ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թուրքական լարախաղացութիւնը՝ Իրանի անվտանգութեան սպառնալիք…

16 Հոկտեմբեր 2025

Թուրքական լարախաղացութիւնը հարուստ աւանդոյթ ունի։ Մշտապէս գետը մտած ու յաճախ չոր դուրս եկած ասոյթը, ահա, բնորոշ է թուրքական «դիւանագիտութեան», դեռ օսմանական կայսրութեան վաղորդայնին…։

Աւելի դիպուկ բնութագիրը կը լինի այն, որ երբ թքում են նրա երեսին, նա վկայակոչում է անձրեւը…։

Եւ այսպէս՝ նէո-օսմանիզմի «ռահւիրա» Էրդողանը երրորդ հազարամեակի անցնող աւելի քան երկու տասնամեակի թուրքական լարախաղացութեան կենտրոնական դէմքն է հանդիսացել ու պէտք է խոստովանել նաեւ, որ դրանում արդիւնաւէտ ձեռքբերումների է հասել թէ՛ ներքին, թէ՛ արտաքին ճակատներում…։ Իսլամադաւանութեան ու լայիզմի խառնուրդով յաջողել է ներքին մրցակիցներին գերազանցել, ու այդ ճամբին, հարկ եղած դէպքում, շինծու յեղաշրջման սցենարներ պատրաստելով, սեփական իշխանութիւնն է երկարաձգել…։

Արտաքին ճակատում, սակայն, Էրդողանի Թուրքիան կատարելագործել է սեփական ցեղի բնորոշ յատկանիշը՝ լարախաղացութիւնը։

Ահաւասիկ.

– ՆԱՏՕ-ի անդամ է ու միաժամանակ ձգտում է ռուսական S-400 հակաօդային պաշտպանութեան հրթիռներ ձեռք բերել. դրանով իսկ ԱՄՆ-ին պարտադրում է, որ երկրի օդուժը ապահովի F-35 ռազմօդանաւերով։

– Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ, անտեղի չի համարում նոյնպէս մաս կազմել «ՇԱՆՀԱՅ»–ի դաշինքին, լպստելու համար Ռուսաստանին եւ Չինաստանին։ Իսկ սրան էլ միաժամանակ, Ղրիմի հարցով շահագրգռւած՝ ռազմաքաղաքական օգնութիւն է ցուցաբերում Ուկրաինային, ընդդէմ Ռուսաստանի։

– Թուրքիան մինչեւ վերջերս, իր կրտսեր լարախաղաց Ադրբեջանի հետ համատեղ՝ մանկասպան Իսրայէլի տնտեսութիւնն ու մասնաւորապէս էներգետիկ ռեսուրսներն էր ապահովում, իսկ այսօր՝ դարձել է «Թրամփեան խաղաղութեան» Շարմ էլ Շէյխի գագաթնաժողովի մասնակից ու Գազայի հրադադարի համահեղինակ – հաշտարար երկիր…։ Նոյն այս Թուրքիան, ահա, Սիրիայում ձեւաւորել-կեանքի է կոչել երբեմնի վայրագ ԴԱԷՇ-ական իշխանութիւն եւ նոյն Իսրայէլի հետ տարածքներ է փոխանակում, երկուստեք վերահսկողութիւն սահմանելով փաստացի մասնատւող Սիրիայում…։

– Պատեհապաշտ Թուրքիան, ինչ խօսք՝ սրանից շուրջ երեք տասնամեակ առաջ, սադդամեան պարտադրեալ պատերազմից յետոյ, միացաւ Իրանի դէմ արեւմուտքի կողմից կիրառւող տնտեսական սանկցիա-պատժամիջոցներին, որոնց հաշւին էլ զարկ տւեց իր երկրի առանց այն էլ անմխիթար տնտեսութեանը։ Այսօր, սակայն, շատ փորձագէտներ նոյնիսկ այն կարծիքի են, որ Էրդողանի գերդաստանի միլեարդային հարստութիւնը արդիւնքն է միեւնոյն սանկցիաների, որոնց ուղղակի, թէ՛ անուղղակի մասնակից է ինքը՝ Թուրքիան…։

– Որպէս տարածաշրջանի հնամենի մրցակից՝ Իրանի դէմ գաղափարախօսական հէնքի վրայ եւս Թուրքիան, այսօր, առաւել քան երբեւէ, իր յղփացած կրտսեր եղբօր հետ համադրւած՝ նէո-օսմանական ու պանթուրանական նպատակները մշակւած կերպով կեանքի կոչելու են լծւած։ Այդ ճամբին էլ, չեն խորշում ոչ մի կարմիր գծից, մինչ այն աստիճան, որ արդէն Իրանին սահմանակից՝ «Զանգեզուրեան Հանրապետութեան» կեանքի կոչման լկտի յայտարարութիւններ են անում…։ «Հանրապետութի՜ւն», որի առերեւոյթ տեսքը հրամցւում է նոյն անւամբ կոչւող միջանցքով, որի փայատէրերն են լինելու պաշտօնապէս՝ ԱՄՆ-ն, իսկ անպաշտօն կերպով՝ սիոնիստական Իսրայէլը…։ Ահաւասիկ, Իրանի ազգային-պետական անվտանգութեան իրական-օբիեկտիւ սպառնալիքները, դրանցից բխող բոլոր անպատեհ հետեւանքներով…։

* * *

… Հաւաքական արեւմուտքը կամ նոյնինքն՝ ՆԱՏՕ-ն, անցնող գարնանը Գերմանիայի Կանցլերի շուրթերով յայտարարում էր, որ իրենց փոխարէն Իրանի դէմ «տհաճ ու կեղտոտ պատերազմի պատասխանատւութիւնն է ստանձնել Իսրայէլը»։

Մեր կողմից, սակայն, աւելացնենք, որ այդ կեղտոտ պատերազմողի հետ ըստ էութեան համատեղելի են թուրքական թէեւ չերեւացող, բայց մշտապէս պատեհապաշտ ու լարախաղաց դաւադրութիւնները…։

Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company