ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Կիմը․․․ Մայիսը․․․Արտակը ․․․ Անմահության 5-րդ տարին՝ Հայրենիքի արնահոսող վերքերի մեջ

31 Հոկտեմբեր 2025

Կարծիք կա, որ ժամանակը բուժում է վերքերը։ Միգուցե։ Հայրենիքի համար նահատակվածների դեպքում այդ սպեղանին պետք է լիներ ծաղկող Արցախը․ ապրող հայրենիք, որտեղ պետք է լսվեին նորածին մանկան ճիչեր , վարպետի մուրճի զրնգոց ու շինականի խոփի ճռնչյուն։ Չկան դրանք։ Արցախի դարպասները ներսից բացվել են ու երկիր են խուժել թաթարական գիշատիչ ցեղերը։

Ու վերքերը ոչ թե սպիացել են ժամանակի մեջ, այլ արնահոսում են անդադար․․․

Հոկտեմբերի 31-ը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, ԵՊԲՀ ուսանող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Կիմ Խաչատրյանի, ՀՅԴ Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» կոմիտեության համակիր ընկեր Մայիս Նազարյանի, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ Արտակ Իշխանյանի հիշատակի օրն է։

44-օրյա դավադիր պատերազմի ավարտին քիչ էր մնացել, երբ Կիմն ու Մայիսն ընկան Արցախի հյուսիսային սահմաններում՝ ՀՅԴ կամավորական 3-րդ վաշտի կազմում մարտական հերթապահություն իրականացնելիս, իսկ Արտակը՝ Մարտունի քաղաքի մոտակայքում, անօդաչուի հարվածից։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանը,  Գերագույն մարմնի, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն ու մարտական ընկերներն  այսօր ճանապարհ ընկան դեպի Վայոց ձորի մարզ՝ ուխտավայր դարձած Կիմի շիրիմին, Կիմենց տանը նրա հոր՝ Սիմոն Խաչատրյանի հետ վերստին բաժակ բարձրացնելու Կիմի հիշատակի, Արցախի հառնումի ու վաղվա հաղթանակների համար։

ՀՅԴ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար, Արցախյան երեք պատերազմների մասնակից Ներսես Տեր-Պետրոսյանը սիրելի կամավորականների շիրիմներին հերթով և լուռ այցելողների շարքում է. հարցազրույցներ, ինչպես միշտ, չի տալիս՝ լուռ է: Այսօր մեկնելուց առաջ մի երկտող է թողել սոցցանցի իր էջում՝ հրապարակելով ընկերների՝ հիշողություն դարձած մի խմբանկար․ «Ծննդյան և մահվան, պարտության և հաղթանակի, նահանջի և հարձակման սահմանագծին։ Դա միայն սահմանագիծ չէ, դա մեր ապրելու և առաջ գնալու մեկնակետն է։ Մեր շարքերից ուժեղ տղաները պակասում էն, բայց շարքերը չեն նոսրանում, նոր տղաները համալրում են, և ԱՆՄԱՀՆԵՐԻ ԶՈՐԱԳՈՒՆԴՆ Արևի տակ պահպանում է ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ։ ․․․․Հավերժ փառք Կիմին , Մայիսն, Արտակին և հայրենիքի համար նահատակված մեր բոլոր ընկերներին»։

Լուսանկար ու երկտող, որոնց մեջ անթեղված  հիշողությունները, վերհիշումները, շարժապատկերի պես անցնող չհանձնված դիրքերն ու հանձնված Արցախը, ընկած ընկերներն ու նրանց առջև ունեցած մեծ պարտքի զգացումը ստիպում են ատամները սեղմած, լուռ նախապատրաստվել․․․

Իսկ օրվա «խոսող» լռության մեջ կրկին հառնում են Կիմը… Մայիսը…Արտակը․․․ Արցախը…

Վահե Սարգսյան
yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սա այն սրբության հանգրվանն է, որի պղծո

Խորապես համոզված եմ` իշխանությունը, հատկապես` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,

02 Նոյեմբեր 2025
Փաշինյանը ճակատային հարձակման է գնում

Պետք է կանխել Փաշինյանի հարձակումը վեհարանի վրա եւ ուղղակի թույլ չտալ դա: Այս

02 Նոյեմբեր 2025
Եկեղեցու դեմ իրականացվող այս վտանգավոր

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալվող գործընթացն

02 Նոյեմբեր 2025
Լռութիւնը յղի է բախտորոշ անյայտներով

Սկսինք այն բանէն, որ Օգոստոսի 8-ին, ԱՄՆ-ի հովանաւորութեամբ, նախաստորագրուած հա

01 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Առաջին Անմիջական Արձագանգին Ետ

Եւրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանի լիագումար նիստին, Եւրոպակ

01 Նոյեմբեր 2025
Նէօ-թոնդրակեան… Ցնդաբանութիւն

Ինչ որ կը պատահի այս օրերուն, Հայաստանի Ոստիկանական Հանրապետութեան (police sta

31 Հոկտեմբեր 2025
Հ.Օ.Մ.-ի 115-ամեակը՝ հայ կնոջ զօրութեա

­Մենք՝ ուխ­տեալ­ներ հայ օգ­նու­թեան սուրբ գոր­ծին, ­Լոյ­սի բա­նակ եւ գթու­թ

31 Հոկտեմբեր 2025
Սա ոչ թե խաղաղություն է, այլ զիջումներ

Հոկտեմբերի 30-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գ

31 Հոկտեմբեր 2025
Կիմը․․․ Մայիսը․․․Արտակը ․․․ Անմահությա

Կարծիք կա, որ ժամանակը բուժում է վերքերը։ Միգուցե։ Հայրենիքի համար նահատակվածն

31 Հոկտեմբեր 2025
Այն, ինչ անում է ՀՀ իշխանությունը, վնա

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Alpha News-ին տ

30 Հոկտեմբեր 2025
Լոս Անճելըսի Մէջ Հանդիսաւոր Կերպով Նշո

Արժանավայել ու մեծաշուք հանդիսութեամբ մը Լոս Անճելըսի հայութիւնը նշեց իր հովու

30 Հոկտեմբեր 2025
ՔՊ-ականները դեմ քվեարկեցին արցախցիների

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը

30 Հոկտեմբեր 2025
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմ

Արամ Ա. կաթողիկոսը ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի անդամներուն եւ Հ

30 Հոկտեմբեր 2025
Ensemble Montréal կուսակցութեան ղեկավա

Շաբաթ, 25 Հոկտեմբեր 2025-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, Ensemble Montréal կուսակց

30 Հոկտեմբեր 2025
Պատմութեան կրկնութեան «Օրինաչափութիւնը

Որպէս ամենահայաստանամերձ համայնք, (յատկապէս դարերից ի վեր իսլամադաւան իրանական

30 Հոկտեմբեր 2025
ՔՊ-ի հիստերիան թուլությունից ծնված վախ

ՔՊ-ն մոտեցել է իր իշխանության վերջնախաղին, վերջին գործողությունները ցուցիչ են,

30 Հոկտեմբեր 2025
Թո՛ւրքիա, ե՞րբ կդադարեցնեք օգտագործել

«Քանի որ մեզ հետ են Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, ուստի հարցս՝ ե՞րբ

29 Հոկտեմբեր 2025
Մեկնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի 31-րդ Պատգամաւորա

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հոկտեմբերի 28-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեա

29 Հոկտեմբեր 2025
Ակնարկ. 81-ամեայ աւանդի ժառանգները՝ նո

(Հ.Մ.Ա.Կ.-ի 31-րդ Պատգամաւորական ժողովի առիթով) Արամ Շահնազարեան 81 տարի

29 Հոկտեմբեր 2025
ՀՕՄ-ի 115-Ամեակի Նախաձեռնութիւններ Հայ

24 hոկտեմբերին, ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան հովանաւորութեամբ եւ Հայաստանի Շրջա

29 Հոկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company