ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Առաջին Անմիջական Արձագանգին Ետին Կանգնած Իրականութիւնը

01 Նոյեմբեր 2025

Եւրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանի լիագումար նիստին, Եւրոպական խորհրդարանի սպանացի պատգամաւորին խօսքը ուղղուած էր Երեւանի իշխանութիւններուն: Սուր քննադատութիւն կար անոր խօսքին մէջ` ուղղուած գործող իշխանութիւններուն: Ըսել ուզուածը այն էր, որ եթէ Երեւանը կը յաւակնի թեկնածու դառնալ Եւրոպական Միութեան անդամակցութեան, ապա չի կրնար շարունակել իր հակաժողովրդավարական արշաւը:

Ան նշած է մանրամասնութիւններ, որոնց համաձայն` Երեւանը կոպտօրէն կը շարունակէ խախտել ժողովրդավարական օրինաչափութիւնները: Ըստ եւրոպացի պատգամաւորին, «այն, ինչ որ տեղի կ՛ունենայ Հայաստանի հաւաքներու ընթացքին ընդունելի չէ. չեմ եկած ձեզ դատելու. սակայն պէտք է արձանագրել, որ 20-40 ոստիկաններով մարդիկ կը կալանաւորուին: Եթէ, օրինակ, կաշառքի համար է` այլ է, սակայն երբ կարծիքի համար կը դատեն, ընկերային ցանցերու վրայ յայտնած կարծիքի համար, զգուշ եղէ՛ք, ասիկա անընդունելի է»: Երեսփոխանը նոյնիսկ յայտնած է, որ այս գործելաձեւով Հայաստանի մէջ կարծիք յայտնած ըլլալու համար մարդիկ նախ բանտ կ՛առաջնորդուին, յետոյ միայն կը ստուգուի, թէ ի՛նչ պատահած:

Եւրոպական պաշտօնական կառոյցներէն կը հնչեն Հայաստանի մէջ կիրարկուող ժողովրդավարական գործողութիւններու գովերգութիւններ:

Պաշտօնական յայտարարութիւնները ընդհանրապէս կը շրջանցեն այն իրողութիւնները, որոնց մասին կը խօսի իրենց պաշտօնակիցը:

Նշում չկայ սպաննուած համայնքապետի երեւոյթին, այլ ընդդիմադիր համայնքապետներու կալանաւորուած ըլլալուն: Կ՛անտեսուին` ի պաշտպանութիւն Հայ եկեղեցւոյ յայտարարութիւն կատարած քաղաքական անձնաւորութեան անազատութեան մէջ գտնուիլը, կալանաւորուած հոգեւորականները, որոնց շարքին թեմերու երկու առաջնորդները կամ կիրակի օրով նոյն ժամուն 21 հոգեւորականներ հարցաքննութեան կանչելը:

Եւրոպական կառոյցներու գնահատականը քաղաքական բնոյթ ունի. իրաւական հայեցակէտով ժողովրդավարութեան չափանիշի հետ ոչ մէկ կապ ունի: Իսկ այս մօտեցումը քաղաքական տրամաբանութեամբ ակնկալելի է: Աւելի խորաթափանց քաղաքական դիտարկում մը կրնայ առաջնորդել այն եզրակացութեան, որ եւրոպական կառոյցներուն համար թիրախաւորուած հաստատութիւնները կամ անձնաւորութիւնները Մոսկուայի հետ կապ ունեցողներ են, հետեւաբար անոնց դէմ իշխանութիւններու կիրարկած եղանակը ողջունելի է: Այս պահուն` եւրոպական ընկալումով երկրի ժողովրդավարացման գործընթացին մաս կազմող գործողութիւններ:

Հիմա սակայն անդրադառնանք այլ խնդիրի: Կը թուի, որ պատահական չէ սպանացի երեսփոխանին հասցէագրումը Երեւանին: Ընդհանուր հասցէագրում կատարելով եւ այդ ընդհանրութեան մէջ իշխանութիւնները քննադատելով հակաժողովրդավարական քայլեր առնելու մէջ, ըստ էութեան այլ մեղադրանք ալ կը հնչեցնէ սպանացի պատգամաւորը: Կը նոյնացնէ գործադիրն ու իրաւապահ համակարգը, ինչ որ ոչ ժողովրդավարական երկիրներու յարիր է: Ամէնէն առաջ եւրոպացիները իրե՛նք գիտեն, որ այս երկու համակարգերը անջատ պէտք է գործեն:
Այլ խօսքով, գործադիրը որեւէ ազդեցութիւն պէտք չէ ունենայ իրաւապահին կամ արդարադատութեան համակարգին վրայ: Այսպիսով Եւրոպական խորհրդարանի անդամը ըսել կ՛ուզէ, որ այդ տարանջատումը չկայ, ինչ որ դարձեալ խոտոր է ժողովրդավարական կարգերով ղեկավարուող երկիրներուն համար:

Նոյնքան հետաքրքրական էր վարչապետի աշխատակազմի ղեկավարին առաջին եւ անմիջական արձագանգը այս խնդիրին: «Մենք խօսքի համար մարդ չենք կալանաւորեր»: Այս կերպ, ըսել կ՛ուզուի, որ դատական վճիռներ արձակողը, կալանաւորողը կամ չկալանաւորողը գործադիր իշխանութիւններն են: Անդրադառնալով այդ հաստատումի հակաժողովրդավարական բնոյթին, աշխատակազմի ղեկավարը անմիջապէս այլ ձեւակերպում տուած է գործադիրը տարանջատելով իրաւապահէն:

Առաջին արձագանգը ըստ էութեան կը հաստատէ Եւրոպական խորհրդարանի անդամին հնչեցուցած ահազանգը:

Քաղաքական հանգամանքները կրնան փոխուիլ: Գովասանքները այդ պարագային կը վերափոխուին շատ սուր քննադատութիւններու: Անկախ այդ գործընթացներէն եւ քաղաքական շարժառիթներէ մղուած գնահատականներէն, Հայաստանի Հանրապետութիւնը այս ընթացքով դէպի իրաւական պետութիւն չ՛առաջնորդուիր: Այնտեղ մարդիկ կը կալանաւորուին տեսակէտ յայտնելու համար:

«Ա.»
«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սա այն սրբության հանգրվանն է, որի պղծո

Խորապես համոզված եմ` իշխանությունը, հատկապես` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,

02 Նոյեմբեր 2025
Փաշինյանը ճակատային հարձակման է գնում

Պետք է կանխել Փաշինյանի հարձակումը վեհարանի վրա եւ ուղղակի թույլ չտալ դա: Այս

02 Նոյեմբեր 2025
Եկեղեցու դեմ իրականացվող այս վտանգավոր

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալվող գործընթացն

02 Նոյեմբեր 2025
Լռութիւնը յղի է բախտորոշ անյայտներով

Սկսինք այն բանէն, որ Օգոստոսի 8-ին, ԱՄՆ-ի հովանաւորութեամբ, նախաստորագրուած հա

01 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Առաջին Անմիջական Արձագանգին Ետ

Եւրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանի լիագումար նիստին, Եւրոպակ

01 Նոյեմբեր 2025
Նէօ-թոնդրակեան… Ցնդաբանութիւն

Ինչ որ կը պատահի այս օրերուն, Հայաստանի Ոստիկանական Հանրապետութեան (police sta

31 Հոկտեմբեր 2025
Հ.Օ.Մ.-ի 115-ամեակը՝ հայ կնոջ զօրութեա

­Մենք՝ ուխ­տեալ­ներ հայ օգ­նու­թեան սուրբ գոր­ծին, ­Լոյ­սի բա­նակ եւ գթու­թ

31 Հոկտեմբեր 2025
Սա ոչ թե խաղաղություն է, այլ զիջումներ

Հոկտեմբերի 30-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գ

31 Հոկտեմբեր 2025
Կիմը․․․ Մայիսը․․․Արտակը ․․․ Անմահությա

Կարծիք կա, որ ժամանակը բուժում է վերքերը։ Միգուցե։ Հայրենիքի համար նահատակվածն

31 Հոկտեմբեր 2025
Այն, ինչ անում է ՀՀ իշխանությունը, վնա

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Alpha News-ին տ

30 Հոկտեմբեր 2025
Լոս Անճելըսի Մէջ Հանդիսաւոր Կերպով Նշո

Արժանավայել ու մեծաշուք հանդիսութեամբ մը Լոս Անճելըսի հայութիւնը նշեց իր հովու

30 Հոկտեմբեր 2025
ՔՊ-ականները դեմ քվեարկեցին արցախցիների

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը

30 Հոկտեմբեր 2025
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմ

Արամ Ա. կաթողիկոսը ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի անդամներուն եւ Հ

30 Հոկտեմբեր 2025
Ensemble Montréal կուսակցութեան ղեկավա

Շաբաթ, 25 Հոկտեմբեր 2025-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, Ensemble Montréal կուսակց

30 Հոկտեմբեր 2025
Պատմութեան կրկնութեան «Օրինաչափութիւնը

Որպէս ամենահայաստանամերձ համայնք, (յատկապէս դարերից ի վեր իսլամադաւան իրանական

30 Հոկտեմբեր 2025
ՔՊ-ի հիստերիան թուլությունից ծնված վախ

ՔՊ-ն մոտեցել է իր իշխանության վերջնախաղին, վերջին գործողությունները ցուցիչ են,

30 Հոկտեմբեր 2025
Թո՛ւրքիա, ե՞րբ կդադարեցնեք օգտագործել

«Քանի որ մեզ հետ են Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, ուստի հարցս՝ ե՞րբ

29 Հոկտեմբեր 2025
Մեկնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի 31-րդ Պատգամաւորա

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հոկտեմբերի 28-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեա

29 Հոկտեմբեր 2025
Ակնարկ. 81-ամեայ աւանդի ժառանգները՝ նո

(Հ.Մ.Ա.Կ.-ի 31-րդ Պատգամաւորական ժողովի առիթով) Արամ Շահնազարեան 81 տարի

29 Հոկտեմբեր 2025
ՀՕՄ-ի 115-Ամեակի Նախաձեռնութիւններ Հայ

24 hոկտեմբերին, ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան հովանաւորութեամբ եւ Հայաստանի Շրջա

29 Հոկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company