ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ Օգնության Միություն
  • Լուրեր

ՀՕՄ-ի 115-Ամեակի Նախաձեռնութիւններ Հայաստանի Մէջ

29 Հոկտեմբեր 2025

24 hոկտեմբերին, ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան հովանաւորութեամբ եւ Հայաստանի Շրջանային վարչութեան կազմակերպութեամբ, տեղի ունեցաւ «Լաւագոյն ուսանող» ծրագիրը, որուն ծիրին մէջ պարգեւատրուեցան ուսանողներ` Հայաստանէն, Ջաւախքէն եւ Արցախէն:

Ձեռնարկը սկիզբ առաւ Հայաստանի, Արցախի եւ ՀՕՄ-ի քայլերգներով: Ապա ուսանողներուն եւ ներկաներուն իր ողջոյնի խօսքը ուղղեց Հայաստանի Շրջանային վարչութեան ատենապետ Մարօ Քէշիշեանը: Իր սրտի խօսքը ուղղեց նաեւ Կեդրոնական վարչութեան անդամ Զոյա Քոչարեանը:

ՀՕՄ-ի արդէն իսկ մէկդարեան պատմութեան, գործունէութեան եւ կատարած ծրագիրները ներկաներուն ծանօթացնելու նպատակով տեղի ունեցաւ ժապաւէնի ցուցադրութիւն, որմէ ետք խօսք առաւ ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան ատենապետ Արուս Մելքոնեան` նշելով, որ երիտասարդութիւնն է մեր վաղուան ապագան, եւ այս մէկը շատ կարեւոր է:

Աւարտին ուսանողները հանդիսաւոր կերպով պարգեւատրուեցան:

115-ամեակի նախաձեռնութիւններու ծիրին մէջ ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութիւնը եւ մեծ թիւով ՀՕՄ-ականներ այցելեցին Եռաբլուր, ուր մատուռին մէջ կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն` ննջեցեալ ՀՕՄ-ականներու հոգիներուն համար:

Այնուհետեւ անոնք այցելեցին անյայտ հերոսներու յուշարձան, Արցախի կանչը յուշահամալիր եւ Սօսէ Մայրիկին գերեզմանը, ուր զետեղուեցան ծաղկեպսակներ:

ՀՕՄ-ականները նաեւ այցելեցին հերոս նահատակներու շիրիմներ եւ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին հայրենիքին պաշտպանութեան համար իրենց կեանքը զոհած նահատակներուն:

ՀՕՄ-ականները 23 հոկտեմբերին այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր զիրենք ընդունեց Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւններու եւ արարողակարգի բաժինի տնօրէն Նաթան արք. Յովհաննիսեանը:

Հանդիպումին սրբազան հայրը միութեան անդամներուն փոխանցեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնութիւնն ու բարեմաղթանքները:

Շնորհաւորելով ՀՕՄ-ի հիմնադրութեան 115-ամեակին առիթով` Նաթան արքեպիսկոպոսը գոհունակութեամբ արձանագրեց ընկերային, առողջապահական, կրթական ոլորտներուն մէջ կազմակերպութեան անուրանալի առաքելութիւնը հայ ժողովուրդի կեանքին մէջ եւ յատուկ անդրադարձ կատարեց հայրենազրկուած արցախահայերուն ցուցաբերած աջակցութեան եւ զօրակցութեան:

Անդրադառնալով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրներուն, Նաթան սրբազանը յորդորեց ՀՕՄ-ի անդամները` գործուն ներգրաւուածութիւն ունենալ անոնց յաղթահարման գործին մէջ:

Աւարտին սրբազան հայրը պատգամ յղեց ներկաներուն` ամուր պահել կապը մայր հայրենիքի եւ Հայոց եկեղեցւոյ հետ, նախանձախնդրօրէն շարունակել իրենց օգտակարութիւնը բերել հայորդիներուն:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company