Փաշինյանը ճակատային հարձակման է գնում
02 Նոյեմբեր 2025
Պետք է կանխել Փաշինյանի հարձակումը վեհարանի վրա եւ ուղղակի թույլ չտալ դա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները:
«Մի փորձ արեցին, եւ տեսան, որ մարդիկ ինքնաբուխ եկան, հավաքվեցին եւ դրա համար իրենք իրենց գրոհի ծրագիրը հետաձգեցին: Կփորձի իհարկե, սակայն ժողովրդական պատը թույլ չի տա, որ մեր ինքնության սյուներից ամենակարեւորներից մեկը պղծվի»,-ասաց նա:
Խաչատրյանը նշեց, որ 3 թեմի առաջնորդ կալանավորված է, եւ ենթադրում է, որ Փաշինյանը արդեն ճակատային հարձակման կգնա:
«Փաշինյանի հզորությունը վարչական ապարատն ու իրավական ապարատն է, տեսանք, թե ովքեր էին Հովհաննավանքում»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր այսօր Մայր Աթոռում նշվելու է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթո ղիկոսի գահակալության 26-րդ տարեդարձը:
