ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Շարմ էլ Շէյխ. Հրադադար՝ առանց խաղաղութեան իրական հիմքերի

16 Հոկտեմբեր 2025

Եգիպտական Շարմ էլ Շէյխում ստորագրւած հրադադարի համաձայնագիրը, որի երաշխաւորներն են ԱՄՆ-ը, Եգիպտոսը, Կատարը եւ Թուրքիան, առաջին հայեացքից կարող է թւալ որպէս տարածաշրջանային խաղաղութեանը նոր շունչ հաղորդող իրադարձութիւն։ Սակայն խորքային դիտարկմամբ պարզ է դառնում, որ այն աւելի շատ հակամարտութեան սառեցմանը ուղղւած ժամանակաւոր լուծում է, քան իրական կարգաւորման սկիզբ:

Փորձենք նշել, թէ ինչու.

Առաջին. Այս համաձայնագրում բացակայում են մի շարք հիմնարար հարցեր, որոնք գործնականում մշտապէս եղել են պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան առանցքում. Պաղեստինեան պետութեան ճանաչումը, Իսրայէլի վերահսկողութեան սահմանափակումը եւ տարածքային յստակեցումները։ Առանց այս հիմնական խնդիրների վերջնական լուծմանը, հրադադարի կամ խաղաղութեան մասին որեւէ համաձայնագիր, ինչպէս փորձն է ցոյց տւել, վերածւում է ճգնաժամը սառեցնող ժամանակաւոր միջոցառումների շղթայի, որոնք միայն հետաձգում են անխուսափելի նոր բախումները։

Այս համատեքստում յատկանշական է այն կարեւոր հանգամանքը, որ Միացեալ Նահանգների ներկայիս քաղաքականութիւնը շարունակում է առաջնորդւել այն նոյն տրամաբանութեամբ, որն Իսրայէլին տասնամեակներ շարունակ ապահովել է անվերապահ աջակցութեամբ։ Այս իրավիճակում հրադադարի փաստաթուղթը փաստացի դառնում է ոչ թէ տարածաշրջանային կայունութեան հիմք, այլեւ որոշակի քաղաքական շոու՝ ուղղւած միջազգային ճնշումները մեղմելուն եւ հանրային կարծիքը ժամանակաւորապէս հանգստացնելուն։ Պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան պատմութիւնը բազմիցս ցոյց է տւել, որ նման պայմանաւորւածութիւնները չեն դիմանում ժամանակի փորձութեանը, եւ Իսրայէլը մշտապէս խախտել է կայացած համաձայնութիւնները՝ օգտւելով իր ռազմական առաւելութիւնը եւ ԱՄՆ-ի ու Արեւմուտքի անվերապահ աջակցութիւնը։ Նեթանիահուի վարչակազմի հռետորաբանութիւնը՝ Գազայի հատւածի վերջնական եւ անվերադարձ բռնակցման, բնակչութեան տեղահանման եւ «Մեծ Իսրայէլի» ցնորային տեսլականի շրջանակում տարածքային ծաւալապաշտութեան վերաբերեալ, փաստացի հակասում է հրադադարի ոգուն եւ վկայում է այն մասին, որ խաղաղութեան հաստատման խոստումները դեռեւս չունեն իրական քաղաքական բովանդակութիւն։

Երկրորդ. Միեւնոյն ժամանակ, շատերը շտապում են յայտարարել, թէ ՀԱՄԱՍ-ը պարտւել է՝ կորցնելով ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական ներուժը։ Բայց իրականում այս գնահատականը չափազանց մակերեսային է։ Փաստ է, որ ՀԱՄԱՍ-ին յաջողւեց ռազմական գործողութիւնների շնորհիւ վերականգնել պաղեստինեան դատի հարցը միջազգային օրակարգում՝ յատկապէս այն բանից յետոյ, երբ արաբա-իսրայէլական յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած «Աբրահամի համաձայնագրի» արդիւնքում պաղեստինեան դատը գործնականում դուրս էր մղւում արաբական աշխարհի քաղաքական օրակարգից։ Չպէտք է աչքաթող անել այն իրողութիւնը, որ պատերազմն ու դրա հետեւանքները խախտեցին Իսրայէլի անպարտելիութեան մասին միֆը՝ ի յայտ բերելով եւ ընդգծելով յատկապէս իսրայէլական հասարակութեան մօտ առկայ խզումները, որոնք պատերազմի արդիւնքում առաւել խորացան՝ յաճախ մօտենալով անդառնալիութեան շեմը հատելու եզրին: Բացի այդ, իր նախադէպը չունեցող միջազգային հանրութեան կտրուկ արձագանքը՝ ցեղասպանութեան եւ պատերազմական յանցագործութիւնների մեղադրանքներով, լրջօրէն խաթարեց Իսրայէլի միջազգային հեղինակութիւնը, եւ անգամ Արեւմուտքին ստիպեց վերանայել տարածաշրջանի քաղաքական մարտավարութիւնը։

Այնպէս, որ ՀԱՄԱՍ-ը թէեւ վիրաւոր եւ թուլացած, այդուհանդերձ շարունակում է որոշակիօրէն պահպանել իր դիրքերն ու ազդեցութիւնը, եւ ունի անհրաժեշտ ներուժը՝ ԱՄՆ-ի կողմից պարտադրւող հաւասարումները որեւէ պահի խախտելու համար:

Երրորդ. Այս խորապատկերում, անտեսել Իրանի եւ Ռուսաստանի դերակատարութիւնը մերձաւորարեւելեան իրադարձութիւններում կը նշանակի դիտել գործընթացը միայն արեւմտեան պրիզմայով։ Իրանը ոչ միայն ՀԱՄԱՍ-ի եւ լիբանանեան «Հեզբօլլահ»-ի հիմնական ռազմաքաղաքական հովանաւորն է, այլեւ տարածաշրջանային հակակշիռ՝ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ազդեցութեանը։ Սա աներկբայ իրողութիւն է, որը ոչ ոք չի կարող հակառակը պնդել:

Իրանի ներգրաււածութիւնը պաղեստինա-իսրայէլական հակամարտութիւնում ունի յստակ ռազմավարական ենթատեքստ՝ կապւած թէ՛ սեփական անվտանգութեան, թէ՛ տարածաշրջանում ազդեցութեան պահպանման հետ։ Պաշտօնական Թեհրանն իրաւացիօրէն պնդում է, որ առանց պաղեստինեան ինքնորոշման իրաւունքի իրացման եւ իսրայէլական օկուպացիայի վերջնական դադարեցման՝ հրադադար կամ խաղաղութեան մասին որեւէ համաձայնագիր չի կարող լինել կենսունակ։

Նոյն դիրքորոշումն է կիսում նաեւ Ռուսաստանը, որը վերջին տարիներին փորձում է ամրապնդել իր ներկայութիւնը Մերձաւոր Արեւելքում՝ հանդէս գալով որպէս հակակշիռ արեւմտեան միակողմանի միջամտութիւններին։ Պաշտօնական Մոսկւան բազմիցս շեշտել է, որ տարածաշրջանում երկարատեւ, կայուն խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովումը հնարաւոր է միայն այն դէպքում, երբ գործընթացին մասնակցեն բոլոր առանցքային դերակատարները, եւ հաշւի առնւեն առկայ իրողութիւնները:

Իրանի եւ Ռուսաստանի բացակայութիւնը Շարմ էլ Շէյխի ձեւաչափում, կայացած համաձայնագիրը դարձնում է ոչ ամբողջական, խոցելի եւ փխրուն։ Թեհրանը եւ Մոսկւան հանդիսանում են այն առանցքային խաղացողները, առանց որոնց անմիջական մասնակցութեան խաղաղութեան որեւէ փորձ կը դառնայ թերի՝ զուրկ թէ՛ ուժային հաւասարակշռութիւնից, թէ՛ քաղաքական բազմակողմ վստահութիւնից։ Այդ իսկ պատճառով, եթէ սկիզբ առած գործընթացը շարունակի ընթանալ միայն ամերիկեան նախաձեռնութեամբ, առանց Թեհրանի եւ Մոսկւայի ներգրաւման, ապա հրադադարի կենսունակութիւնը խիստ կասկածելի է։

Իրանի եւ Ռուսաստանի ներգրաւումը կարող է ստեղծել այն բազմակողմ ձեւաչափը, որտեղ բոլոր բարդութիւններով հանդերձ, հնարաւոր կը լինի առկայ խնդիրների համար գտնել իրատեսական եւ գործնական լուծումներ։

Այս ամենի ֆոնին անհրաժեշտ է յիշել, որ նման համաձայնագրերը, այդ թւում՝ Շարմ էլ Շէյխի համաձայնագիրը, իրենք իրենցով չեն ապահովում խաղաղութիւն։ Դրանք կարող են դառնալ միայն առաջին քայլը՝ եթէ դրանց հետեւի իրական քաղաքական կամք։

Հետեւաբար, առանց պաղեստինեան ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչման եւ իրացման, առանց ուժային հաւասարակշռութեան վերականգնման եւ առանց տարածաշրջանային բոլոր ազդեցիկ խաղացողների ընդգրկման՝ խաղաղութիւնը կը մնայ միայն հռետորաբանութիւն։ Պաղեստինեան խնդրի լուծումը պահանջում է համապարփակ քաղաքական ծրագիր, որը հիմնւած է արդարութեան, անվտանգութեան եւ մարդու իրաւունքների նկատմամբ անկեղծ յարգանքի վրայ։ Իսկ մինչ այդ, Շարմ էլ Շէյխի հրադադարի մասին համաձայնագիրը կը մնայ որպէս ոչ թէ խաղաղութեան սկիզբ, այլեւ հերթական փորձ՝ ժամանակաւոր միջոցներով սառեցնելու մինչ օրս չլուծւած հակամարտութեան սրացումը, որը վաղ թէ ուշ կրկին կը վերածւի էսկալացիայի՝ աւելի լայնածաւալ եւ ցաւալի ձեւով։

«Ալիք»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company