ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Մեր ժողովուրդը ո՞ւր է …»

16 Հոկտեմբեր 2025

Ս. Մահսէրէճեան

«Ուրա՜խ լեր», հա՛յ ժողովուրդ: Կաղանդ պապուկը այս տարի քեզի պիտի այցելէ ամանորէն ամիս մը առաջ, Դեկտեմբերի առաջին օրը, եւ մե՜ծ նուէր մը պիտի բերէ քեզի. Մինսքի խումբը պաշտօնապէս լուծուած պիտի հռչակուի: Անկէ ետք, ՔՊ-ապետ Փաշինեան եւ իր «խաղաղասէր»-ները ամբողջովին գլուխ-գլխի պիտի մնան իրենց ազերի եւ թուրք արխատաշներուն (եղբայրներուն) հետ, որպէսզի միասնաբար չափեն ու ձեւեն, թէ նոր զիչումներու եւ նահանջներու քարտէսը ի՞նչ ձեւ պիտի ստանայ: «Ասէ՛ք, կ’անենք»-ը նոր հորիզոններու առջեւ պիտի գտնուի:

Մի՜ հաւատաք այն չարխօսիկներուն, թէ այս բոլորը կը կատարուին ազերիներու – եւ թուրքերու – պահանջով: Մինսքի խումբին լուծարքը (եւ զիչումներու ամբողջ մանկեակը) կը բխի Հայաստանի շահերէն: Իսկ եթէ յիշող կայ, թէ այդ խումբին առաքելութիւնը Արցախի հարցին կարգաւորումն էր, անոնք սխալ ճամբու մէջ են, քանզի ՔՊ-ապետը օր մըն ալ սուրբ հոգիին այցելութիւնը վայելեց (դուք ալ կը կարծէիք որ Ալիեւի պահա՞նջը կը կատարէր) եւ յայտարարեց, որ Արցախը «էն գլխէն» (հոգիիդ լո՜յս իջնէ, Սայա՛թ Նովա) Ատրպէյճանի պատկանած է, այլեւս մենք անոր հետ կապ չունինք: Ո՛չ հող, ո՛չ բանտարկեալ-գերի, ո՛չ բռնագաղթ ու նորագո՛յն ցեղասպանութիւն, ո՛չ յուշակոթողներու փճացում ու եկեղեցիներու մզկիթացումը կապ ունին մեզի հետ: Եւ ինչպէս որ Տանըլտ Թրամփ քանի մը օր առաջ կ’աւետէր, թէ Միջին Արեւելքի երկրակամարին նոր արեւ կը ծագի, նման արեւ մըն ալ պիտի ծագի Հայաստան-Ատրպէյճան (եւ Թուրքիա) յարաբերութիւններուն վերեւ: Պատերազմները պիտի դադրին, Ատրպէյճան պիտի պահանջէ, ՔՊ-ականները պիտի տան (պէտք ունի՞նք յիշեցնելու անհատնում ցանկը) առանց դիմադրութեան, խաղաղութեան անունով պիտի շարունակեն մեր ժողովուրդը խաբել, թէ ազերիները նախապայմաններ չունին (Արարատ Միրզոյեանի կողմէ նախապայմանի ակնարկութիւնը արդեօք պաշտօնազրկման պիտի հասնի՞), ու մեր ժողովուրդէն խաւ մըն ալ, Հայաստանէն մինչեւ Սփիւռք, պիտի շարունակէ ծափահարել «ազգընտիր»-ը: Չարխօսիկ են բոլոր անոնք, որոնք կ’ըսեն, թէ Արցախի մէջ հիմա խաղաղութիւն կը տիրէ… բռնագրաւման եւ հայաթափման շնորհիւ, թէ՝ նման խաղաղութեան աղաւիի մը թերերը վաղը կրնան սաւառնիլ Հայաստանի վերեւ, սկսելով Սիւնիքէն: Հոն ալ մի՜ հաւատաք ձեր աչքերով տեսածին («Զանգեզուրի միջանցք»-ի ազերիական տեսակէտին իրականացման), այլ վստահեցէ՛ք ՔՊ-ականներուն, թէ ատանկ բան գրուած չէ գրաւոր փաստաթուղթերու մէջ: Իսկ եթէ չէք մոռցած, որ ազերիական կողմը հովին տուած է բազմաթիւ ստորագրուած համաձայնագիրները, արդէն ձեր մեղքերը բազմապատկած կ’ըլլաք…

***

Մինսքի խումբին լուծարքի թուականին հրապարակումը բողոքի եւ դժգոհութեան սպասուած ալիքը բարձրացուց հայկական երկինքներու տակ, սակայն ՔՊ-ականները իրենց աճպարարի գլխարկէն նոր նապաստակ մը նետեցին հրապարակ եւ ձեւով մը լուսանցք քշեցին այդ ալիքը:

Ի՞նչ կը կոչուի այդ նապաստակը: Անիկա կը կոչուի Եկեղեցւոյ – եւ առհասարակ ընդդիմադիրներու – դէմ հալածանքի նորագոյն արշաւ: Թեմակալ առաջնորդներու, ճանչցուած բարերարի մը, քաղաքապետերու եւ այլ ընդդիմադիրներու դէմ արշաւի օղակներէն ետք, Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի լուսաբացը «խաղաղութեան արեւը» ուրիշ ձեւով փայլեցուց Հայաստանի երկինքին մէջ, յիշեցնելով այն արեւները, որոնք համայնավարներու օրով կը փայլէին «կարմիր հայրենիք»-ին վերեւ: Նոր թիրախը՝ Արագածոտնի թեմական շրջանն էր. աաջնորդը՝ Մկրտիչ սրբազան, 11 քահանաներ եւ քաղաքային ծառայողներ (յայտնապէս հնարովի մեղադրանքներով) հարցաքննութեան տարուած են, քննութիւն բացուած է տարբեր կասկածներով, որոնք (յայտապէս) կը հիմնուին իշխանութեան գործակալները դարձած աշխարհիկ ու կրօնաւոր «հերոսներու» ցուցմունքներուն վրայ:

Էջմիածինի հակազդեցութիւնը նման էր նախընթաց հալածանքներուն եւ բանտարկութիւններուն առիթով հնչած դատապարտանքին, գտաւ բազմաթիւ ձայնակցողներ: Մեկնաբաններու ուշադրութենէն չվիրպեցաւ, որ այս քայլերը կ’առնուին՝ Ատրպէյճանի կրօնապետ Փաշազատէի սպառնական մեղադրանքներէն երկու օր ետք: Հոս ալ ՔՊ-ականները կը փորձեն ժողովուրդը համոզել, թէ ազերիական կողմը կապ չունի եղածին հետ, այսինքն՝ ազերիական արիւնոտ ու դաւադիր ձեռքերը լուալու մրցավազքը կը շարունակուի, հոգ չէ թէ այս ու նման արարքներ կը լեռնացնեն այն փաստերը, որ այս արարածները լիովին լծուած են ազերիական սայլին, այն ակնկալութեամբ, որ սայլապանը զիրենք պիտի առաջնորդէ… յառաջիկայ ընտրութիւններէն յաղթական դուրս գալու:

Արագածոտին եկեղեցիները զգալիօրէն անդամալուծութեան մատնող Չորեքշաբթիի «հերոսապատում»-ին դէմ՝ տեղացիք եղան բողոքի ու ընդվզումի առաջին ալիքը բարձրացնողները: Իրենց շրջանը այցելող լրագրողներու հարցումներուն պատասխանելով, շատեր նկատեցին, որ ՔՊ-ականներն ու անոնց անուղեղ գործակատարը դարձած՝ ոստիկանական ուժերն ու ապահովութեան սպասարկուները ազերիներու ձեռքերը դարձած են ընդդէմ մեր Եկեղեցւոյ եւ ընդհանրապէս մեր ժողովուրդին, մեր իրաւունքները պաշտպանող ընդդիմադիրներուն: Վաղը արդեօք այս հալածանքներուն իբրեւ բացատրութիւն՝ հրապարակ պիտի նետե՞ն այն չքմեղանքը, թէ «խաղաղութեան արեւ» խոստացող Թրամփն ալ իր բանակները գործի լծած է ընդդիմադիր նկատուող քաղաքներու դէմ, նաեւ «փակած» է կառավարութիւնը ու նետուած է սանձարձակ շահատակութիւններու կրկէսին մէջ…

Շատ բան խտացած էր եկեղեցիի մը բակին մէջ հարցապնդուող տարեց կնոջ մը արդար բացագանչութեան մէջ. «Մեր ժողովուրդը ո՞ւր է…»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կանգնած ենք Հայաստանի Հանրապետությունը

Հետընտրական քաղաքական զարգացումները, հասարակության ներսում առկա բաժանարար գծեր

17 Հունիս 2026
Առևանգված ժողովրդավարություն. Հայաստան

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացան հունիսի 7-ին՝ լայնածավալ, համ

16 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է

Այսօր, հունիսի 16 -ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյ

16 Հունիս 2026
Ընտրությունների արդյունքում արձանագրվա

«Ընտրությունների արդյունքում արձանագրված երկու կարևոր փաստի հետ Նիկոլ Փաշինյան

15 Հունիս 2026
Ընդդիմության բողոքի ցույց եւ Կենտրոնակ

Հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողվն արտակարգ նիստ էր գումարել՝ հրապ

15 Հունիս 2026
6 քաղաքական ուժերի համատեղ հայտարարութ

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստե

14 Հունիս 2026
Հայաստան ընտրութիւններէն ետք’ Յ

Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրութիւնները առաջին հայեացքով տպաւորիչ թուաց

13 Հունիս 2026
Հայաստանը «Լա-Լա Լանտ» Մը Չէ

«Լա-Լա Լանտ»-ը (La-La Land) համեմատաբար նորաստեղծ հանրածանօթ դարձուածք մըն է,

12 Հունիս 2026
Այս ընտրությունները չեն կարող համարվել

Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Ք

12 Հունիս 2026
Չե՛ք լռեցնի…

Երեկ պարզ դարձավ, որ ԵՊՀ-ում որոշում են կայացրել լուծարել/փակել/օպտիմալացնել/

12 Հունիս 2026
Յետընտրական Հայաստանը քաղաքական խաչմեր

­Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թիւն­նե­րը ա­ւար­տե­ցան, սա­կայն ա­նո

12 Հունիս 2026
Երկու Այրող Հրամայականներ Ընտրութիւննե

(Ա) Անկախ իշխանական դաշտի ընտրակեղծիքներէն, որոնք ամէն օր աւելի կը բացայայտուի

12 Հունիս 2026
ՀՀ-ԱՄՆ միջեւ ԹՐԻՓՓ-ի վերաբերեալ ռազմավ

Մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի՝ Հայաստան կատարած կարճատեւ այցի

11 Հունիս 2026
Իրականում ի՞նչ է պարտավորեցնում ԹՐԻՓՓ-

ԹՐԻՓՓ շրջանակային համաձայնագիրը 7 էջ է։ Այն ստորագրվել է Հայաստանում ընտրությո

11 Հունիս 2026
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կքվեարկի հայ

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է Ադրբեջանից պահանջել անհապաղ ազա

10 Հունիս 2026
Քուէարկութիւնը Աւարտեցաւ, Ընտրութիւնը

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնները աւարտեցան կիրակի, 7 յունիսի ժամը 20:00

10 Հունիս 2026
Խմբագրական. Աշխարհաքաղաքականութիւն Եւ

Միջազգային ընտանիքը քաղաքական եւ ոչ թէ իրաւական գնահատական կը շարունակէ տալ Հա

10 Հունիս 2026
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր ի

Ցավոք, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական կեղծված խորհրդարանական ը

09 Հունիս 2026
Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ

-Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպ

09 Հունիս 2026
Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանա

Այսօր՝ հունիսի 9-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պա

09 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company