ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. 81-ամեայ աւանդի ժառանգները՝ նոր հրամայականների շեմին

29 Հոկտեմբեր 2025

(Հ.Մ.Ա.Կ.-ի 31-րդ Պատգամաւորական ժողովի առիթով)

Արամ Շահնազարեան

81 տարի շարունակ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը եղել է ոչ միայն թեհրանահայ, այլ, ընդհանրապէս, իրանահայ համայնքի մշակութային ու մարզական կեանքի առանցքային դերակատարը՝ իր մշակութային, կրթական ու մարզական նախաձեռնութիւններով՝ նպաստելով մեր ազգային ինքնութիւնն ու նկարագիրը պահպանելու եւ իրարայաջորդ սերունդների հոգեմտաւոր ու ֆիզիկական զարգացումը եւ կրթութիւնն ապահովելու յոյժ կարեւոր գործին:

Այսօր մեկնարկում է «Արարատ»-ի 31-րդ Պատգամաւորական ժողովը, որը ոչ միայն ներքին հաշւետւական համագումար է, այլեւ՝ մեր համայնքի մարզամշակութային կեանքի կարեւոր իրադարձութիւն։

Ժողովը, ոչ միայն քննելու է Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան վերջին երկու տարիների գործունէութիւնը, այլեւ դառնալու է նաեւ առաջիկայ շրջանի ռազմավարական ուղղութիւնների ձեւաւորման հարթակ։ Պատգամաւորները քննարկելու են համայնքի եւ, մասնաւորապէս, Հ.Մ.Ա.Կ.-ի առջեւ ծառացած մարզամշակութային ոլորտի մարտահրաւէրներն ու խնդիրները՝ սերնդափոխութեան, երիտասարդութեան ներգրաւման, տնտեսական եւ կազմակերպական կայունութեան հարցերը՝ Իրանի հասարակական կեանքի յարափոփոխ պայմաններում։

Ժողովը հաստատապէս նոր շեշտադրումներ կը կատարի՝ ինչպէս մշակութային եւ մարզական գործունէութեան, այնպէս էլ համայնքային ներուժի համախմբման ուղղութեամբ, որը չափազանց կարեւոր է առկայ սահմանափակ հնարաւորութիւնների ճիշտ հունաւորման եւ արդիւանւէտ իրացման գործում:

Ներհամայնքային խնդիրների կողքին եւ զուգահեռ, «Արարատ»-ը չի կարող աչքաթող անել նաեւ համահայկական բնոյթի մարտահրաւէրներն ու խնդիրները, որոնք ուղղակիօրէն ազդում են մեր ժողովրդի հոգեմտաւոր կեանքի բոլոր ասպարէզների վրայ:

Այսօր, երբ ամբողջ հայութիւնը՝ թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում, կանգնած է արժէքային խորը ճգնաժամի եւ էութենական բնոյթի լրջագոյն մարտահրաւէրների առջեւ, առաւել յստակ եւ ընդգծւած է դառնում այնպիսի կազմակերպութիւնների, ինչպիսին է «Արարատ»-ը, դերը եւ նշանակութիւնը։ Երբ թիրախաւորւում են մեր ինքնութեան պահպանման յենասիւները, երբ փորձ է արւում խեղել եւ վերաձեւել մեր ազգային նկարագիրը, սփիւռքեան պայմաններում «Արարատ»-ի նման հաստատութիւնները դառնում են բերդաքաղաքներ՝ հայկական իրական ինքնութեանը հաւատարիմ մնալու, մեր ազգային եւ հոգեւոր արժէքներն ու արմատները պաշտպանելու եւ դրանք յաջորդ սերունդներին փոխանցելու գործում։

Վստահ ենք, որ այս Պատգամաւորական ժողովը, գիտակցելով իր պատմական պատասխանատւութիւնն ու առաքելութիւնը, այս ուղղութեամբ կընդունի յստակ որոշումներ՝ հաւատարիմ «Արարատ»-ի ազգային կոչմանն ու պատմական առաքելութեանը։

81 տարի շարունակ «Արարատ»-ը եղել է իրանահայ համայնքի համախմբման, մշակութային ինքնութեան եւ ազգային դաստիարակութեան անփոխարինելի յենարանը։ Չենք կասկածում, որ այդ ընթացքը կը շարունակւի նաեւ ապագայում, մասնաւորապէս՝ յառաջիկայ երկու տարում: Ուրեմն՝ բարի երթ մեր «Արարատ»-ին:

«Ալիք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում հոկտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company