք, բայց ցնոր է տնօրինութիւնն, թէ ինչ կը լինէ ապագային՝ չենք գիտէր, բայց կը վախնամ, որ…

Մեր Հայ Դատի յանձնախմբերու աշխատանքներուն աջակից դառնալ՝ այսինքն այդ հարցը արծարծել, որ մոռացութեան չտրւի, այսինքն ընդունւած իրողութիւն չդառնայ, թէ այդ մասը կը կազմէ Ադրբեջանին։ Եւ աշխատանք ունինք կատարելու եւ երկրի, եւ ժողովրդի, Արցախի ժողովուրդը հոն չէ՝ պարպւած է երկրամասէն։ Երիտասարդութեան գործն է հետեւել կուսակցութեան ընդհանուր ուղեգծին. բնական է, եւ մեր կուսակցութիւնն այնքան բաց է, որ միշտ կարելի է նոր մտքեր եւ նոր առաջարկներ բերել։ Եւ երիտասարդութիւնը ատոր մէջ պէտք է նոր առաջարկներ բերէ, եւ երիտասարդութիւնը իսկապէս պէտք է իր դերակատարութիւնն ունենայ։ Այժմ տեսէք՝ մեր կուսակցութիւնը շատ երիտասարդ է. ճիշտ է՝ Սփիւռքի մէջ փոքր ինչ ծերացաւ, բայց հիմնադիրներուն նայեցէք՝ քանի տարեկան էին։ Հիմնադիրներն ու հիմնադիրաց մասնակիցն՝ մեծ մասը երիտասարդք էին։ Ընդհանուր ժողովի մասնակիցները՝ քսանհինգ, երեսուն, երեսունհինք տարեկան։ Եւ այդ տեսիլքը պէտք է պահել՝ ոչ միայն երիտասարդացնել ըստ տարիքին, այլեւ ըստ հոգւոյ։ Երիտասարդութեան ոգին փոփոխութիւն, բարեփոխութիւն եւ առաջադիմութիւն է, որ կը պահանջէ։ Երիտասարդութիւնը պէտք է արթուն պահակի դեր կատարէ։

– Արդեօք երիտասարդութիւնը պէ՞տք է ապստամբութիւն կատարի:

– Ապստամբութեան խնդիր չէ, այլ նոր գաղափարներ բերէ, եւ մեր կուսակցութիւնը գաղափարներով է պէտք ապստամբել՝ մտքերով։ Համաշխարհայնացում տեղի կունենայ, եւ այդ համաշխարհայնացման առաջին նպատակն է՝ գաղափարազուրկ դարձնել սերունդները։ Գաղափարները այժմ շատ տեղ չունին այդ համաշխարհայինացման քաղաքականութեան մէջ։ Եթէ ուշադրութիւն դարձնենք, կը տեսնենք, որ նոյնիսկ Եւրոպայի յառաջադէմ երկիրներու մէջ գաղափարական ունեցող կազմակերպութիւնները շատ են տկարացած, որովհետեւ այդ գաղափարը մտած է մարդկոց մտայնութեան մէջ՝ «կեր, խմէ եւ ուրախացիր»՝ այդքանով բաւականացիր։ Եւ մարդիկ անոնց կը հետեւին՝ լաւ ապրելու, լաւ ունեցւածք ունենալու։ Այդ հոգւոյ դէմ պայքարն եւս կարեւոր է, որպէսզի մենք պայքարենք, որ այդ հոգին չտարածւի մեր երիտասարդութեան մէջ։

– Շնորհակալութիւն, պարոն Փամբուկեան:

– Ես նոյնպէս շնորհակալ եմ:

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ
«Ալիք» օրաթերթ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company